«Մոնրեալի բուսաբանական այգի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#100wikidays (9) Canada, day 35
 
No edit summary
Տող 19.
== Պատմություն==
Բուսաբանական այգին գտնվում է [[Շերբրուկ (փողոց)|Շերբրուկ փողոցի]] 4101 հասցեում՝ Pie-IX և Շերբրուկ փողոցների անկյունում, Մեզոնով այգում, Ռոզմոն Լա Պտի Պատրի շրջանում, նայում է [[Օլիմպիական մարզադաշտ (Մոնրեալ)|Մոնրեալի օլիմպիական մարզադաշտին]]: Այն ներառում է ամբողջ աշխարհի բույսերի լիարժեք ջերմոցային համալիր և մի շարք մեծ բացօթյա այգիներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ թեմայով է ներկայացված: Բացօթյա այգիները դատարկ են և նոյեմբերի կեսից մինչև ապրիլ ծածկված են ձյունով, սակայն ջերմոցները բաց են այցելուների համար տարվա ընթացքում, որտեղ փետրվարից մինչև ապրիլ անցկացվում է ամենամյա «Ազատություն թիթեռներին» ցուցահանդեսը:
[[Պատկեր:Activité Papillons en Liberté - Jardin botanique de Montréal.ogv|thumb|ձախից|«Ազատություն թիթեռներին» տեսահոլովակ]]
 
Այգին հիմնադրվել է 1931 թվականին, [[Մեծ ճգնաժամ]]ի տարիներին Մոնրեալի քաղաքապետ Կամիլիեն Հուդի կողմից, տարիներ շարունակ եղբայր Մարի-Վիկտորոն Կիրուակի քարոզարշավից հետո: Այգու հենքը նախագծել է Հենրի Թյորշերը, արտ դեկո ոճի վարչական շենքը նախագծվել է ճարտարապետ Լուսիեն Ֆ. Կերոակը<ref name=officialhistory>{{cite web|title=History of the Montréal Botanical Garden|url=http://www2.ville.montreal.qc.ca/jardin/en/propos/histoire_chrono.htm|work=Montréal Botanical Garden website|accessdate=December 31, 2011}}</ref>:
 
Տող 29.
 
Մոնրեալի բուսաբանական այգին Մոնրեալ քաղաքին պատկանող բնության չորս տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է Կյանքի համար տարածք ([[ֆրանսերեն]]՝ Espace pour la vie) թանգարանային շրջանում: Մյուս վայրերն են՝ Բիոդոմ, Ինստիտարիում և Ռիո Տինտո ալկան պլանետարիում, որոնք բոլորը գտնվում են Օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ:
 
== Այգիներ ==
'''Չինական այգին''' կառուցվել է [[Մին դինաստիա]]յի ավանդական գծերով չինական պարտեզի համար: Զբաղեցնում է 2,5 հեկտար տարածք, ունի բազմաթիվ ոլորուն ուղիներ, արհեստական լեռ և չինական ոճի շինություն, որի բոնսայի և պենջինգի հավաքածուները նվիրատվություններ են, որոնք նվիրաբերվել են: Այգում աճում են չինական բույսեր: Այգին կառուցվել է 1990-1991 թվականներին Շանհայի լանդշաֆտների և ճարտարապետության ինստիտուտի 50 վարպետների կողմից՝ Լե Վեյցոնի ղեկավարությամբ: Ծրագրի պահանջներին համապատասխան Շանհայից ներմուծվել է 120 կոնտեյներ, այդ թվում` 500 տոննա քար Տաի լճից և Ջիանսու նահանգից<ref>[http://espacepourlavie.ca/en/chinese-garden Espace pour la vie - Chinese Garden] Retrieved March 22, 2015</ref>:
[[Պատկեր:LA MAGIE DES LANTERNES 1.jpg|մինի|Կախարդական լապտերներ չինական այգում]]
'''Ճապոնական այգին''' ստեղծվել է 1988 թվականին` դիզայներ Կեն Նակաջիմայի ղեկավարությամբ: Այգու 2,5 հեկտար տարածքը բնակեցված է ճապոնական բույսերով, կա նաև ճապոնական ոճի շենք, որտեղ ներկայացված է թեյի ցուցադրություն: Ճապոնական թեյի արարողությունը տեղի է ունենում այնտեղ ամռանը: Ներկայացվում են նաև այլ ավանդական ճապոնական արվեստներ, ինչպիսիք են իաիդոն և [[իկեբանա]]ն: Այգում կա մեծ կոիի լճակ, և այցելուները հաճախ կերակրում են կոիին: Այգում ամեն տարի օգոստոսի 5-ին տեղի է ունենում [[Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ|Հիրոսիմայի]] հիշատակի արարողությունը:
 
'''Առաջին ազգերի''' այգին բացվել է 2001 թվականին` ներկայացնելու Կանադայի բնիկների մշակույթը: Այգում պահվում են Քվեբեկի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների էնդեմիկ տեսակներ, [[Թխկի|թխկու]], [[կեչի|կեչու]], [[սոճի|սոճու]] ծառերը ծածկում են ճանապարհները, իսկ պարտեզը ուշադրություն է հրավիրում առաջին ազգերի բուժիչ և սննդային բույսերին: Այստեղ կան մի քանի տոտեմական սյուներ, ցուցադրումներ, որոնք ներկայացնում են ավանդական արվեստի գործեր և շինարարական մեթոդներ<ref>[http://espacepourlavie.ca/en/first-nations-garden Espace pour la vie - First Nations Garden] Retrieved March 22, 2015</ref>:
 
'''Ալպիական այգին''' ունի մի քանի ուղիներ՝ ծածկված փոքրիկ, նուրբ ալպիական բույսերով:
 
== Ծանոթագրություններ ==