«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Ֆրիդրիխ I Բարբարոսա''' (հայերեն անվանում՝ '''Ֆրիդրիխ I Շիկամորուս''', [[1122]] - [[հունիսի 10]], [[1190]]), Գերմանիայի թագավոր (1152 - 1190) և [[Սուրբ Հռոմի կայսրերի ցանկ|Սրբազան հռոմեական կայսր]] (1155-1190)։ «Բարբարոսա» (Barbarossa) մականունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։ Այն թարգմանվում է որպես «կարմրամորուս», քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք։ Գերմանիայում նրան անվանում էին Kaiser Rotbart ինչը նույնպես նշանակում է շիկամորուս:
 
Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը '''Ֆրիդրիխ III''' անվան տակ 1147-1152 թվականներին հանդես է եկել որպես Շվաբիայի դուքս։ Ծնողները սերում են գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը՝ Դուքս Ֆրիդրիխ II-ը, [[Հոհենշտաուֆեններ]]ի հարստությունից էր, իսկ մայրը՝ Յուդիթ անունով, եղել է [[Բավարիա]]յի դուքս Հենրիխ IX-ի դուստրը։
 
=== Կյանքը ===
Քեռու, Գերմանիայի արքա Կոնրադ 3րդի հետ մասնակցել է 2րդ2-րդ Խաչակրացին , որն աղետալի էր , բայց Ֆրիդրիխը վաստակեց արքայի լրիվ վստահությունը : Կոնրադի մահվան պահին , միայն նա և Բամբերգի իշխան-եպիսկոպոսն էին նրա մահճակալի կողքին : Կոնրադը իրեն հաջորդ նշանակեց հենց Ֆրիդրիխին , ոչ թե իր 6 ամյա որդուն ՝ Շվաբիայի ապագա դուքս Ֆրիդրիխ 4րդին։ Հոհենշտաուֆ տոհմը հաճախ կոչում էին  Ղիբելիններ , որը Վայբլինգեն ամրոցի իտալական անվանումն է , իսկ Վելֆյան դինաստիայի իտալական անվանումը Գելֆեր:
 
Շիկամորուսը սկզբնական շրջանում իր տիրապետության տակ ուներ միայն Շվաբիայի և Ֆրանկոնիայի դքսությունները: Գերմանիան , որը Շիկամորուսը փորձում էր միավորել , 1600-ից ավել անհատական պետություններից բաղկացած հավաքածու էր, որոնցից յուրաքանչյուրն իր իշխանն ուներ: Գերմանայի արքային տրվող կոչումներն էին ՝ Կեսար, Օգոստոս և հռոմեացիների կայսր: Ֆրիդրիխը ցանկանում էր իշխանների հետ ընդհանուր շահեր գտնելով միավորել Գերմանիան, չէր ցանկանում վերջ դնել միջնադարյան ֆեոդալությանը՝ ի տարբերություն Անգլիայի Հենրիխ 2րդի:  Արտերկրում , Ֆրիդրիխը միջամտեց Դանիայի քաղաքացիական պատերազմին , Սվեն Երրորդի և Վալդեմար Առաջինի միջև և սկսեց բանակցություններ վարել Արևելահռոմեական կայսրության կայսր Մանուել Առաջին Կոմնենոսի հետ: 1153թ․ մարտին Ֆրիդրիխը Պապ Եուգենիոս Երրորդի հետ կնքում է Կոնստանցի պայմանագիրը, որով նա խոստանում էր իրեն թագադրելու դեպքում , պաշտպանել պապականությունը, խաղաղություն չպահել Սիցիլիայի արքա Ռոջեր Երկրորդի կամ եղեղեցու այլ թշնամիների հետ , և օգնել վերջինիս վերահաստատել Հռոմի կարգուկանոնը:  
192 504

edits