«Էկոտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Էկոլոգիական զբոսաշրջությունը''' (էկոտուրիզմը)-այն տարբեր բարդության ճանաչողական ուղևորությունների տարբերակները, տեսակները և մեթոդներն են (այդ թվում, օրինակ, արկածային ճանապարհորդությունը` adventure travel), որոնց համար հիմնական ռեսուրս, ինչպես նաև շարժառիթ են համարվում բնական միջավայրը կամ նրա առանձին տարրերը` լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ, կամ դրանց համակցությունը (բնական համակարգեր, օրինակ քենյան սավաննան կամ Գալապագոսին, կամ նույնիսկ արգելավայր քաղաքում, ինչպիսին է «Թռչունների ապաստանը» Անգարսկում, և այլն):
==Էկոտուրիզմի հասկացությունը==
Էկոտուրիզմ տերմինը Արևմուտքում պաշտոնապես օգտագործվել է XX դ-իդարի 80-ականների առաջին կիսամյակում կոնֆերանսներից մեկի ժամանակ մեքսիկացի էկոլոգ Հեկտոր Սեբալոս-Լասկուրայնի ({{lang-es|Hector Ceballos-Lascurain}}) կողմից: Ռուսաստանում, գրեթե նույն ժամանակ, այն շրջանառության մեջ մտավ «Շուրջբայկալյան երկաթուղի» երթուղու մշակման և շահագործման ժամանակ:
Մասնագիտական (ինչպես նաև ակադեմիական) շրջանակներում գոյություն ունեն էկոտուրիզմի` նույնատիպ իմաստով մի քանի իդեալիստական սահմանումներ.
* Էկոտուրիզմ - բնության և մշակութային տեսարժան վայրերի ուսումնասիրության և ըմբոշխնելու նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ ճանապարհորդություն կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, շրջակա միջավայրի վրա ունենում է ՙմեղմ՚ ազդեցություն, ապահովում է տեղացի բնակիչների ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և նրանց կողմից այդ գործունեությունից առավելությունների ստացումը: Բնության պահպանության միջազգային միություն:
Տող 10.
Քարորդ դարի ընթացքում մասնագետները այդպես էլ չեկան միասնական կարծիքի, թե ինչ է էկոտուրիզմը` անվանելով միևնույն երևույթը և էկոտուրիզմ, և բնական, և կանաչ, և մեղմ և այլն, և նույնիսկ երբեմն այն համարելով adventure travel-ի դրսևորումներից մեկը: Սակայն ակնհայտ է, որ ՙբնապահպանական՚ այն դարձնում է ոչ թե տուրօպերատորների, և նույնիսկ զբոսաշրջիկների մտքերն ու ցանկությունները, այլ այն որ բնությունն օգտագործելով իրենց իսկ նպատակներով, այսպես, թե այնպես նրանք ազդում են նրա` այն վայրերի, էկոլոգիական վիճակի վրա, որտեղ և իրականացվում է տվյալ զբոսաշրջությունը:
«Էկոտուրիզմ»-ը զբոսաշրջության ոլորտի միակ ուղղությունն է, որը կենսականորեն շահագրգռված է պահպանելու իր հիմնական ռեսուրսը` շրջակա բնական միջավայրը կամ նրա առանձին բաղադրիչները (բնության հուշարձանները, կենդանիների և բույսերի որոշակի տեսակները, և այլն): Երբ էկոտուրիզմի գործընթացում ներգրավված է տեղացի բնակցությունը, այն ևս շահագրգռված է դառնում այդ ռեսուրսների օգտագործմամբ` հիմնվելով դրա տնտեսավարման, ոչ թե վերացման վրա:
 
==Էկոտուրիզմի հիմնական սկզբունքները==
* Ճանապարհորդություն դեպի բնություն, ընդ որում նման արշավների գլխավոր բովանդակությունն է ծանոթությունը բնության, տեղական սովորույթների և մշակույթի հետ: