«Թովմաս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
* [[Ղազարոս]]ի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս ''«...աշակերտներին ասաց. «Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում»'' (Հովհ. 11։7-8)։ Չնայած որոշ աշակերտների թաղանձանքին և բացատրություններին՝ «Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11։16)։
* Կարևորություն ներկայացնող հաջորդ դրվագը երեևում է Վերնատանը՝ [[Վերջին ընթրիք]]ի ժամանակ. ''«Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք և ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև կճանաչեք նրան. և տեսել եք նրան»'' (Հովհ. 14։1-7)։
* Վերջին և թերևս ամենակարևոր հատվածը կապված Թովմաս առաքյալի հետ տեղի է ունենում արդեն Քրիստոսի [[Սուրբ Հարություն|հարություն]]ից հետո, երբ ՀիսուսՀիսուսը հայտնվում է իր աշակերտներին, «Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացյալհավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»» (Հովհ. 20:24-29):
 
Այս վերջին հատվածը հատկեպեսհատկապես շատ խորը հետք է թողել Թովմասի կերպարի վրա՝ պիտակելով նրան որպես «թերահավատ», սակայն արդարացիւթյանարդարացիության համար անհրաժեշտ է արձանագրել, որ մյուս հատվածներում առաքյալը ներկայանում է որպես առավել քաջ ու նախանձախնդիր և պրպտող անհատականություն, իսկ կասկածամտության մասին խոսքերը այլևս ավելորդ են դառնում նրա՝ «Տե՛ր իմ եւև Աստվա՛ծ իմ» բացականչությամբ։
 
[[Հովհաննես առաքյալ|Հովհաննես Ավետարանիչ]]ը Թովմասին հիշատակում է նաև [[Տիբերական ծով|Տիբերիայի ծովեզերքի]] մոտ, երբ [Հիսուս Քրիստոս[|Հիսուս]] հայտնվում է առաքյալներից մի քանիսին, այդ թվում և Թովմաս Երկվորյակին (տես 21։2)։ Սուրբ գրքում Թովմաս առաքյալը վերջին անգամ հիշատակվում է [[Գործք առաքելոց]]ում՝ [[Մատաթիա առաքյալ|Մատաթիա]]յի ընտրության ժամանակ (1:13)։