«Արծաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:SilverUSGOV.jpg|thumb|left|Արծաթի հանքաքարը]]'''Արծաթ''' ({{lang-lat|''Argentum''}}) քիմիական տարր է, որի նշանն է ''Ag'', տարրերի [[պարբերական համակարգ]]ի 1-ին խմբի [[քիմիական տարր]]։ [[Ազնիվ մետաղներ|Ազնիվ մետաղ]] է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգահամարը՝ 47, ատոմական զանգվածը՝107, 868։ Արծաթը d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 4s<sup>2</sup>4p<sup>6</sup>4d<sup>10</sup>5s<sup>1</sup>։ К, L, М թաղանթները լրացված են։
 
Արծաթը գեղեցիկ, սպիտակ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 10, 50 գ/սմ³, հալման ջերմաստիճան 960, 5&nbsp;°C, կարծրությունը՝ 25 կգուժ/մմ², ըստ Մոսի՝ 2, 5։
Տող 19.
 
Արծաթի հիմնական մասը, որպես կողմնակի արգասիք, կորզվում է այլ մետաղների ([[ցինկ]], [[կապար]], [[կոբալտ]], [[պղինձ]]) արդյունահանման ժամանակ։
=== Հանքավայրեր ===
Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են [[Մեքսիկա]]յում, [[Կանադա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Ճապոնիա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Գերմանիա]]յում, [[Իսպանիա]]յում, [[Պերու]]ում, [[Չիլի]]ում,
 
[[Չինաստան]]ում, [[Լեհաստան]]ում, [[Ղազախստան]]ում, [[Ռումինիա]]յում, [[Շվեդիա]]յում, [[Չեխիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Ավստրիա]]յում, [[Հունգարիա]]յում, Նորվեգիայում<ref>[http://www.proserebro.com/ag/mestorozhdeniya Про серебро " месторождения<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Ինչպես նաև արծաթի հանքավայրեր կան Հայաստանում, [[Կիպրոս]]ում և [[Սարդինիա]]ում<ref>[http://www.proserebro.com/istoriya-serebra Про серебро " История серебра<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
== Ստացում ==
Արդյունաբերության մեջ արծաթը ստանում են հիմնականում կապարի և պղնձի կոնցենտրատների վերամշակումից։ Սև պղնձից արծաթը անջատում են էլեկարոլիտային ռաֆինացման ժամանակ։ Սև [[կապար]]ից արծաթն անջատում են [[ցինկ]]ի միջոցով։ Լուծվելով ցինկում՝ այն անջատվում է ցինկի փրփուրի հետ, որից ցինկը հեռացնում են թորելով (1250&nbsp;°C)։
Տող 30 ⟶ 25՝
 
== Ֆիզիկական հատկություններ ==
[[Պատկեր:SilverUSGOV.jpg|thumb|left|Արծաթի հանքաքարը]]
Արծաթը գեղեցիկ, սպիտակափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 960, 5&nbsp;°C, եռմանը՝ 2212&nbsp;°C, [[խտություն]]ը՝ 10503, 4 կգ/մ<sup>3</sup>։ Արծաթը ավելի լավ է հայտնի քան մյուս [[մետաղներ]]ը, անդրադարձնում է լույսը (հատկապես ինֆրակարմիր), հաղորդում է ջերմությունը և էլեկտրականությունը։ Չափազանց պլաստիկ է, արծաթից կարելի է գլանել մինչև 10-8 մմ հաստության փայլաթիթեղ։ Քիմիապես քիչ ակտիվ, միացություններում միարժեք, երբեմն երկարժեք և եռարժեք է։
 
Տող 57 ⟶ 51՝
 
== Կիրառություն ==
[[Պատկեր:TomskCoin.jpg|thumb|Արծաթյա մետաղադրամ]]
Արծաթը մեծ մասամբ օգտագործվում է համաձուլվածքների ձևով մանրադրամներ, ոսկերչական զարդեր, կենցաղային իրեր պատրաստելու համար։ Մաքուր արծաթը օգտագործվում է արտադրական սարքեր և ռադիոմասեր երեսապատելու, ցինկարծաթային կուտակիչներ պատրաստելու համար։ Մաքուր արծաթը կիրառվում է նաև քիմիական սինթեզում որպես [[կատալիզատոր]]։ Կոլոիդային արծաթը օգտագործվում է բժշկության մեջ, այն հականեխիչ միջոց է [[լորձաթաղանթ]]ի համար (արգիրոլ, պրոտարգոլ, կոլարգոլ)։
 
Տող 63 ⟶ 56՝
 
Հետագայում մշակվել են արծաթապատող [[լուծույթներ]], որոնք (չնչին փոփոխություններով) պահպանվել են մինչև մեր օրերը։ Արծաթապատումն իրականացվում է մետաղական արծաթով, որը ստացվում է արծաթի աղերի ամոնիակային լուծույթի և գլյուկոզայի կամ [[ֆորմալին]]ի փոխազդեցությամբ (այդ երևույթը հայտնի է որպես արծաթահայելու ռեակցիա)։ Արծաթապատումը կիրառվում է արդյունաբերության մեջ՝ ավտոմեքենաների ցոլարձակ լապտերների և լուսարձակների պատրաստման համար։
 
=== Բժշկության մեջ ===
Մանրէասպան հատկությունների շնորհիվ արծաթն օգտագործվում է բժշկության մեջ։ Այն հականեխիչ միջոց է լորձաթաղանթի համար<ref name="dx.doi.org">''Khaydarov R.A, Khaydarov R.R., Estrin Y., Cho S., Scheper T, and Endres C, '' «Silver nanoparticles: Environmental and human health impacts», Nanomaterials: Risk and Benefits, Series: NATO Science for Peace and Security Series C: Environmental Security, 2009, Springer, Netherlands, pp. 287—299 ISSN 1874-6519 URL http://dx.doi.org/10.1007/978-1-4020-9491-0</ref>: Նրա միջոցով վարակազերծում են ջուրը, սակայն Ag<sup>+</sup> իոնների մեծ կոնցենտրացիան մարդու համար թունավոր է։
 
Մեծ կիրառություն ունեն նաև արծաթի աղերը։ Լյապիսը (արծաթի նիտրատը՝ AgNO<sub>3</sub>) օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և աղաղող նյութ։ Արծաթի որոշ աղեր (AgCl, AgBr, AgNO<sub>3</sub>) լուսազգայուն են. լույսի ազդեցությամբ քայքայվում և սևանում են, այդ պատճառով օգտագործվում են լուսանկարչական ժապավենների և թղթերի արտադրության մեջ։
 
[[Կատեգորիա:Արծաթ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արծաթ» էջից