«Արկադի Գայդար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է ուսուցիչների՝ Պյոտր Իսիդորովիչ Գոլիկովի (1879-1927) և Նատալյա Արկադևնա Սալկովայի (1884-1924), ընտանիքում։ Ապագա գրողի ծնողները մասնակցել են [[1905]] թվականի հեղափոխական գործողություններին։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին Համաշխարհային պատերազմի]] ժամանակ հայրը տեղափոխվեց ռազմաճակատ։ Արկադին այդ ժամանակ փոքր տղա էր և ուզում էր գնալ պատերազմ։ Փորձը ձախողվեց և նրան տուն վերադարձրեցին։
Քաղաքացիական պատերազմի մասնակից է։ [[1918]] թվականին՝ 14 տարեկանում, ընտրվել է կոմունիստական կուսակցության թեկնածու։ 1918 թվականի դեկտեմբերի վերջին նա արդեն ընդգրկված էր [[Կարմիր բանակ]]ում։ Գայդարը հաճախել է Մոսկվայի հրամանատարության կազմի դասընթացներին։ Տարվա վերջում նա նշանակվել է բանակի դասակի հրամանատարի օգնական։ Նա տարբեր ճակատներում մասնակցել է քաղաքացիական պատերազմի, վիրավորվել է և գլխին հարված ստացել։ 1920 թվականի հոկտեմբերին ուղևորվել է Մոսկվա հրամանատարական կազմի դասընթացների համար։ 1921 թվականին ավարտել է ավագ հրաձգային դպրոցը, որպես զորքերի հրամանատար։ Եղել է Օրլովի ռազմական օկրուգի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ պահեստային հրաձիգի հրամանատար, այնուհետև նշանակվել է ռազմաճակատի գումարտակի հրամանատար<ref>Осыков Б. И. Время было необыкновенное. — Воронеж, Центр.-Чернозёмное кн. изд-во, 1984. (Хроника жизни и творчества).</ref>։ 1921 թվականի սկզբին եղել է գումարտակի ղեկավար, այնուհետև [[Տամբովի մարզ|Տամբովի մարզում]] իրեն համակցված ջոկատի հետ գործել է Անտոնովի երկու ապստամբ բանակների դեմ։
[[Պատկեր:Arzamas. House The Museum of Arkady Gaidar.jpg|250px|մինի|Արզամաս, տուն, որտեղ Գայդարը անցկացրել է մանկության տարիները։ Այժմ՝ թանգարան։]]