«Հուկկաննաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 46.
|ստորագրություն =
}}
'''Հուկկաննաս''' (Հուկանա, Խուկաննաս, Խուկանա, ծննդյան թվականն անհայտ - [[մ.թ.ա. 1345]]), [[Հայասա]]յի արքա [[մ.թ.ա. 1375]] - [[մ.թ.ա. 1345]] թվականներին, Հայասայի [[Մարիաս]] թագավորի որդին: Հուկկաննասը [[Սուպպիլուլիումաս Ա]]-ի հետ կնքել է դաշնագիր, ըստ որի նա պարտավորվում էր ռազմական օգնություն տրամադրել [[Խեթական թագավորություն|Խեթական թագավորությանը]], վերադարձնում խեթական փախստականներին, իսկ [[Սուպպիլուլիումաս Ա]]-ն կնության է տալիս նրան իր քրոջը:
 
 
== Սուպպիլուլիումաս Ա-ի դաշնագիրը Հայասայի արքա Հուկկաննասի հետ ==
Հուկկաննասը [[Սուպպիլուլիումաս Ա]]-ի հետ կնքել է դաշնագիր, ըստ որի նա պարտավորվում էր ռազմական օգնություն տրամադրել [[Խեթական թագավորություն|Խեթական թագավորությանը]], վերադարձնում խեթական փախստականներին, իսկ [[Սուպպիլուլիումաս Ա]]-ն կնության է տալիս նրան իր քրոջը:
 
Սուպպիլուլիումաս Ա-ի և Հայասայի արքա [[Հուկկաննաս]]ի դաշնագրից հատվածներ՝
 
<blockquote>«Այսպես [է] Սուպպիլուլիումասը, Արևայինը, Հաթթի երկրի թագավորը: Տես, քեզ՝ Հուկաննասիդ, երկրորդ կարգի հերոսին, ես առաջ մղեցի: Ես քեզ [[Հատտուսա|Հաթթուսասում]] և հայասացիների ներկայությամբ պատիվ մատուցեցի՝ իմ քրոջը ես բարյացակամորեն քեզ կնության տվեցի: Քո մասին ողջ Հաթթի երկիրը, Հայասա երկիրը և բոլոր դրսի ու ներսի երկրները լսեցին: Դու, Հուկաննաս, միայն Արևայինի բարի իշխանությունը ճանաչիր: Եվ իմ որդուն, ում Արևային նշանակեմ, ասա, որ սրան թող բոլորը ճանաչեն: Եթե նրան հանդիսավոր կերպով ներկայացնելիս լինեմ, Հուկաննաս, դու էլ նրան ճանաչիր: Իսկ նրա եղբայրներին (ովքեր իմ որդիներն են), և իմ եղբայրներին ճանաչիր որպես լավ եղբայրների ու ընկերների»:<ref>«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 8-9</ref></blockquote>
 
<blockquote>«Քո երկրի համար ուրիշ տեր չեմ նշանակել: Իսկ թշնամուն քո երկրից դուրս եմ քշել, Արևայինս էլ քեզ քո հոր տեղն եմ նշանակել»:<ref>«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 9</ref></blockquote>
 
<blockquote>«[[Մարիաս]]ը, որը կար, այս գործի հառիթով մահացավ: Նա հիերոդուլի մոտ չգնաց, նայում էր նրա վրա: Արևայինիս հայրն էլ երբեմն պատուհանից հետևում էր: Նրան (Մարիասին) հանցանքը համակեց: (Հայրս) ասաց՝ ինչու դու նրա վրա նայեցիր: Նա (Մարիասը) այդ բաի պատճառով մահացավ»:<ref>«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 9</ref></blockquote>
 
 
== Ծանոթագրություններ ==