«Նորաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 82.199.221.218 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.218.50.205 մասնակցի վերջին տարբե...
Տող 1.
'''Նորաբանություն''', լայն առումով՝ [[լեզու|լեզվի]] մեջ երևան եկած և դեռ քաղաքացիության իրավունք չստացած նոր բառեր, իմաստներ, [[դարձվածք]]ային միավորներ, ինչպես նաև ոճական ու քերականական իրողություններ, նեղ առումով՝ լեզվի զարգացման յուրաքանչյուր փուլում գործածվող այն բոլոր նոր բառերը, որ կազմվում են նոր հասկացություն արտահայտելու կամ նոր առարկա, երևույթ, հատկանիշ ևն նշանակելու համար։ Նորաբանությունների մեջ առնում են նաև նորագույն փոխառությունները (կոմբայն, էքսկավատոր, կիբեռնետիկա)։ Տարբերակում են՝ բառային նորաբանություններ, որոնք իրենց հնչյունական կազմով և իմաստով բոլորովին նոր [[բառ]]եր են և առաջին անգամ են գործածվում լեզվում, իմաստային նորաբանություններ, որոնք լեզվում արդեն եղած բառերն են՝ նոր իմաստներով։ Նոր բառը լեզվում լայն տարածում ստանալուց հետո դադարում է նորաբանություն լինելուց (մարքսիզմ, կոմունիզմ, ինքնաթիռ, կոմերիտական)։ Սովետական շրջանի որոշ նորաբանություններ՝ նէպ, նէպման, ժողկոմ, ժողկոմատ, արդեն հնաբանություներ են։ Առանձնանում են հեղինակային նորաբանությունները կամ դիպվածային բառերը, որոնք կազմվում են առանձին [[հեղինակ]]ների կողմից կամ զանազան առիթներով և լեզվում տարածում չեն գտնում՝ որսասար ([[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյան]]), մասիսվել, արարատվել ([[Հ. Շիրազ]]), լեզվաչմտածողություն ([[Գ. Մահարի]]) և այլն։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=374}}
 
[[Կատեգորիա:Բառագիտություն]]
 
 
{{Անավարտ}}