«Սևամորթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ըստ ՀՍՀ
Տող 1.
'''Նեգրեր''' (լատիներեն niger — սև), նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների՝ շատ լեզուներում ընդունված անվանումը։
[[Պատկեր:Official portrait of Barack Obama.jpg|200px|մինի|Բարակ Օբաման՝ ԱՄՆ-ի սևամորթ նախագահը]]
# Արևադարձային և Հարավային Աֆրիկայի արմատական բնակչությունը։ «Նեգր» տերմինի գործածությունը, որպես ընդհանուր էթնիկական անվանում, ճիշտ չէ, քանի որ Աֆրիկայի նեգրերի թվին են պատկանում զանազան ընտանիքների ու խմբերի լեզուներով խոսող շատ ժողովուրդներ ու ցեղեր (բանտու, ատլանտյան և այլն)։ Թիվը Աֆրիկայում ավելի քան 200 մլն (1971) է։ Աֆրիկացիներն իրենց նեգր չեն անվանում։
Նեգրերը# 16-19րդ19-րդ դարերում Աֆրիկայից բերված տարբեր ցեղերի ստրուկների հետնորդներն [[Ամերիկա]]յում, որոնք զգալիորեն միասերվել են սպիտակամորթ և մասամբ՝ հնդկացի բնակչության հետ և ընդունել տիրապետող՝ [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[իսպաներեն]], [[պորտուգալերեն]], [[հոլանդերեն]] լեզուները։ Նեգրերի թիվը՝[[1971]] թվականին, Աֆրիկայում ավելի քան 200 միլիոն, բայց աֆրիկացիներն իրենց նեգր չեն անվանում։ Քանակը Ամերիկայում՝ մոտ 100 միլիոն (որից մոտ 2/3-ը՝ [[մուլատներ]])։ Դրանցից 23 միլիոն բնակվում է [[ԱՄՆ]]-ում, մոտ 25 մլն՝ [[Բրազիլիա]]յում, մնացածը՝ հիմնականում [[Կարիբյան ծով]]ի ավազանում։ Ամերիկայում Նեգրերը առանձին ժողովուրդներ են կազմում [[Հայիթի]]ում, [[Ջամայկա]]յում, [[Գայանա]]յում, [[Սուրինամ]]ում, ինչպես նաև [[Բարբադոս]]ում և Փոքր Անտիլյան մի քանի այլ կղզիներում, ուր նրանք հիմնական բնակչությունն են։ Մի քանի երկրներում նեգրերը մտնում են այդ երկրի հիմնական ժողովուրդների կազմի մեջ» (ԱՄՆ-ի ամերիկացիների, բրազիլացիների, կուբացիների, վենեսուելացիների, պուերտոռիկացիների և այլն)։ Ամերիկյան երկրների (բացառությամբ սոցիալիստական [[Կուբա]]յի) նեգրերը սովորաբար աշխատավորության առավել ճնշված խավերն են։ Թեև [[1960]]-ական թթ․ ԱՄՆ-ի նեգրերի իրավահավասարության համար համառ պայքարում հասան որոշակի հաջողությունների, սակայն նրանց հանդեպ փաստորեն կիրառվում է խտրականության քաղաքականություն (նրանց մեծ մասը բնակվում է գետտոներում) աշխատանքային պայմանների ու աշխատավարձի, կրթության, բուժսպասարկման և այլ հարցերում։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=213}}