«Պետրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստացեցում
Հետ է շրջվում 5395914 խմբագրումը, որի հեղինակն է՝ E.v.karapetyan (քննարկում) մասնակիցը
Տող 37.
Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր [[Կարմիր ծով]]ը [[Դամասկոս]]ին, մյուսը [[Միջերկրական ծով]]ի մոտ [[Պարսից ծոց]]ը կապում է [[Ղազա]]յին: Պարսից ծոցից ուղևորվող քարավանները՝ բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել [[Արաբական անապատ]]ի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կանիոնի զովությանը. այնտեղից մոտ էր երկար սպասված Պետրան։ Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար [[ջուր]]:
 
Հիմնել է Հայոց արքա Արա Գեղեցիկը՝ մ.թ.ա. մոտ 800-ին։ Հարյուրավոր տարիներ [[առևտուր]]ը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային առևտուրը անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց՝ կորչելով ավազների մեջ։ Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում՝ իդումեացիների (XVIII-II դարեր մ.թ.ա.), նաբաթեացիների (II դար մ.թ.ա. - [[106]] թվական մ.թ.), հռոմեացիների (106-[[395]] թվականներ մ.թ.), բյուզանդացիների և [[արաբներ]]ի: 12-րդ դարում այն տիրել են [[խաչակիրներ]]ը:
 
Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ Անտիկ թատրոնի հետ այստեղ կարելի է տեսնել նաբաթեացիների շրջանի շինություններ։ Մ. թ. [[6-րդ դար]]ից հետո կառուցված շինություններ գրեթե չկան, քանի որ այդ ժամանակ քաղաքն արդեն կորցրել էր իր նշանակությունը։ [[20-րդ դար]]ի վերջին Պետրան Հորդանանի՝ ամենից մեծ հռչակ վայելող տեսարժան վայրն էր։ [[2007]] թվականին այն ընդգրկվել է [[աշխարհի նոր յոթ հրաշալիքներ]]ի ցանկում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պետրա» էջից