«Մարաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Մարաշի հնագույն բնակիչները եղել են խեթերը։ Հետագայում ուժեղանում է սեմական (ասորական) տարրը։ Մակեդոնական և սելևկյան տիրապետության շրջանում այստեղ բնակվում են նաև հույներ և հրեաներ։ Հայերը նույնպես Մարաշում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից: [[Հովհան Ոսկեբերան]]ի վկայությամբ՝ Կոկիսոնի գավ–ը հայկական էր։ Այդ ժամանակներից էլ ուժեղանում է հայերի հոսքը դեպի Մարաշ և շրջակայքը: Խաչակրաց արշավանքների շրջանում Մարաշում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։
Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի դաշտը, որտեղ մշակում էին ցորեն, բրինձ, բամբակենի, ոռոգվում էր 7 գետակներով:
Բացի երկրագործությունից և պտղաբուծությունից, Մարաշի հայերն զբաղվել են արհեստներով (փայտագործություն, գուլպայագործություն, կաշեգործություն, ներկարարություն, կոշկակարություն, մուշտակագործություն, կահույքագործություն) և վաճառականությամբ։ 1890-ական թթ այստեղ կային 1900 խանութ, 7 իջևանատուն, 11 բաղնիք, 281 արհեստանոց, 2 օճառի տնայնագործական ձեռնարկություն, 11 փուռ։ Մարաշի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Սարգիս, Ս.Ստեփանոս, Ս. Քառասուն մանկունք են), որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Կոտորածի նախօրեին Մարաշում գործող նշանավոր վարժարանները Ազգային կեդրոնականը և Հ.Մալճյանինն էին։ Ուներ ճեմարան, բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։ Այստեղ լույս է տեսել «Ճշմարտություն» (1919) պարբերականը։
[[Հայոց Ցեղասպանություն|Եղեռն]]ից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարաշ» էջից