«Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 74»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տնտեսագետ''', տնտեսության բնագավառի մասնագետ, տնտեսագիտական հարցերի էքպերտ: Տնտեսագետ անվանում...»:
(Տարբերություն չկա)

12:30, 13 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Տնտեսագետ, տնտեսության բնագավառի մասնագետ, տնտեսագիտական հարցերի էքպերտ:

Տնտեսագետ անվանում են ինչպես գիտնականներին (այսինքն տնտեսագիտության մասնագետներին), այնպես էլ մարդկանց, ովքեր աշխատում են հետազոտության, ծրագրավորման և տնտեսական գործունեության ղեկավորությունում:

Տնտեասգետ ինչպես նաև անվանում են այն մարդուն, ով գրում է հոդվածներ և տնտեսագիտական քաղաքականության տարբեր նյութեր:

Կազմակերպություններում տնտեսագետները մասնակցում են բյուջեի պլանավորման և մշակման հարցում, կատարում է բյուջեի իրականացման հսկողություն, ինչպես նաև պարբերական և կառավարման հաշվետվության նախապատրաստում և ձևավորում: Այս մասնագիտության ներկայացուցիչների պարտավորությունները կայանում են ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության պլանավորման և տնտեսագիտական ուղեկցման մեջ[1]:

Հայտնի տնտեսագետներ

Վաղ տնտեսագետների կարելի է հանդիպել արդեն Հին Հունաստանում: Այսպես Արիստոտելը (մ.թ.ա. 384—322) սկզբում գիտական շարադրություն «Տոպիկա»-ում, հետո «Քաղաքականություն»-ում անդրադառնում է մարդու արտադրական գործընթացի հարցին[2]: Քսենոփոնը (մ.թ.ա. 431—355) իր «Տնտեսագիտություն» աշխատությունում ներկայացնում է Աթենքի տնտեսագիտությունը: Սակայն ասիացի գիտնականների համաձայն՝ «աշխարհի առաջին տնտեսագետը» եղել է Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահմանը՝ Չանակյան (մ.թ.ա. 350-275)՝ կայսր Չանդրագուպտայի խորհրդականը:

Լուսաբանական դարաշրջանի առաջին նշանավոր տնտեսագետ-տեսաբաններից էր իռլանդացի տնտեսագետ Ռիչարդ Կանտալիոնը (1680—1734): Բայց արդի տնտեսագիտության նախահայրը շոտլանդացի տեսաբան Ադամ Սմիթն է (1723—1790): Վերջինս, Դավիթ Ռիկարդոն (1772—1823) և Թոմաս Մալթուսը (1711—1776) դասվում են քաղաքատնտեսության կլասիկները: Այդ դարաշրջանի ուրիշ տնտեսագետներից կարելի է առանձնացնել Ջոն Ստյուարտ Միլին (1806—1873), Ժան Բատիստ Սեյին (1767—1832), Կառլ Մարքսին (1818—1883):

20-րդ դարում տնտեսագիտության թեորեմը զարգացել է հիմնականում ավստրիացիր Օյգեն Բյոմ-Բավերկի (1851—1914) և Կառլ Մենգերի (1840—1921), արդի մակրոէկոնեմիկայի թեորեմի հիմնադիր Ջոն Մեյնարդ Քեյնսի (1883—1946), ամերիկացիներ Իրվինգ Ֆիշերի, Ջեյմս Թոբինի, Միլթոն Ֆրիդմենի շնորհիվ:

21-րդ դարի առավել հայտնի տնտեսագետներից կարելի է նշել 2008 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ ստացած Փոլ Քրուգմանին, Համաշարհային բանկի նախկին տնտեսագետ և նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցին, Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Բեն Բերնանկեին:

Ծանոթագրություններ