«Մարաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Պատմական տեղեկանք ==
Մարաշի տեղը հաճախակի փոփոխվել է։ Հնագույն տեղը գտնվել է այժմյան Մարաշից 5-6 կմ արևելք, Էրքենեզ գետակի ափին։ Բյուզանդա-արաբական արշավանքների հետևանքով սա ավերվում է, և [[Հալեպ]]ի Սեյֆ Էդ Դովրե իշխանի կողմից կառուցվում է նոր քաղաք, այժմյան քաղաքից 1 կմ հարավ-արևելք գտնվող Կարա Մարաշ տեղում։ Ըստ այսմայդմ Մարաշի հայտնի Է դառնում նաև Կարա Մարաշ անունով: Մարաշի միջնաբերդը կառուցված է բյուզանդական շրջանում և միջին դարերում կոչվել է [[Մարվանի]]։ Բյուզանդական տիրապետության ժամանակ քաղաքի հայերր մեծ թիվ էին կազմում, ուստի քաղաքը հանձնվում է հայ իշխանների տիրապետությանը։ Այդ իշխաններից էին [[Գևորգ Մլեհ]]ը (915), [[Փիլարաոս Վարաժնունի]]ն (Ժանտ Փիլարտո», 1065), [[Թաթուլ]]ը (1100)։ Հայկական տիրապետության շրջանում եղել է եպիսկոպոսանիստ, իսկ 1065թ, կարճ ժամանակ՝ կաթողիկոսանիստ: Կիլիկիայում Եդեսիայի իշխանության հաստատումից հետո Մարաշը դառնում է այդ իշխանության ավաններից մեկը: Սելջուկների տիրապետության անկումից հետո Մարաշի միացվում է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]]ը: [[Լևոն Բ]] այն գրավում է 1189 թ, [[Հեթում Ա]]՝ 1266 թ: 16-րդ դ Մարաշի անցել է օսմանյան տիրապետության տակ։ 17-րդ դ սկզբին Զուլկադրյան թուրք Ալա Էդ Դովլե բեյը ք տեղափոխում է այժմյան վայրը։ Մարաշում մեծ ավերածություններ են եղեք 1114 թ երկրաշարժի ժամանակ։ 1880-ական թթ երկու մեծ հրդեհների ժամանակ այրվել են հայկական թաղերն ու շուկան:
Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարաշ» էջից