«Քվազար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
 
Հայտնի են ավելի քան 200.000 քվազարներ։ Բոլոր դիտարկվող քվազարների սպեկտրների կարմիր շեղումը՝ ալիքի երկարության հարաբերական փոձոխույունը, 0.056-ից 7.085-ի սահմաններում է։ Կիրառելով Հաբելլի օրենքը կարմիր շեղման այս սահմանների համար կարող ենք ցույց տալ որ նրանք գտնվում են 600 միլիոնից և 28 բիլլիոն լուսային տարիներ հեռավորությունների վրա։ Քվազերների ահռելի հեռավորության և լույսի արագության վերջավոր լինելու պատճառով մենք տեսնում ենք նրանց և նրանց շրջակա տարածությունը տիեզերքի գոյացություն շատ վաղ ժամանակահատվածում։ Ամենապայծառ քվազարը երկնքում 3C 273 քվազարն է, որը գտնվում է Կույսի համաստեղությունում։ Այս օբյեկտը 33 լուսային տարի հեռավորության վրա երկնքում կփայլեր այնպես ինչպես մեր Արեգակը։ Հետևաբար այս քվազարի պայծառությունը 2 ճ 1012 անգամ մեծ է քան մեր արեգակինը։ Սակայն սա ճիշտ է, եթե ենթադրենք, որ այն ճառագայթում է բոլոր ուղղություններով։ Մինչդեռ ակտիվ գալակտիկաների կորիզը կարելի է նմանեցնել նյութի և էներգիայի հզոր շիթ արտանետող հռթիռի հետ, ուստի այն ճառագայթում է միայն որոշակի ուղղություններով։
Քվազարները ավելի տարածված են եղել վաղ տիեզերքում։ Մարտեն Շմիտի այս բացահայտումը, 1967 թվականի սկզբում, հիմնավոր ապացույց էր ընդեմընդդեմ Ֆրեդ Հոյլի “Կայուն Վիճակի Տիեզերաբանության” և հավաստում էր Մեծ Պայթունի գաղափարի վրա հիմնված զարգացող տիեզերքի վարկածը։ Քվազարների ճառագայթման օգնությամբ կարելի է որոշել սև խոռոչների տեղը, որոնք աճում են սեփական գալակտիկայի աստղերի զանգվածի աճին համընթաց, ներկայումս անհասկանալի ճանապարհով։ Կա տեսակետ, որ քվազարից ելնող շիթերը՝ բոցամուղերը, ճառագայթումը և քամիները, արգելում են սեփական գալակտիկայում նոր աստղերի ձևավորմանը։
Հայտնաբերվել է, որ տարբեր քվազարների պայծառությունը պարբերաբար փոփոխվում է մի քանի ամիսների, շաբաթների, օրերի և ժամերի ընթացում։ Սա նշանակում է որ քվազարները գեներացնում և ճառագայթում են իրենց էներգիան շատ փոքր տեղամասից։ Այնպես որ քվազարի յուրաքանչյուր մաս պետք է մշտապես կապի մեջ լինի մյուս մասերի հետ, համակարգելով պայծառության տատանումները որոշակի ժամանակային տիրույթում։ Այն քվազարը որի պայծառությունը տատանվում է մի քանի շաբաթվա ընթացքում, չափերով չի կարող ավելի մեծ լինել մի քանի լուսաին շաբաթներից։ Այսպիսի հզոր ճառագայթումը փոքր տեղամսից պահանջում է ավելի արդյունավետ սնուցման աղբյուր քան միջուկային աստղերը սնող միջուկային ռեակցիանրը։ Գրավիտացիոն փոխազդեցությամբ պայմանավորված նյութի կլանումը զանգվածային սև խոռոչի կողմից միակ հայտնի պրոցեսն է որի ընթացքում կարող է արտամղվել այդպիսի շարունակական բարձր հզորություններ։
Քվազարներն օժտված են ակտիվ գալակտիկաների հատկություններով, սակայն ավելի հզոր են։ Նրանց ճառագայթման մասամբ մոտ 10 տոկոսը ոչ ջերմային բնույթի է, սակայն ռադիոգալակտիկաների նման ունեն բոցամուղեր, որոնք կրում են զգալի չափի (բայց քիչ հայտնի) էներգիա, տարածվելով մեծ էներգիայով օժտված մասնիկների տեսքով։ Քվազարներ կարելի է հայտնաբերել էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրի ողջ տիրույթում, ներառյալ ռադիո, ինֆրակարմիր, օպտիկական, ուլտրամանուշակագույն, ռենգենյան և անգամ գամմա-ճառագայթման տիրույթները։ Քվազարների մեծամասնությունը հանգիստի համակարգում ճառագայթում են մոտիկ ուլտրամանուշակագույն տիրույթում ¥ալիքի երկարությունը 1216 անգստրեմին մոտ¤, սակայն այս աղբյուրների ահռելի կարմիրի շեղման պատճառով ճառագայթման ալիքի երկարության գագաթը նկատվում է մոտիկ ինֆրակարմիրի սահմանում՝ 9000 անգստրեմին մոտ։ Քվազարներից շատ քչերը են հանդես բերում ուժեղ ռադիո ճառաայթում, որը առաջանում է լույսի արագությանը մոտ արագությամբ շարժվող նյութի շիթերից։