«Փարիզյան սալոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սալոն''' ({{lang-fr|Salon}}), երբեմն` '''Փարիզյան սալոն''' ({{lang-fr|Salon de Paris}}), հիմնադրվել է 1667 թվականին<ref> "[https...»:
 
Տող 3.
== Ծագում ==
1667 թվականին արքունիքի կողմի հաստատված Ֆրանսիայի արվեստի ինստիտուտը, Académie royale de peinture et de sculpture֊ն անց է կացրել իր առաջին կիսահանրային ցուցահանդերը Սալոնում։ Ի սկզբանե Սալոնի կենտրոնացվածությունը École des Beaux-Arts֊ի շրջանավարտների աշխատանքների վրա էր։ Վերջինս հիմվել էր Ֆրանսիայի առաջին նախարար Կարդինալ Մազարինի կողմից 1648 թվականին։ Փարիզյան Սալոնում ցուցադրվելը չափազանց կարևոր էր ցանկացած արվեստագետի հաջողության հասնելու համար Սալոնի բացումին հաջորդած առնվազն 200 տարիների ընթացքում։ Ցուցահանդեսը Սալոնում արքայական բարեհաճության նշան էր։
1725 թվականին Սալոնը տեղակայվել է [[Լուվր|Լուվրի]] պալատում, և այն հայտնի է դարձել Սալոն կամ Փարիզյան Սալոն անունով։ 1737 թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5֊ը ցուցահանդեսները կազմակերպվել են Լուվրի Մեծ սրահում (Grand Salon)<ref> “Public Access to Art in Paris: A Documentary History from the Middle Ages to 1800,” by Robert W. Berger, p. 171.</ref> և դարձել են հանրային։ Դրանք նախ ամենամյա են եղել, հետո դարձել են երկամյա: Դրանք սկսվում էին Սբ. Լուիսի տոնակատարության օրը (օգոստոսի 25) և տևում էին մի քանի շաբաթ: Կանոնավոր և հանրային դառնալուց հետո Սալոնի կարգավիճակը «երբեք լրջորեն կասկածի տակ չի առնվել»: 1748 թվականին ներկայացվել է հայտնի արվեստագետներից կազմված ժյուրի: Դրանից հետո Սալոնի ազդեցությունն անվիճելի է եղել:
 
== Նշանակալիություն ==
Սալոնը ցուցադրել է նկարներն առաստաղից մինչև հատակ, ամեն մի հնարավոր մատնաչափի վրա: Արվեստի գործերը շատ փոքր տարածությունում տեղավորելը ծնունդ է տվել նոր տեսակի նկարների, ներառյալ Անտոնիա Մարտինիի ցուցադրությունը Սալոնում 1785 թվականին: Սալոնի ցուցադրությունների կատալոգներն առաջնային փաստաթղթեր են արվեստի պատմաբանների համար: Ցուցահանդեսների քննադատությունները տպագրվել են թերթերում` սկիզբ դնելով ժամանակակից արվեստի քննադատությանը:
[[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխությունը]] դռներ է բացել օտերերկրյաօտարերկրյա արվեստագետների համար: 19-րդ դարում հանրային Սալոնի գաղափարն ընդլայնվել է և վերաճել նոր նկարների ու քանդակների` կառավարության կողմից հովանավորվող նոր ցուցահանդեսի, որն անց է կացվել մեծ կոմերցիոն սրահներում, իսկ մուտքը եղել է տոմսով: Բացման նախորդ երեկոն հասարակական մեծ իրադարձություն էր: [[Շառլ Բոդլեր|Շառլ Բոդլերն]] ու [[Դենի Դիդրո|Դենի Դիդրոն]] ակնարկներ են գրել Սալոնի մասին:
1848 թվականի [[Ֆրանսիական հեղափոխություն (1848)|հեղափոխությունն]] ազատականացրել է Սալոնը: Մերժված աշխատանքների թիվը մեծապես կրճատվել է: 1849 թվականին ներկայացվել են շքանշաններ: