«Սանասունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սանասունք''' (ինչպես նաև՝ '''Սանասուն''', '''Սանասունք''' կամ '''[[Սասուն]]''') — գավառ [[Մեծ Հայք]]ի [[Աղձնիք]] նահանգում: Ըստ ավանդության անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդու` Սանասարի անունից, որը իր եղբոր հետ սպանելով հորը փախչել է այստեղ, կառուցել է բերդ` իր շուրջն ամեն կողմից հավաքելով բազմաթիվ բնակիչներ: Սասունը տարածվում էր Հայկական Տավրոս լեռներիլեռնահամակարգի վրատարածքում, այդ պատճառով էլ հայ պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվանում են ոչ թե սասունցիներ, այլ «բնակիչք Տորոս լեռին»: Սասուն գավառի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում: Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը: Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են:
 
== Անունը ==
Սասուն անվան գիտական ստուգաբանությունը հայտնի չէ: Ժողովրդական ավանդություններից մեկում ասվում է, որ տալվորիկցի Մրգոյի և Պետոյի տան առաստաղի գերաններից մեկը ծանրության տակ կախվում է, մարդիկ մինչև նոր գերան կբերեին, տեղում եղողներից մեկը ձեռքը դեմ է անում ճկված գերանին և գոչում՝ «սա մսա սուն» – սա էլ քեզ սյուն, և իբև դրանից էլ այդ երկրամասը ստանում է Սասուն անունը:
Ըստ մեկ այլ ավանդության անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդու` Սանասարի անունից, որը իր եղբոր հետ սպանելով հորը փախչել է այստեղ, կառուցել է բերդ` իր շուրջն ամեն կողմից հավաքելով բազմաթիվ բնակիչներ:
Սասուն անվան հնագույն հիշատակությունը «Սասսու» ձևով պահպանվել է Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար III-ի մթա VIII դ թողած սեպագիր արձանագրություններում: Հայկական մատենագրության մեջ այն առաջին անգամ հիշատակում է Անանիա Շիրակացին (7-րդ դ ), որպես Աղձնիք աշխարհի 10 գավառներից մեկը:
 
=== Սահմանները ===
Հյուսիս-արևմուտքում սահմանակից էր [[Հաշտյանք]], հյուսիս-արևելքում՝ [[Տարոն]], [[Խութ]], արևելքում և հարավում [[Սալնոձոր]], [[Գզեխ]] և[[Նփրկերտ ]] գավառներին: Հետագայում ֆիզիկա-աշխարհագրական տարածք էր և բաժանված էր հիմնականում Դիարբեքիրի ու Բիթլիսի, մասամբ նաև Խարբերդի նահանգների միջև:
 
==Աշխարհագրություն ==
Սասունը Հայաստանի ամենալեռնային շրջաններից է: Երկրամասը անդնդախոր ձորերի, անանցանելի կիրճերի, մթին անտառների, սառնորակ ու հանքային աղբյուրների, արագահոս գետերի ու գետակների հազվագյուտ ու գեղեցիկ մի շրջան է:
 
=== Ռելիեֆը ===
Սասուն գավառի տարածքի մեծ մասն ընկած էր [[Բաթմանա]] գետի վերին հոսանքում: Գավառի կարևոր լեռնաշղթաներն են Սիմն ու Սասունի լեռները՝ [[Անդոկ]], [[Ծովասար]], [[Կեպին]], [[Մարաթուկ]] և այլ բարձրաբերձ գագաթներով:
=== Ջրերը ===
Սասունի տարածքից են սկիզբ առնում ու դեպի հարավ հոսում [[Տիգրիս]]ի ավազանին պատկանող [[Բաթման]], [[Խուլփ]], [[Սասունի]] և շատ ուրիշ գետեր ու գետակներ:
 
=== Կլիման ===
Երկրամասի կլիման խիստ է, ձմեռը՝ ցրտաշունչ, առատ ձյան շերտով, բքով, և տնում է մինչև 7 ամիս:
 
== Բուսական աշխարհը ==
Այստեղ մշակելի հողատարածությունները խիստ սակավ են, եղածներն էլ ընկած են նեղ գետահովիտներում և նախալեռնային գոտիներում: Ավելի ընդարձակ ու փարթամ են ալպյան արոտավայրերը: Գավառի տարածքի զգալի մասը ծածկված է խիտ ու մթին անտառներով, որտեղ որոշ ծառատեսակների տերևների վրա ամռանը գոյանում է քաղցրավուն մեղրահյութ՝ գազպեն (մանանա) անունով: Սասունցիները այն օգտագործում էին որպես սննդանյութ և պատրաստում զանազան ուտեստներ:
 
==Գավառակները ==
Սասունի գավառի հին ժամանակների ներքին վարչական բաժանումների մասին քիչ բան է հայտնի: 19-20-րդ դդ էլ այղ բաժանումը կայուն չի եղել, նրա գավառակները կամ ենթաշրջաները մշտապես փոփոխվել են: 19-րդ դ և 20-րդ դ սկզբներին Սասունում հիշատակված գավառակները հետևյալներն էին`
 
* [[Բռնաշեն]],
* [[Բուն Սասուն]],
* [[Խարզան]],
* [[Խութ-Բռնաշեն]],
* [[Խուլփ]],
* [[Հազզո-Խաբլջոզ]],
* [[Մոտկան]],
* [[Շատախ]],
* [[Տալվորիկ]],
* [[Փսանք]]:
 
== Բնակչությունը ==
Սասունի բնակավայրերի բնակչության և ազգային կազմի մասին վիճակագրական տվյալները թեև վերաբերում են 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին, սակայն վստահելի ու գիտական չեն: 1915 թ նախօրյակին Սասուն բավական խիտ բնակեցված երկրամաս էր: Գուցե հավանական է այն տվյալը, որ այդ ժամանակ Սասուն ունեցել է 539 բնակավայր, որի կեսից ավելին հայաբնակ էր, մյուսներում էլ ապրում էին հայեր ու քրդեր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Գետահովիտներում և նախալեռնային շրջաններում հայերը զբաղվում էին խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, շերամապահությամբ, ինչպես նաև արհեստներով (զինագործություն) ևն: Հացահատիկներից լայն տարածում ունեին տարեկանը, կորեկը, գարին և գլգըլը: Անասնապահության հիմնական ճյուղերն էին մանր ու խոշոր եղջերավոր անասնապահությունը և ձիաբուծությունը: Կլիմայական խիստ պայմանները և մշակելի հողերի խիստ սակավությունը Սասունի հայերի մեջ դարեդար պատվաստել են մեծ կամք ու աշխատասիրություն: Սասունցիները համառ, դժվարությունները հաղթահարող և չարքաշ սոցիալական ու քաղաքական պայմաններին դիմացող մարդիկ էին: Սասունցիների մեջ մարդասիրության հետ մեկտեղ սերնդե սերունդ ձևավորվել էր մեծ կորով ու քաջություն՝ իրենց անձն ու ունեցվածքը պաշտպանելու համար: Ազատատենչ սասունցիները չարության ու բռնության դեմ միշտ էլ անհավասար պայքար են մղել և ունեցել անթիվ զոհեր ու զրկանքներ: 1894 թ հայկական կոտորածների ժամանակ թուրքերը Սասունում ավերել ու կողոպտել են 40 գյուղ, սպանել շուրջ 15 000 մարդ: 19-րդ դ վերջերի և 20-րդ դ սկզբների Սասունի հայերի ինքնապաշտպանական կռիվներում նշանավորվեցին հայ ժողովրդի քաջարի զավակներ [[Արաբո]]ն, [[Հրայր]]ը, [[Տամատյան]]ը, [[Պոյաճյան]]ը, [[Անդրանիկ Օզանյան |Անդրանիկր ]], [[Գևորգ Չավուշ]]ը, [[Գրգո]]ն, [[Քոլոզ]]ը, [[Աղբյուր Սերոբ]]ը, [[Իշխան]]ը և շատ ու շատ ուրիշներ: Հայերի անհավասար գոյամարտը թուրք ջարդարարների և քուրդ ցեղա֊ պետների դեմ ավարտվեց հայերի համար մեծ ողբերգությամբ: 1915-16 թթ Սասունում զոհվեց ավելի քան 6 0 000 հայ: Կենդանի մնացածներից շատերը մեծագույն դժվարություններով անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին ներկայիս ՀՀ [[Աշտարակ]]ի ու [[Թալին]]ի շրջանների գյուղերում:
 
== Պատմական տեղեկանք ==
Արաբական նվաճումների ժամանակ՝ 850-ական թթ, Սասուն դարձավ ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ և սկսվեց ձևավորվել հայկական «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազներգությանը: 11-12-րդ դդ բյուզանդա-սելջուկյան նվաճումների ժամանակ Սասուն պահպանում էր իր անկախությունը: 11-րդ դ Մուշեղ և Թոռնիկ իշխանները Սասունի տարածքը ավելի էին ընդարձակել: 16-րդ դ Սասունը նվաճել են թուրքերը: Թուրքական երկարամյա տիրապետության ընթացքում նույնպես Սասուն հաճախ պահպանում էր իր կիսաանկախ վիճակը և ըմբոստանում բռնության ու կամայականության դեմ: Այդ ժամանակաշրջանում աստիճանաբար Սասուն են սկսում թափանցել քրդական ցեղերը: 1915 թ եղեռնից հետո Սասուն իսպառ դատարկվեց հայերից: Այժմ երբեմնի խիտ բնակչություն ունեցող գավառը Թուրքիայի ամենանոսր բնակեցված տարածքն է:
 
 
 
 
 
 
 
 
 
Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են:
 
== Աղբյուրներ ==
* Թ.Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք», 1981:
 
{{Մեծ Հայք-անավարտ}}
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
{{Աղձնիքի գավառներ}}
 
[[Կատեգորիա:Աղձնիք նահանգի գավառներ]]