«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
{{bio-stub}}
 
Հայտնի անգլիացի հեղափոխական Ջորջ Բայրոնը ծնվել է 1788թ. հունվարի 22-ին, ազնվական ընտանիքում:Նրա մայրը հարուստ շոտլանդուհի էր, իսկ հայրը` աղքատ, բանակի սպա, նա ծախսում է կնոջ փողերը և մահանում, երբ որդին երեք տարեկան էր: Ընտանիքը ապրում էր Շոտլանդիայում, որտեղ նա հաճախում էր դպրոց: Նա սիում էր պատմություն առարկան, շատ էր կարդում Հռոմի, Հունաստանի և Թուրքիայի մասին:
== Արտաքին հղումներ ==
Նա ծնվել էր կաղ, բայց սիրում էր սպորտով զբաղվել և մազվում էր ամեն օր: Նա եղել է լողի չեպիոն, մասնակցել է ձիարշավի մրցումներին:
{{վիքիքաղվածք}}
1798թ. Բայրոնը և իր հորեղբայրը ժառանգում են աբբայություն <<Նոթինգ Ամշում>>: Ընտանիքը ստիպված էր գնալ այնտեղ ապրելու, որտեղ Ջորջին ուղարկում են <<Հերո>> դպրոցը, ուր ազնվական ընտանիքի տղաները կրթություն էին ստանում: Բայրոնի առաջին օրերը այդ դպրոցում շատ դժբախտ էին, քանի որ նա կաղ էր, տղաները ծաղրում էին նրան, բայց շուտով նրանք սկսեցին սիրել նրան, որովհետև նա շատ էր կարդում և գիտեր շատ հետաքրքիր դեպքեր պատմությունից: Նա գրում էր պոեմներ և դրանք կարդում էր իր ընկերների համար: 16 տարեկան հասակում նա սիրահարվում է Մարի Անն Չավորթին, ում հայրը սպանվել էր Բայրոնի հորեղբոր հետ մենամարտելիս: Բայց այդ աղջիկը չսիրեց Բայրոնին, և շուտով ամուսնացավ մեկ ուրիշ մարդու հետ: Բայրոնը այդքան հեշտ չկարողաքցավ մոռանալ նրան և նրա սերը դեպի այդ աղջիկը, թողեց մի տխուր հետք իր ողջ ապագա կյանքին:
{{Wikisource author}}
<< Երազանք>> պոեմում Բայրոնը պատմում է իր սիրո մասին: 17 տարեկանում Բայորնը ընդունվում է համալսարան, որտեղ և իր գրական կարիերիան սկսվում է: Դա այն ժամանակ էր, երբ I Բուրժուական հեղափոխությունը Ֆրանսիայում ավարտվել էր, երբ Եվրոպայի հետադիմական կառավարությունը փորձում էր ոչնչացնել անկախությունը, Եվրոպական ազգերը պայքարում էին Նապոլիոնի դեմ իրենց անկախության համար:
 
18 տ. հասակում ստացել է լորդի տիտղոս: Սովորել է Քեմբրիջի համալսարանում: 1807թ. հրատարակվել է <<Պարապության ժամեր>> ժողովածուն, ուր արտահայտել է անակրոնյան տրամադրություններ: 1809թ-ից եղել է լորդերի պալատի անդամ: Ժամանակի ռեակցիոն ռոմանտիկների դեմ է ուղղված Բայրոնի <<Անգլիական երգիչները և շոտլանդական տեսաբանները>>երգիծական պոեմը (1809):
{{DEFAULTSORT:Բայրոն, Ջորջ}}
1809-ից ճանապարհորդել է Իսպանիայում, Հունաստանում, Պորտուգալիայում: Աթենքում անգլերենի է թարգմանել հույն հայրենասերների ռազմի երգը, որի մեջ կոչ էր արվում տապալել թուրքական լուծը: 1812թ. փետրվարի 27-ին լորդերի պալատում, ի պաշտպանություն բանվոր-լուդիտների, հանդես է եկել առաջին ճառով, որ հնչել է իբրև մեղադրանք տիրող կարգերի դեմ:
 
<<Չայլդ Հարոլդի տագնացությունը >> (1-2 երգերը` 1812, 3-4 երգերը 1816-17) պոեմում պատեկերել է հերոսի հիասթափությունը շրջապատից և հոռետեսական մտորումներն աշխարհի ու մարդկանց մասին: Նրան տեղափոխելով Իտալիայի, Իսպանիայի, Հունաստան, Ալբանիա և այլն` նկարագրել է տեղական բարքերը, բնությունը, ժողովրդի ծանր պայմաններն օտար լծի տակ: Հիմնականում արծածել է ազնվական հասարակության բարոյական անկման. Անգլիայում և մյուս երկրներում տիրող բոնատիրական կարգերի անարդարության և ազգային ազատագրական շարժման խնդիրները: Պոեմը ռոմանտիկական մի կերտվածք է, որի մեջ էպիկական ընդհանրացումներն ու քնարական պոռթկումները, հոռետեսությունն ու ըմբոստ ոգին, բնության գեղանկարչությունն ու սոցիալական պատկերներն միահյուսված են:1813-16թ-ի քաղաքական ռեակցիայի տարիներին ավելի է խորացել Բայրոնի աշխարհընկալման ողբերգական հնչեղությունը,որն արտահայտվել է նրա արևելյան պոեմների շարքում` <<Գյավոտ>> (1813),<<Աբիդոսյան հարսնասյուն>> (1813), <<Ծովահենը>> (1814), <<Լարա>> (1814),<<Կորնթոսի պաշարումը>> (1816),<<Փարիզինա>> (1816): Այս պոեմների հիմնական մոտիվներն են` մարդկային անհատի ճակատագիրը, բոնատիրական օրենքների քննադատությունը, պայքարն ազատության համար:
[[Կատեգորիա:1788 ծնունդներ]]
1815թ. Բայրոնը ամուսնանում է Իզաբելլա Միլբենկի հետ, նրանք ունենում են դուստր` Օգաստա Ադամ, ում բայոնը շատ էր սիրում: Բայոնը շուտով լքում է իր կնոջը: Բայրոնի հեղափոխական ճառերը Պառլամենտում և ամուսնալուծություն օգնում է թշնամիներին դեմ դուրս գալ պոետին: 1816թԲայրոնին մեղադրում են անբարոյականության մեջ և նա ստիպված էր ընդմիշտ հեռանալ Անգլիայից: Նա բնակություն է հաստատում Շվեյցարիայում, հետո` Իտալիայում: Շվեյցարիայում ծանոթացել և բարեկամացել է Պերսի Բիշի Շելլիի հետ: Հրատարակել է <<Շիլիոնի կալանավորը>> (1816) պոեմը, որի մեջ փառաբանել է ազատությունն ու հանրապետական հայացքներն ունեցող հորոսի քաղաքագիտական առաքինութունները:
[[Կատեգորիա:1824 մահեր]]
1817-20-ին ապրել է Ռավեննայում, մասնակցել իտալական ազգային-ազատագրական շարժումը գլխավորող կարբոնատների կուսակցության ընդհատակյա գործունեությունը: Այդ շրջանում գրած <<Տասսոյի գանգատը >> (1817),<<Մազեպա>> (1818) և այլ պոեմներով նպաստել է ազգային-ազատագրական շարժման վերելքին իտալիայում: Հետագայում անցել է դրամատիկական ժանրին, գրել <<Մարինո Ֆալիերո>> <<Վենետիկի դոժ>> (1821),<<Երկու Ֆոսկարի>> (1821), <<Սարդանապատ>> (1821), ողբերգությունները և փիլիսոփայական սինվոլիկ <<Կայեն>> դրաման, որոնք նորություններ են ոչ միայն ժանրային առումով,այլն բովանդակությամբ: Բայրոնին համարել են <<համաշխարհային վշտի երգիչ>>:
[[Կատեգորիա:Անգլիացի բանաստեղծներ]]
<<Մանֆրեդ>> (1817) փիլիսոփայական սինվոլիկ պոեմում իշխանությանը և հաջողությանը ատող, կրոնի հետ կապը խլած հերոսը, դժգոհ ամեն ինչից, հուսախաբ թողել է կյանքը և գնացել Ալպյան լեռները մահ որոնելու: <<Մանֆրեդ>>-ի տիպի գրվածքները Բայրոնի մոտ մնացին որպես եզակի երևույթ:
[[Կատեգորիա:Ռոմանտիկ բանաստեղծներ]]
Շուտով համարփակ վշտի տրամադրությունը հաղթահարվեց, և նորից առաջին պլան մղվեցին ապստամբ բոնկումներով լի պրոբլեմներ:
[[Կատեգորիա:Հայագետներ]]
<<Կայեն>>-ի գլխավոր հերոսը նույնպես դժգոհ է աշխարհից ու մարդկանցից, բայց Մանֆրեդի նման չի մատնվում սրտամաշ խորհրդածություններին, այլ ուզում է հասկանալ չարիքի պատճառը և ձգտում է չարը վերացնել: Կայենը ապստամբ ոգու մարմնացումն է, որ չի կարող հաշտվել բռնության ու ճնշման հետ: Բայրոնի գրական գործունեության պսակը <<Դոն Ժուան>> (16 երգ` 1818, 17-ը անավարտ) չափածո վեպն է:
[[Կատեգորիա:Հայ ժողովրդի բարեկամներ]]
1816թ. Բայրոնն այցելել է Ս.Ղազար կղզին, ծանոթացել Մխիթարյան գործիչներին: Հ.Աբգերյանից սովորել է հայոց լեզու ունկնդրել հայոց պատմության դասընթացներ: Բայրոնը նրա հետ հրատարակել է <<Քերականութիվն անգլիական և հայերեն>> (1817) <<Քերականութիվն հայերեն ու անգլիական>> (1819) դասագրքերը, որոնք կազմելիս նշումներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից,օգնել <<Բառարան անգլերեն և հայերեն>>(1821)գրքի ստեղծմանը և գրել իր նշանավոր <<Առաջաբանը>>, ուր բարձրացրել է հայ ժողովրդին թուրք փաշաների և պարսկական սատրապների բռնակալությունից ազատագրելու խնդիրները: Հայերենից անգլերենի է թարգմանել երկու թուղթ` Ս.Պողոսի և Կորնթայոց միջև (1817), երկու գլուխ Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>>-ից և հատվածներ Ներսեն Լամրոնացու <<ճարտասանություն>>-ից: Ծանոթացել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, անգլրեն թարգմանել այն մասերը,որ պակասել են Աստվածաշնչի անգլերեն թարգմանության մեջ: Բայրոնի հետաքրքրությունն այդ ուղղությամբ այնքան մեծ է եղել, որ ցանկացել է <<Կայեն>>-ի համար օգտագործել առասպելի հայկական օրինակը: Նա իր հեղինակավոր ազդեցությամբ զարկ է տվել հայագիտության տարածմանը և զարգացմանը:
[[Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա]]
1823թ-ի Բայրոնը մեկնել է Հունաստան, մասնակցել Թուրքիայի դեմ կազմակերպվող ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությանը:1824թ-ի ապրիլին հիվանդացել է տենդախտով և մահացել: Նրա ընկերները Բայրոնի մարմինը բերում են Անգլիա, նրանք ուզում էին նրան հողարկավորել <<Վեստմինսթեո>> աբբայությունում, որտեղ շատ հայտնի անգլիացի գրողներ էին թաղված, սակայն անգլիական կառավարությունը չի թույլատրում և նրան հողարկավորում են իր հայրենիքում: Բայրոնին ժամանակակից առաջադեմ մարդիկ խոր վշտով ընդունեցին բանաստեղծի մահվան բոթը:
[[Կատեգորիա:Լոնդոն քաղաքում ծնվածներ]]
Դեկաբրիստը Ա. Բեստուժենը 1824թ. հունիսի 17-ին Պետերգուրգից գրում է Պ. Վյազեմսկուն <<Ի դեմս Բայրոնի, իշխան, մենք կորցրինք մեր եղբորը, մարդկությունը` իր մարտիկին գրականությունը` մտքի իր Հոմերոսին… Նա իր զմայլելի տաղանդով մարդկությանը ժառանգեց մեծագույն ճշմարտություններ, իսկ հոգու ազնվությամբ օրինակ դարձավ վսեմ պոետների համար: Ու բասրանքը հետապնդեց այդ հսկային, ու նախանձը հալածեծ հայրենիքից, և երկուսը հայրենիքից, և երկուսը միասին թունավորեցին հարազատ մթնոլորտը.պատմությունը նրան կդասի այն քիչ մարդկանց շարքը, ովքեր չհրապուրվեցին իրենց փառքով, այլ աշխատեցին ողջ մարդկությանը օգուտ տալու նպատակով:
[[Կատեգորիա:Ջորջ Բայրոն]]
1827թ. հուլիսի 9-ին Վալտեր Սկոտը Գյոթեին ուղարկած նամակում հաստատել է դա. <<Ատելությունը նյութեց խեղճ լորդ Բայրոնի մահը. Նա ընկավ ծաղկուն տարիքում, հավիտյանս իր հետ տանելով այնքան հույսեր և սպասելիքներ>>:
 
Կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին, իմանանալով Բայրոնի մահը, որի հետ հաճախ էր հանդիպել 1817-1818թթ. Վենետիկում, ողբաց այն բանաստեղծի հիշատակին նվիրած իր <<Մուսաների ողբը>> ռեքվիեմում: Խոր քննարկությունը, գաղափարական համարձակությունը, կերպարների արտահայտչականությունը Բայրոնին դարձրել են XIXդ. Եվրոպայի սիրված բանաստեղծներից մեկը: XIXդ. Գրական բանաստեղծական ուղղությունը դառնում է Բայրոնիզմը, որը որպես իշխող, ներգրող ուժ, իր ոլորտի մեջ է առնում Արևմուտքի և Արևելքի տարբեր լեզուներով գրող բազմաթիվ բանաստեղծների (ռուսներից` Ալ. Ս.Պուշկին, Մ.Յու.Լերմոնտով, հայերից` Ղ.Ալիշան, Ս.Շահազիզ, Հ.Թումանյան, Ռ.Որբերյան և ուրիշներ):
[[an:George Gordon Byron]]
1824թ. ապրիլյան մի օր Հունաստանի Միսոլունգի քաղաքում մահանում էր աշխարհում երբևէ ապրած ամենահանճարեղ բանաստեղծներից ու ամենագեղեցիկ մարդկանցից մեկը…
[[ar:جورج غوردون بايرون]]
Այնքան հանճարեղ, որ նրա մահվան բոթը առնելով, Սև ծովի ափին կանգնած այլ մի հանճարեղ բանաստեղծ` Ալեքսանդր Պուշկինը, բացականչել է.
[[arz:جورج بايرون]]
_Աշխարհը դատարկվեց…
[[az:Corc Bayron]]
Այնքան գեղեցիկ, որ մի կին, Թոմաս Մուրի վկայությամբ, առաջին անգամ նրան տեսնելով, հիացմունքից, կամ, ո՞վ գիտե, գուցե նաև տենչանքից նվաղել և ուշաթափվել է:
[[bat-smg:Džuordžos Nuoelės Guorduons Bairuons]]
Եվ ահա այդ հանճարեղ ու գեղեցիկ մարդը մահանում էր` շրջապատված հույն զինավառ ապստամբներով, որոնց ոչ միայն ընկերն ու բարեկամն էր, զենքի ու դրամի մատակարարը,այլև հրամանատարը:
[[be:Джордж Байран]]
Հաջորդ օրվա լուսաբացին քաղաքը ցնցեց հրետանային 37որոտ <<Երիտասարդ Հունաստանն այդ որոտով օսմանյան բռնապետության դեմ իր մղած արյունալի ու հերոսական պայքարի մեջ նետված բանաստեղծի, մարգստեի, զինվորի մահն էր ողբում ու այդ գույժն ազդարարում աշխարհով մեկ>>:
[[be-x-old:Джордж Байран]]
Հրանոթային 37որոտ, որ բանաստեղծի ապրած տարիների թիվն էր խորհրդանշում:
[[bg:Джордж Байрон]]
37տարի. մի տարիք, որ բախտի դաժան, անհասկանալի, անբացատրելի խաղով ճակատագրական է եղել շատ հանճարների համար. Ռոբերտ, Բյորնս, Ալեքսանդր Պուշկին, Արթուր Ռեմրո, Վինսենտ Վան Գոգ, Վլադիմիր Մայակովսկի, Գարսիա Լորկա…
[[bn:লর্ড বায়রন]]
37տարի… Կարճատև մի կյանք, որ նման էր ոչ միայն այդ հրանոթների որոտին, այլև գարնանային ամպրոպի, որի շուրթերին կայծակի նման ցոլցլում էր աշխարհի ամենավսեմ, ամենագեղեցիկ, ամենաիմաստավոր բառը` Ազատություն…
[[br:George Byron]]
Բռնակալները, չարագործները, հանցագործները սարսափից սրված բնազդ և հոտառություն են ունենում, նրանք իսկույն զգում են, թե որտեղից կարող է գալ իրենց սպառնացող վտանգը:
[[bs:George Gordon Byron]]
Եվ պատահական չէ, որ Ջորջ Ջորդոն Բայրոնի առաջին իսկ գիրքը, որ <<Ազատ ժամեր>> վերնագիրն ուներ, այդ բռնակալներին, չարագործներին, հանցագործներին իսկույն միավորում, խմբավորում ու հասնում է բանաստեղծի դեմ: Հալածանքների թունավոր նետեր են սկսում սուրալ դեպի բանաստեղծը, զրպարտության քարեր և բամբասանքի կծիկներ:
[[ca:Lord Byron]]
Բայց ազատության ու արդարության զինվորներին ի վերուստ շնորհված է այնպիսի խիզախություն, այնպիսի ոգի, որ նրանք առանց երկբայելու ձեռնոց են նետում թշնամուն անգամ այն ժամանակ, երբ ուժերը շատ են անհավասար, նենգ ու բազմագլուխ:
[[cs:George Gordon Byron]]
Եվ ահա Անգլիայով և աշխարհով մեկ սկսում է որոտալ Բայրոնի չափածո բարբառը, որ ոչ միայն զորեղ ու անհերքելի պատասխանն էր իր ոսոխների, այլև նոր մի հայտնություն մարդկության գեղարվեստական մտածողության համար, բանաստեղծական նոր մի խոսք, որ իր հեղեղային տարերքով, կրքերի շիկացածությամբ, քնարականությամբ ու քնարականությանը հակոտնյա երգիծանքով, իր թռիչքներով, անկումներով, արվեստի ներդաշնակության օրենքների դեմ կատարած թվացյալ մեղանչումներով, թերևս, իր զուգահեռը չունի:
[[cy:George Gordon Byron]]
Վիթխարի ու ուժեղ էր Բայրոնի խոսքի ազատությունը ոչ միայն Անգլիայում, այլև աշխարհում: Այդ ուժի արմատները հակասություններից բզկտվող անգլիական հասարակական ու քաղաքական կյանքի և նաև իրենց ազատության համար օտարերկրյա զավթիչների դեմ պայքարի ելած իտալացիների, իսպանացիների, հույների ազատագրական պայքարի մեջ էին:
[[da:Lord Byron]]
Զգալով, որ այդ զորավոր խոսքի և նրա ազդեցության դեմ անհնար է խոսքով պայքարել, նրա գաղափարական թշնամիներն սկսեցին որոգայթներ հյուսել նրա անձնական կյանքի շուրջ, կեղտոտ ու բիրտ ոտքերով մտան անգամ նրա ընտանեական դրամայի մեջ, այնպես արեցին, որ օդը պարպվի նրա շուրջ:
[[de:George Gordon Byron]]
Եվ Բայրոնը մեկընդմիշտ լքեց Անգլիան, ապաստանեց Վենետիկում: Բայց Անգլիան լքելուց հետո էլ ոսոխները հանգիստ չթողեցին նրան և հասան այն բանին, որ դատաստանի որոշումով նրանից խլեցին կնոջն ու աղջկան:
[[el:Λόρδος Βύρων]]
Հայ ժողովուդը քիչ բարեբախտություններ է ունեցել կյանքում, և այդ քչերից մեկն այն է, որ շատ ու մեծ բարեկամներ է ունեցել: Այդ մեծերի մեջ առաջիններից մեկը Բայրոնն է:
[[en:Lord Byron]]
Լուսահոգի Խաչիկ Դաշտենցը այդ բարեկամության մասին <<Բայրոնը հայերը>> վերնագրով մի ամբողջ գիրք է գրել: Հրաշալի, հուզիչ, իմաստավոր է եղել այդ բարեկամությունը, բայց, դժբախտաբար ունի նաև մի դառը, բայց և ուսանելի դաս:
[[eo:George Byron]]
Բայրոնը հայոց լեզվի նկատմամբ ունեցած իր մեծ հետաքրքրությամբ, որ ստիպեց նրան նստել ու սովորել այն, ևս մի ուսանելի դաս չի± տալիս, արդյոք. այս անգամ նրանց, ովքեր քաղքենիորեն արհամարհում են մայրենին, փորձ իսկ չանելով մերձանալ նրա հարստություննն ու գեղեցկությունը, փորձ իսկ չանելով մերձանալ նրա մշակույթին, որով այնպես հիացած էր Բայրոնը:
[[es:Lord Byron]]
Բայց Բայրոնը ոգևորված էր ոչ միայն հայոց լեզվով ու մշակույթով, այլև գուցե առավել, հայ ժողովրդի ազատագրության գաղափարով: Այդ է ապացուցել իր հոդվածներից մեկում ռուս նշանավոր բանաստեղծ Յուրի Վեսելովսկին:
[[et:George Gordon Byron]]
Եվ ես համոզված եմ, որ եթր հայ ժողովուրդը Բայրոնի կենդանության օրերին ապստամբելով ելներ թուրք բռնակալների դեմ, ապա աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկը, ազատության այդ լուսապսակ մարգարեն ու արդարության զինվորը կլիներ հայ ապստամբների առաջին շարքերում:
[[eu:Lord Byron]]
Բոլոր տեսակի ու գույների և ամենից առաջ օսմանյան արնաթաթախ բռնապետության դեմ Բայրոնի տածած շիկացած ատելությունն ի նկատի ունենալով չէ±, արդյոք, որ Հարություն Ավգերյանը, մեծ բանաստեղծին հիշելիս, միշտ ասել է.
[[fa:جورج گوردون بایرون]]
<<Իմ լորդ Բայրոնը մեռավ Հունաստանի համար, բայց նա մեռավ նաև Հայաստանի համար>>:
[[fi:George Gordon Byron]]
Եվ հայ ժողովուրդն իր նկատմամբ Բայրոնի տածած անշահախնդիր սերը, հիացմունքն ու համակրանքը հատուցել է նույնքան անշահախնդիր սիրով, հիացմունքով ու համակրանքով: Դա ամենից առաջ արտահայտվել է նրա ստեղծագործությունների նկատմամբ հայ ընթերցոցների երբեք չկրկնվող հետաքրքրությամբ, հայ շատ դասական և ժամանակակից բանաստեղծների երկյուղածության հասնող սիրով, որով նրանք թարգմանել և ընթերցողին են պարգևել ազատության այդ մեծ մարգարեի ու զինվորի ստեղծագործությունները:
[[fr:George Gordon Byron]]
Հայերն այն ժողովուրդներից են, որ բանաստեղծի մահից ոչ շատ անց սկսեցին թարգմանել նրան:
[[fy:Lord Byron]]
1859թ-ին առանձին գրքով լույս է տեսնում <<Շիլիոնի կալանավորը>> պոեմը, որի թարգմանիչը Մ.Զոհրապյանց Արցախեցին էր, իսկ տպագրության վայրը` Շամախին:
[[ga:George Gordon Byron]]
Շատ չանցած, 1860-ին, Վենետիկում, Ղևոնդ Ալիշանի թարգմանությամբ առանձին գրքով լույս է տեսնում նաև <<Չայլդ Հարոլդ>> պոեմի 4-րդ երգը: Նշանակալից էր Մխիթարյան միաբանների կազմած և 1870թ-ին հրատարակած հայերեն և անգլերեն ժողովածուն, որ <<Հայերեն վարժությունները և բանաստեղծությունները>> վերնագիրն ուներ և հետաքրքիր նյութ էր պարունակում:
[[gan:拜倫]]
Հետևելով Բայրոնի ստեղծագործությունների հայերեն թարգմանության ընթացքին, չի կարելի չնկատել, որ այդ գործը հատկապես մեծ ծավալ է սկսում ստանալ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի զարթոնքին և դրան հաջորդած տարիների հերոսական ու ողբերգական իրադարձություններին զուգահեռ: Եվ դա լիովին հասկանալի է. Բայրոնի խոսքն ու ձայնը համահունչ էին իր ազատության ու անկախության համար օսմանյան բռնապետության դեմ պայքարի ելած մեր ժողովրդի իղձերին, նպատակներին ու ոգևորումներին:
[[gl:Lord Byron]]
Շատերն են այդ տարներին, նաև ավելի ուշ, զբաղվել Բայրոնի ստեղծագործությունների թարգմանությամբ: Առանձին հիշատակության են արժանի Գ. Բարխուդարյանի, Հ. Միրզայանի Տիգրան Վարդապետի, Ալ. Ծատուրյանի, Հ. Մասեհյանի գործն ու փորձը: Առանձնապես նշանակալից է. Հ. Մասեհյանի` Շեքսպիրի այդ անզուգական թարգմանչի վաստակը նաև Բայրոնի ստեղծագործությունների թարգմանության մեջ:
[[he:לורד ביירון]]
Բայց Բայրոնը դեռ սպասում էր գեղարվեստական կատարյալ ու համարժեք թարգմանությունների, որ կարող էր իրականացնել միայն հանճարեղ բանաստեղծը: Եվ այդ բանաստեղծը եկավ, եկավ ի դեմս Հովհաննես Թումանյանի, որի թարգմանությունները թեև թվով շատ չեն, բայց հայ պոեզիայի համար գեղարվեստական փաստեր են դարձել. նաև ուղենիշ`այն թարգմանիչների համար, ովքեր երբևէ կզբաղվեն Բայրոնի թարգմանությամբ: Եվ հավանաբար, նաև այդ էր պատճառը, որ հետագա տարիներին Բայրոնից կատարված թարգմանութ
[[hi:जॉर्ज गॉर्डन बायरन]]
յունների որակը սկսեց մտնել մի առավել բարերար հունի մեջ: 1965թ-ին Երևանում հրատակված նրա երկերի ստվար ժողովածուն դրա ապացույցներից մեկն է:
[[hif:George Byron]]
Բայրոնի ստեղծագործությունների թարգմանության գործում հատկապես նշանակալից է բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Սևանի վաստակը: Մի քանի տասնամյակ է ահա, որ նա անմնացորդ սիրով ու տքնանքով նվիրել է այդ գործով: Սևանի թարգմանությամբ էր, որ առաջին անգամ հայերեն հնչեցին Բայրոնի <<Փարիզինա>>, <<Կորնթոսի պաշարումը>>, <<Աբիդոսի հարսնացուն>>, <<Մազեպա>>, <<Լարա>> պոեմներ, <<Չայլդ Հարոլդի ուխտագնացությունն>> ամբողջությամբ:
[[hr:George Gordon Byron]]
Եվ ահա նա ընթերցողի սեղանին է դրել մեծ անգլիացու ամենածավալուն ու ամենանշանավոր գործը; Համաշխարհային քննադատական միտքը վաղուց է հաստատել, որ դա ոչ միայն Բայրոնի գլուխգործոցն է, այլև մարդկության գեղարվեստական մտածողության բարձրագույն թռիչքներից մեկը: Այս գործը ըստ արժանագույն են գնահատել Գյոթեն ու Պուշկինը, Շելլին ու Հայնեն, Բելինսկին, անշուշտ, առաջին հերթին ի նկատի ունենալով Դոն Ժուանը գրել է. <<Բայրոնի ստեղծագործությունը մարդկության պատմության էջն է. պոկենք այն, և պատմության ամբողջականությունը կանհետանա, կմնա մի բաց, որ չի փոխարինվի ոչնչով>>:
[[hu:George Byron]]
[[id:George Gordon Byron]]
[[io:George Gordon Byron]]
[[is:Byron lávarður]]
[[it:George Gordon Byron]]
[[ja:ジョージ・ゴードン・バイロン]]
[[ka:ჯორჯ გორდონ ბაირონი]]
[[kaa:George Byron]]
[[kk:Джордж Ноэл Гордон Байрон]]
[[ko:조지 고든 바이런]]
[[la:Georgius Gordon Byron]]
[[lb:George Gordon Byron]]
[[lt:George Gordon Byron]]
[[lv:Bairons]]
[[mk:Џорџ Гордон Бајрон]]
[[ml:ജോർജ്ജ് ബൈറൺ]]
[[mn:Жорж Гордон Байрон]]
[[mr:जॉर्ज गॉर्डन बायरन]]
[[mrj:Байрон, Джордж Гордон]]
[[nl:Lord Byron (schrijver)]]
[[nn:George Gordon Byron]]
[[no:Lord Byron]]
[[oc:Lord Byron]]
[[pl:George Gordon Byron]]
[[pnb:بائرن]]
[[pt:Lord Byron]]
[[ro:George Gordon Byron]]
[[ru:Байрон, Джордж Гордон]]
[[rue:Джордж Ґордон Байрон]]
[[sa:जार्ज बैरन]]
[[sah:Дьордь Гордон Байрон]]
[[sh:George Gordon Byron]]
[[simple:Lord Byron]]
[[sk:George Gordon Byron]]
[[sl:George Noel Gordon Byron]]
[[sq:George Gordon Byron]]
[[sr:Џорџ Гордон Бајрон]]
[[srn:George Byron]]
[[sv:George Gordon Byron]]
[[sw:George Byron]]
[[ta:ஜார்ஜ் கோர்டன் பைரன்]]
[[tl:George Byron, Ika-6 na Barong Byron]]
[[tr:George Gordon Byron]]
[[tt:Джордж Байрон]]
[[uk:Джордж Гордон Байрон]]
[[ur:لارڈ بائرن]]
[[vi:Lord Byron]]
[[vo:George Gordon Byron]]
[[war:George Byron]]
[[xmf:ჯორჯ გორდონ ბაირონი]]
[[yo:Lord Byron]]
[[zh:喬治·戈登·拜倫]]
[[zh-min-nan:George Gordon Byron]]
[[zh-yue:拜倫]]