«Իրավագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
 
Վաղ միջնադարում Արևմտյան Եվրոպայում հատուկ իրավական  կրթություն չի եղել։ Սակայն X դարում [[Պավիա|Պավիայում]] հիմնադրվել է դպրոց, որտեղ  ուսուցանվել է [[Լոմբարդիա|Լոմբարդիական]] օրենք։  դարի վերջում [[Բոլոնիայի համալսարան|Բոլոնիայում]] արվեստի դպրոցին կից բացվել է իրավական դպրոց, իսկ ավելի ուշ համալսարան, որտեղ XII դարի կեսերին  ուսացանել և սովորել են <nowiki/>[[հռոմեական իրավունք]], տարբեր  երկրներից։
 
XII-XV դարերում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում բացվեցին համալսարաններ ,,Օքսֆորդի, Քեմբրիջի, Փարիզյան.. որտեղ առաջատար էին իրավաբանական ֆակուլտետները, որոշներում ուսուցանում էին հռոմեական իրավունք: Արևմտյան Եվրոպայում իրավունքը աստիճանաբար դառնում է մշակույթային զարգացման ուղեկից: Իրավաբանությունը աստիճանաբար զարգացավ Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, այս շրջանում իրավաբանները զբաղվում էին  հռոմեական իրավունքի ուսումնասիրմամբ, այնպես էլ փիլիսոփայական վարդապետությունների վերլուծությամբ և այսպես կոչված բնական իրավունքով: Այս իրավաբանների նախնական գործը իրավաբանական փոխկապակցված գործարքների կնքումն է դատական գործընթացի մասին:
 
Զգալի տարբերություն կա անգլիական տեղական իրավական ավանդույթների և մայրցամաքայինից, նրա հիմքում հիմնականում ընկած է ռոմանական իրավունքը, իսկ հետագայում զարգացել են առանձին անգլո-սաքսոնական և ռոմանա-գերմանական իրավական ընտանիքները: Մինչև XV դարը  Ֆրանսիական իրավաբանությունը իր ուշադրությունը սևեռել էր  սովորական իրավունքի կոտյումների (фр. coutume — սովորություն)  հավաքման և մշակման վրա, բայց առավելապես զբաղվում էին հռոմեական իրավունքի ուսումնասիրությամբ: Օրինակ՝ Բուվեզիի Կոտյումները, Նորմանդիի Մեծ կոտյումները:
 
Նոր ժամանակներ
 
Անգլիա
 
XV դարի երկրորդ կեսին անգլիական իրավագիտությանը  նոր զարկ է տալիս Ֆորտեքսյուի  «De laudibus legum Angliae» և Լիտլտոնի  «Tenures» աշխատությունները:  Առաջինը ունի նախապատվական նշանակություն հրապայակային, իսկ երկրորդը մասնավոր իրավունքի ոլորտում: Լիտլտոնին հաջորդում են Ժերմանը («Dialogus de fundamentis legum Angliae et de conscientia», 1523), Ֆիտցգերբերտը  («New Natura Brevium», 1538), Ստաունֆորդը անգլիական իրավունքի ամենահին տեսաբանը («The Pleas of the Crown», մինչև  1558 թվական), Սմիթ << նրա «De republica Anglorum» աշխատությունը պատմում է իր ժամանակի<<1565 թվական>>  Անգլիայի պետական, քաղաքացիական և քրեական իրավունքների մասին:
 
Նաև լավ հայտնի  են Կոկաի ընդհանուր բնույթի աշխատությունները ՝«Institutes of the laws of England»:
 
Ֆրանսիա
 
XV դարի  վերջում Ֆրանսիայում սկսվում է դատական որոշումների լուրջ մշակումի շահ  գործնականում կիրառվող Jurisprudence des Arrêts իրավունքի: Այդ գործում հատկապես աչքի են ընկել գործիչներ Լոունեթը (Louet), և Դենիսարթը  (Denisart):
 
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո ի հայտ եկան նոր  օրենսգրքեր, քրեական օրենսգիրքը և Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը, և առաջացել է դրանց մեկնաբանների մեծաթիվ խումբ և ստեղծել են գիտական գործունեություններ, որոնք ուղղաված են եղել  ֆրանսիական իրավունքի զարգացմանը:
 
Ժամանակակից իրավաբանություն
 
Իրավաբանական կրթություն
 
XX դարում Արևմյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի  զարգացած մի շարք երկրներում իրավաբանական կրթությունը տարածվել  է չափազանց արագ և դարձել է ավանդական: Ժամանակակից երկրներում դա պայմանավորված է հասարակական հարաբերությունների  իրավական կարգավորման աճող դերի շնորհիվ: Իրավաբան ուսանողների որոշ կրճատումներ նկատվել  են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, սակայն 1950-ական թվականներին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում իրավաբանի դիպլոմը հնարավորություն էր տալիս զբաղվել  զուտ իրավաբանությամբ կամ նմանատիպ այլ աշխատանքով: Բայց որոշ երկրներում դատարանում փաստաբան աշխատելու համար պահանջում էին լրացուցիչ  մասնագիտական պատրաստումներ: Ֆրանսիայում դատական պաշտոն զբաղեցնելու  կան հենց փաստաբան աշխատելու համար անհրաժեշտ էր ունենալ դիպլոմ, հանձնել լրացուցիչ քննություններ և ստանալ ևս մեկ դիպլոմ <այսինքն որոկավորման վկայական>>: Սկանդինավյան երկրներում, Լատինական Ամերիակյում իրավաբանական կրթության դիպլոմը որպես կանոն բավական է  ցանկացած իրավաբանական ոլորտի պաշտոն զբաղեցնելու համար:
 
Իրավաբանական կրթությունը բաժանվում է տարբեր ուսումնական ցիկլերի: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում և այլ երկրներում 1-ին ցիկլը տևում է 3 տարի, և ստանում է բակալավրի իրավունքներ, 2-րդ ցիկլը 1 տարի (շրջանավարտները ստանում են մագիստրոսական աստիճանի  իրավունք): Որոշ համալսարաններում գոյություն ունի 3-րդ ցիկլը, որը նախատեսված է ավելի գիտական պատրաստությունների համար, որից հետո սովորողին շնորհվում է դոկտորային աստիճանի իրավունք: Ֆրանսիայում իրավաբանական կրթությունը ներառում է երկու երկամյա ցիկլ. Ընդհանուր պատրաստում  (ավարտից հետո տրվում է դիպլոմ) և մասնագիտացում (շնորհվում է լիցենզիոն  իրավունք): Դոկտորի իրավունք շնորհվում է լրացուցիչ ցիկլը ավարտած բարձր մակարդակի և գրված ատենախոսության համար:
 
== Տես նաև ==