Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:SilverUSGOV.jpg|thumb|left|Արծաթի հանքաքարը]]'''Արծաթ''' ({{lang-lat|Argentum}}) քիմիական տարր է, որի նշանն է ''Ag'', տարրերի [[պարբերական համակարգ]]ի 1-ին խմբի [[քիմիական տարր]]։ [[Ազնիվ մետաղներ|Ազնիվ մետաղ]] է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգահամարը՝ 47, ատոմական զանգվածը՝107, 868։ Արծաթը d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 4s<sup>2</sup>4p<sup>6</sup>4d<sup>10</sup>5s<sup>1</sup>։ К, L, М թաղանթները լրացված են։
{{Արեւմտահայերէն|Արծաթ (արեւմտահայերէն)}}
{{Քիմիական տարր
| անվանում = Արծաթ/ Argentum (Ag)
| համար = 47
| վերևից = [[Պղինձ|Cu]]
| ներքևից = [[Ոսկի|Au]]
| արտաքին տեսք =[[Պատկեր:Silver crystal.jpg|200px]]<br /> Փափուկ արծաթափայլ մետաղ
| ատոմային զանգված =107, 8682(2)<ref name="iupac atomic weights">{{ռուսերեն հոդված|автор=Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu.|заглавие=Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)|ссылка=http://iupac.org/publications/pac/85/5/1047/|язык=en|издание=[[Pure and Applied Chemistry]]|год=2013|том=85|номер=5|страницы=1047-1078|doi=10.1351/PAC-REP-13-03-02}}</ref>
| կոնֆիգուրացիա = [Kr] 4d<sup>10</sup> 5s<sup><nowiki>1</nowiki></sup>
| ատոմի շառավիղ = 144
| կովալենտային շառավիղ = 134
| իոնի շառավիղ = (+2e) 89 (+1e) 126
| էլեկտրաբացասականություն = 1, 93
| էլեկտրոդային պոտենցիալ = +0, 799
| օքսիդացման աստիճան = 2, 1
| իոնիզացման էներգիա 1 = 1-ինը՝ 730, 5 կՋ/մոլ (էվ) <br /> 2-րդը՝ 2070 կՋ/մոլ (էվ) <br /> 3-րդը՝ 3361
| խտություն = 10, 5
| հալման ջերմաստիճան = 1235, 1 К; 962&nbsp;°C
| եռման ջերմաստիճան = 2485
| ջերմունակություն = 25, 36<ref name="ХЭ">{{ռուսերեն գիրք|автор = Редкол.: Зефиров Н. С. (гл. ред.) |заглавие = Химическая энциклопедия: в 5 т|место = Москва|издательство = Советская энциклопедия|год = 1995|том = 4|страницы = 323|страниц = 639|isbn = 5852700398|тираж = 20 000}}
</ref>
| ջերմունակության = 25, 36<ref name="ХЭ">{{ռուսերեն գիրք|автор = Редкол.: Зефиров Н. С. (гл. ред.)|заглавие = Химическая энциклопедия: в 5 т|место = Москва|издательство = Советская энциклопедия|год = 1995|том = 4|страницы = 323|страниц = 639|isbn = 5852700398|тираж = 20 000}}
</ref>
| մոլային ծավալ = 10, 3
| բյուրեղացանցի կառուցվածք = Խորանարդ
| բյուրեղացանցի տվյալներ = 4, 086
| Դեբայի ջերմաստիճան = 225
| ջերմահաղորդականություն = 429
}}
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=47}}
 
'''Արծաթ''' ({{lang-lat|Argentum}}) քիմիական տարր է, որի նշանն է ''Ag'', տարրերի [[պարբերական համակարգ]]ի 1-ին խմբի [[քիմիական տարր]]։ [[Ազնիվ մետաղներ|Ազնիվ մետաղ]] է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգահամարը՝ 47, ատոմական զանգվածը՝107, 868։ Արծաթը d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 4s<sup>2</sup>4p<sup>6</sup>4d<sup>10</sup>5s<sup>1</sup>։ К, L, М թաղանթները լրացված են։
 
Արծաթը գեղեցիկ, սպիտակ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 10, 50 գ/սմ³, հալման ջերմաստիճան 960, 5&nbsp;°C, կարծրությունը՝ 25 կգուժ/մմ², ըստ Մոսի՝ 2, 5։
== Պատմություն ==
Արծաթը հայտնի է շատ վաղուց։ [[Եգիպտոս]]ում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր։ Ավելի ուշ արծաթը օգտագործվում էր դրամային [[համաձուլվածքներ]]ում։ Մ.թ.ա. 2500 թվականին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ։ Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև [[Էրեբունի]]ում, [[Երզնկա]]յում (մ. թ. ա. 5-4-րդ դարերում), [[Արտաշատ]]ում (մ. թ. ա. 2-1-ին դարերում)։
== Անվան ծագում ==
Ակնհայտ է, որ {{lang-ru|''серебро''}}, {{lang-pl|''srebro''}}, {{lang-bg|''сребро''}}, {{lang-cu|''сьребро''}} մտնում է ''*sьrebro'' պրոտո-սլավոնական լեզվի մեջ, որը համապատասխանում է մերձբալթյան ({{lang-lt|sidabras}} - ''sirablan'') և գերմաներեն ({{lang-got|silubr}}, {{lang-de|Silber}}, {{lang-en|silver}}) լեզուներին։
 
Արծաթի «ἄργυρος», «''árgyros''» - «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ։ Այստեղից էլ ծագել է արծաթի {{lang-lat|argentum}} - արգենտում նույնանշանակ անվանումը։
 
[[Ասորեստան]]ում արծաթը համարվում էր «Լուսնի մետաղ», իսկ ալքիմիկոսներն այն պատկերում էին լուսնեղջյուրի պատկերով։ Արծաթե, ոսկե և պլատինե իրերի ու զարդերի վրա դրվում է հարգանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղի պարունակությունը։
 
== Բնության մեջ ==
[[Պատկեր:SilverUSGOV.jpg|մինի|Արծաթի բեկոր]]
Պարունակությունը [[երկրակեղև]]ում 1, 10-5 զանգվածային % է, ծովաջրում՝ 0, 3-10 մգ/տ։ Բնության մեջ գտնվում է ազատ վիճակում (բնածին արծաթ), նաև միացությունների ձևով, արգենտիտ՝ Ag<sub>2</sub>S, պիրարգիրիտ՝ Ag<sub>3</sub>PbS<sub>3</sub>, պրուստիտ՝ Ag<sub>3</sub>AsS<sub>3</sub>, կերարգիրիտ՝ AgCl և այլն։ Փոքր քանակով արծաթ կա նաև բազմաթիվ այլ [[միներալ]]ներում։ Արդյունաբերական նշանակություն ունեն 0, 02%-ից շատ արծաթ պարունակող միներալները։
 
Բնության մեջ արծաթը հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ միացությունների ձևով.
[[Պատկեր:Silver ore.JPG|thumb|right|Արծաթի հանքաքար]]
* արգենտիտ (արծաթ-ծծումբ)
* պիրարգիրիտ (արծաթ-ծարիր-ծծումբ)
 
Արծաթի հիմնական մասը, որպես կողմնակի արգասիք, կորզվում է այլ մետաղների ([[ցինկ]], [[կապար]], [[կոբալտ]], [[պղինձ]]) արդյունահանման ժամանակ։
{| class="wikitable" style="text-align:left;float:right"
|+ Արծաթի արտադրությունը (2011)
|-
!α/α||երկրներ||տոննա||տոկոս %
|-
| style="text-align:center;"|1||{{դրոշ|Մեքսիկա}}||4.753|| style="text-align:center;"|20, 06
|-
| style="text-align:center;"|2||{{դրոշ|Պերու}}||3.415|| style="text-align:center;"|14, 42
|-
| style="text-align:center;"|3||{{դրոշ|Կիև}}||3.232|| style="text-align:center;"|13, 64
|-
| style="text-align:center;"|4||{{դրոշ|Ավստրալիա}}||1.717|| style="text-align:center;"|7, 25
|-
| style="text-align:center;"|5||{{դրոշ|Չիլի}}||1.309|| style="text-align:center;"|5, 53
|-
| style="text-align:center;"|6||{{դրոշ|Լեհաստան}}||1.269|| style="text-align:center;"|5, 36
|-
| style="text-align:center;"|7||{{դրոշ|Ռուսաստան}}||1.244|| style="text-align:center;"|5, 25
|-
| style="text-align:center;"|8||{{դրոշ|Բոլիվիա}}||1.213|| style="text-align:center;"|5, 12
|-
| style="text-align:center;"|9||[[Պատկեր:Flag of the United States (Pantone).svg|20px]]||1120||4, 73
|-
|10||{{դրոշ|Արգենտինա}}||align="right"|703|| style="text-align:center;"|2, 97
|}
=== Հանքավայրեր ===
Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են [[Մեքսիկա]]յում, [[Կանադա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Ճապոնիա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Գերմանիա]]յում, [[Իսպանիա]]յում, [[Պերու]]ում, [[Չիլի]]ում,
[[Պատկեր:World Silver Production 2011.svg|400px|մինի|ձախից|Արծթի արտդրությունը տարբեր երկրներում (2011 թվական)]]
[[Չինաստան]]ում, [[Լեհաստան]]ում, [[Ղազախստան]]ում, [[Ռումինիա]]յում, [[Շվեդիա]]յում, [[Չեխիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Ավստրիա]]յում, [[Հունգարիա]]յում, Նորվեգիայում<ref>[http://www.proserebro.com/ag/mestorozhdeniya Про серебро " месторождения<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Ինչպես նաև արծաթի հանքավայրեր կան Հայաստանում, [[Կիպրոս]]ում և [[Սարդինիա]]ում<ref>[http://www.proserebro.com/istoriya-serebra Про серебро " История серебра<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
== Ստացում ==
Արդյունաբերության մեջ արծաթը ստանում են հիմնականում կապարի և պղնձի կոնցենտրատների վերամշակումից։ Սև պղնձից արծաթը անջատում են էլեկարոլիտային ռաֆինացման ժամանակ։ Սև [[կապար]]ից արծաթն անջատում են [[ցինկ]]ի միջոցով։ Լուծվելով ցինկում՝ այն անջատվում է ցինկի փրփուրի հետ, որից ցինկը հեռացնում են թորելով (1250&nbsp;°C)։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
[[Պատկեր:SilverUSGOV.jpg|thumb|left|Արծաթի հանքաքարը]]
Արծաթը գեղեցիկ, սպիտակափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 960, 5&nbsp;°C, եռմանը՝ 2212&nbsp;°C, [[խտություն]]ը՝ 10503, 4 կգ/մ<sup>3</sup>։ Արծաթը ավելի լավ է հայտնի քան մյուս [[մետաղներ]]ը, անդրադարձնում է լույսը (հատկապես ինֆրակարմիր), հաղորդում է ջերմությունը և էլեկտրականությունը։ Չափազանց պլաստիկ է, արծաթից կարելի է գլանել մինչև 10-8 մմ հաստության փայլաթիթեղ։ Քիմիապես քիչ ակտիվ, միացություններում միարժեք, երբեմն երկարժեք և եռարժեք է։
 
 
Սենյակային ջերմաստիճանում արծաթը փոխազդում է [[հալոգեններ]]ի հետ՝ առաջացնելով համապատասխան հալոգենիդի պաշտպանական շերտ։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավության առկայությունը հեշտացնում են հալոգենիդի առաջացումը։ AgF բաց դեղնավուն, ամորֆ նյութ է։ Լավ լուծվում է ջրում։ AgF<sub>2</sub> և Ag<sub>2</sub>F ջրի առկայությամբ անկայուն են։
 
: <math>\mathsf{Ag + F_{2} = 2AgF_2}</math>
 
Չոր [[օդ]]ում և տեսանելի լույսի ազդեցությամբ ֆտորիդները կայուն են։
 
: <math>\mathsf{2Ag + I_{2} = 2AgI}</math>
 
Արծաթի յոդիդը (բաց դեղնավուն բյուրեղներ) ջրում վատ լուծվող նյութ է։ Լույսի ազդեցությամբ քայքայվում է, օգտագործվում է լուսանկարչության մեջ։ Արծաթը միանում է ծծմբին և նրա ցնդող միացություններին՝ առաջացնելով սուլֆիդ՝ Ag<sub>2</sub>S, որը սև, ջրում անլուծելի լուսազգայուն նյութ է․ ստացվում է արծաթի լուծելի [[աղեր]]ի և ծծմբածխածնի փոխազդմամբ։
 
: <math>\mathsf{2Ag + S = Ag_{2}S}</math>
 
: <math>\mathsf{2Ag + H_{2}S = Ag_{2}S + H_{2} {\uparrow}}</math>
 
Արծաթը [[ազոտ]]ին անմիջականորեն չի միանում։ Հայտնի են անկայուն արծաթի նիտրիդը՝ Ag<sub>3</sub>N (շագանակագույն, պինդ նյութ), և արծաթի ազիդը՝ AgN<sub>3</sub> (սպիտակ բյուրեղներ, որոնք տաքացնելիս կամ հարվածից պայթում են։
 
[[Ածխածին]]ը միանում է արծաթին միայն շիկացնելիս՝ առաջացնելով արծաթի կարբիդ՝ Ag<sub>2</sub>C<sub>2</sub>, որը սպիտակ փոշի է, պայթում է հարվածից և ուժեղ լուսավորումից։
 
Մետաղների հետ արծաթը առաջացնում է [[համաձուլվածքներ]]։ Ա․ լուծվում է թթուներում միայն օքսիդիչների առկայությամբ։
 
: <math>\mathsf{Ag + FeCl_{3} = AgCl + FeCl_{2}}</math>
 
Լավ լուծվում է HNO<sub>3</sub>-ում, եռացող խիտ է H<sub>2</sub>SO<sub>4</sub>-ում։ Արծաթի աղերը մեծմասամբ ջրում վատ են լուծվում։
 
: <math>\mathsf{Ag + 2HNO_{3(conc)} = AgNO_{3} + NO_{2} {\uparrow} + H_{2}O}</math>
 
: <math>\mathsf{2Ag + H_2SO_{4} = Ag_2SO_{4} + SO_{2} + H_{2}O}</math>
 
Լավ լուծվում են նիտրատը, ֆտորիդը, գերքլորատը։ Լուծելի աղերը անգույն են և թունավոր։ Արծաթի սուլֆատը՝ Ag<sub>2</sub>SO<sub>4</sub>, սպիտակ բյուրեղական, ջրում վատ լուծվող նյութ է (0, 79 գ, 100 մլ ջրում, 20&nbsp;°C)։
 
: <math>\mathsf{4Ag + 2H_{2}S + O_{2} = 2Ag_{2}S + 2H_{2}O}</math>
 
Արծաթի կարբոնատը՝ Ag<sub>2</sub>CO<sub>3</sub>, դեղնավուն, լուսազգայուն նյութ է, օգտագործվում է օրգանական սինթեզում։ Արծաթի աղերը համապատասխան անիոնների ավելցուկի առկայությամբ առաջացնում են կոմպլեքսային միացություններ՝ K[Ag(CN)<sub>2</sub>], K<sub>3</sub>[AgCl<sub>4</sub>] և այլն։ Արծաթի իոնների ամենաչնչին քանակներն անգամ (2, 15•10<sup>−9</sup> գ/լ) ունեն մանրէասպան հատկություն։
 
: <math>\mathsf{ 2Na[Ag(CN)_{2}] + Zn = Na_{2}[Zn(CN)_{4}] + 2Ag}</math>
 
== Բնութագիր հատկանիշներ ==
Բոլոր [[մետաղ]]ներից ամենամեծ [[էլեկտրական հաղորդականություն]]ը հենց արծաթն ունի, այն նույնիսկ բարձր է [[պղինձ|պղնձի]] հաղորդականությունից։ Բայց իր թանկարժեքության և լաքոտվելու հատկության պատճառով այն իր լայն կիրառությունը չի գտել էլեկտրական նպատակների համար։
 
Մաքուր արծաթը ունի ամենաբարձր [[ջերմային հաղորդականություն]]ը, ամենասպիտակ գույնը, ամենաբարձր [[օպտիկական անդրադարձողականություն]]ը։ Համեմատած այլ մետաղների հետ՝ արծաթը ունի ամենացածր կոնտակտ դիմադրողականությունը։
<center>
<gallery>
Silver-d06-42a.jpg|
Acanthite-119626.jpg|
Pyrargyrite-119806.jpg|
Proustite-118480.jpg|
Chlorargyrite-245502.jpg|
134 Tetraedrita.jpg|
File:Freibergite.jpg|
Silver Bar 01.jpg
Pomeranian pendant.JPG
</gallery>
</center>
 
== Իզոտոպներ ==
Բնական արծաթը բաղկացած է <sup>107</sup>Ag(51, 35 %) և <sup>109</sup>Ag(48, 65 %) կայուն [[իզոտոպներ]]ից։ Արհեստականորեն ստացվել են 102-117 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը <sup>110</sup>Ag է (T<sub>1/2</sub> = 253 օր)։
 
== Կիրառություն ==
[[Պատկեր:TomskCoin.jpg|thumb|Արծաթյա մետաղադրամ]]
Արծաթը մեծ մասամբ օգտագործվում է համաձուլվածքների ձևով մանրադրամներ, ոսկերչական զարդեր, կենցաղային իրեր պատրաստելու համար։ Մաքուր արծաթը օգտագործվում է արտադրական սարքեր և ռադիոմասեր երեսապատելու, ցինկարծաթային կուտակիչներ պատրաստելու համար։ Մաքուր արծաթը կիրառվում է նաև քիմիական սինթեզում որպես [[կատալիզատոր]]։ Կոլոիդային արծաթը օգտագործվում է բժշկության մեջ, այն հականեխիչ միջոց է [[լորձաթաղանթ]]ի համար (արգիրոլ, պրոտարգոլ, կոլարգոլ)։
 
Հետագայում մշակվել են արծաթապատող [[լուծույթներ]], որոնք (չնչին փոփոխություններով) պահպանվել են մինչև մեր օրերը։ Արծաթապատումն իրականացվում է մետաղական արծաթով, որը ստացվում է արծաթի աղերի ամոնիակային լուծույթի և գլյուկոզայի կամ [[ֆորմալին]]ի փոխազդեցությամբ (այդ երևույթը հայտնի է որպես արծաթահայելու ռեակցիա)։ Արծաթապատումը կիրառվում է արդյունաբերության մեջ՝ ավտոմեքենաների ցոլարձակ լապտերների և լուսարձակների պատրաստման համար։
 
[[Կատեգորիա:Արծաթ]]
=== Բժշկության մեջ ===
Մանրէասպան հատկությունների շնորհիվ արծաթն օգտագործվում է բժշկության մեջ։ Այն հականեխիչ միջոց է լորձաթաղանթի համար<ref name="dx.doi.org">''Khaydarov R.A, Khaydarov R.R., Estrin Y., Cho S., Scheper T, and Endres C, '' «Silver nanoparticles: Environmental and human health impacts», Nanomaterials: Risk and Benefits, Series: NATO Science for Peace and Security Series C: Environmental Security, 2009, Springer, Netherlands, pp. 287—299 ISSN 1874-6519 URL http://dx.doi.org/10.1007/978-1-4020-9491-0</ref>: Նրա միջոցով վարակազերծում են ջուրը, սակայն Ag<sup>+</sup> իոնների մեծ կոնցենտրացիան մարդու համար թունավոր է։
 
Մեծ կիրառություն ունեն նաև արծաթի աղերը։ Լյապիսը (արծաթի նիտրատը՝ AgNO<sub>3</sub>) օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և աղաղող նյութ։ Արծաթի որոշ աղեր (AgCl, AgBr, AgNO<sub>3</sub>) լուսազգայուն են. լույսի ազդեցությամբ քայքայվում և սևանում են, այդ պատճառով օգտագործվում են լուսանկարչական ժապավենների և թղթերի արտադրության մեջ։
 
== Տես նաև ==
* [[Արծաթագործություն]]
* [[Արծաթի նիտրատ]]
* [[Արծաթի համաձուլվածքներ]]
* [[Արծաթի բրոմիդ]]
* [[Արծաթի քլորիդ]]
* [[Պարբերական աղյուսակ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.webelements.com/webelements/elements/text/Ag/key.html Серебро на Webelements]
* [http://n-t.ru/ri/ps/pb047.htm Серебро в Популярной библиотеке химических элементов]
* [http://www.krugosvet.ru/enc/nauka_i_tehnika/himiya/SEREBRO.html Энциклопедия Кругосвет]
* [http://twt.mpei.ac.ru/MAS/Worksheets/ChemTD/Ag.mcd Термодинамические свойства серебра (Mathcad Calculation Server)]
* [http://www.fda.gov/AnimalVeterinary/NewsEvents/CVMUpdates/ucm127976.htm Colloidal silver not approved (''Коллоидное серебро не одобрено'')]{{ref-en}}
* Учебник «Неорганическая химия» под редакцией Ю. Д. Третьякова
* [http://vtorserebro.narod.ru/ Вторичное серебро]
* [http://www.xumuk.ru/toxicchem/142.html Соединения серебра (токсикологическая химия)]
* [http://www.xumuk.ru/bse/2455.html Серебро в Большой советской энциклопедии]
* [http://www.xumuk.ru/spravochnik/257.html Физико-химические свойства серебра (справочник)]
* [http://twt.mpei.ac.ru/MCS/Worksheets/Chem/ChemTherm/Ag.xmcd Термодинамические свойства серебра (online расчет)]
 
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Արծաթ]]
[[Կատեգորիա:Ազնիվ մետաղներ]]
[[Կատեգորիա:Սննդային հավելումներ]]
Անանուն մասնակից