«Մասնակից:Milen Khalatyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
'''2012-13թթ․։ Meet the Vamps, Somebody to You'''
 
2012 թվականի հուլիսի 22-ին խումբը իրենց յութուբյան էջում տեղադրում է առաջին օրիգինալ երգը՝ «Wild Heart»-ը, որը առաջին երկու օրերում ունեցել է 46 000-ից ավելի դիտումներ։ 2013 թվականի օգոստոսի 6-ին նրանք հրապարակում են իրենց դեբյուտային սինգլի՝ «Can We Dance»-ի տեսահոլովակը, որը ստացել է 1մլն․ դիտում երկու շաբաթվա ընթացքում։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայի Երաժշտական աղյուսակում այն գրավել է 2-րդ տեղը, OneRepublic-ի «Counting Stars» երգից հետո։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին խումբը հաղորդում է, որ թողարկելու է իրենց դեբյուտային ալբոմը Զատիկից հետո։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին The Vamps-ը հայտարարեց, որ իրենց հաջորդ սինգլը կդառնա «Wild Heart»-ը։ Մատչելի բեռնումը հնարավոր եղավ 2014 թվականի հունվարի 19-ին, զբաղեցնելով երրորդ տեղը աղյուսակում մի ժաբաթ անց։
 
2014 թվականի մարտի 13-ին հաղորդվեց, որ խմբի դեբյուտային ալբոմը կթողարկվի 2014թվականի ապրիլի 14-ին։ Մարտի 22-ին հայտարարվեց, որ ալբոմը կոչվելու է «Meet the Vamps»։ 2014 թվականի ապրիլի 6-ին որպես երրորդ սինգլ թողարկվում է «Last Night»-ը, որը բրիտանական աղյուսակում գրավում է երկրորդ տեղը։ Ապրիլի 17-ին «Meet the Vamps»։ ալբոմը Իռլանդիայի աղյուսակում գրավում է երկրորդ տեղը։
 
2014թվականի հունիսի 4-ին թողարվեց նրանց չորրորդ սինգլը՝ «Somebody to You»-ն Դեմի Լովատոյի մասնակցությամբ։ Այն ունի 123մլն․-ից ավելի դիտում։
 
2014 թվականը հոկտեմբերի 12-ին The Vamps-ը թողարկեց «Oh Cecilia (Breaking My Heart)»-ը որպես հինգերորդ և վերջին սինգլը իրենց ալբոմի, կանադացի երգիչ Շոն Մենդեսի մասնակցությամբ։ Այն Մեծ Բրիտանիայի աղյուսակի Top 10 Single-ներում գրավում է հինգերորդ տեղը։ Ապա թողարկվում է նոր տեսահոլովակ՝ «Hurricane»-ը, «Alexander and the Terrible, Horrible, No Good, Very Bad Day» ֆիլմի համար որպես soundtrack։
 
 
'''2015-16թթ: Steady Records and Wake Up'''
 
2015թվականի սեպտեմբերի 15-ին խումբը հայտարարեց,որ իրենց նոր սինգլը՝ «Wake Up»-ը թողարկվելու է 2015թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ իրենց երկրորդ թուդիական ալբոմը՝ «Wake Up» թողարկվելու է 2015 թվականի նոյեմբերի 27-ին, իսկ համաժխարհային տուրը կոչվեց Wake Up World Tour, որը սկսվեց 2016 թվականի հունվարին։ Երգը Բրիտանական երաժշտական աղյուսակում գրավում է 12-րդ տեղը, իսկ ալբոմը Բրիտանական ալբոմների աղյուսակում գրավում է 10-րդ տեղը, վաճառվելով ավելի քան 27000 տպաքանակ առաջին շաբաթում։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Rest Your Love»-ը թողարկվել է նույն օրը ինչ ալբոմը, բայց չի եղել աղյուսակում։
2015 թվականի դեկտեմբերին The Vamps-ը հայտարարում է,որ ստորագրել է պայմանագիր բրիտանական New Hope Club-ի հետ։
 
2016 թվականի ապրիլի 1-ին թողարկվեց երրորդ և վերջին երգը ալբոմի՝ «I Found a Girl» անվանումով ճամայկացի ռեփեր Օմիի մասնակցությամբ։ Երգը Մեծ Բրիտանիայի երաժշտական աղյուսակում գրավում է 30-րդ տեղը։
2016 թվականի հունվարին խումբը հրապարակում է իր տարբերակը «Kung Fu Fighting»-ի, Kung Fu Panda 3 մուլտֆիլմի մոտիվներով, որը ուղեկցվեց տեսոհոլովակով։ 2016 թվականի օգոստոսի 16-ին խումբը ներվայացրեց նոր երգ՝ «Beliya»-ն։
 
'''2016-ներկա: The Vamps:Our Story 100% Official,All Night and Night & Day'''
 
2016 թվականի հոկտեմբերի 7-ին խումբը Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակման միջոցով հայտարարվեց իրենց երրորդ ալբոմի առաջին սինգլի մասին։ հոկտեմբերի 12-ին ուղիղ հեռարձակման միջոցով նրանք հայտարարում են նոր սինգլի անունը, որը կոչվեց «All Night» նորվեգացի դիջեյ Մատոմայի համագործակցությամբ։ Այն բրիտանական աղյուսակում գրավել է 24-րդ տեղը։
 
2016 թվականի հոկտեմբերի 20-ին խումբը թողարկում է իրենց ինքնակենսագրականը «The Vamps: Our Story 100% Official» անվանումով, որի մասին հայտարարվել էր ամսիներ առաջ։
«Middle of the Night»-ը դանիացի դիջեյ Մարտին Ջենսենի համագործակցությամբ 2017 թվականի ապրիլի 21-ին հայտարարվել է որպես երկրորդ սինգլ
և թողարկվել ապրիլի 28-ին։ Նույն օրը սկսվել է նրանց Middle of the Night Tour անվանումով տուրը։ Առաջին համերգի ընթացքում հայտարարվել էր,որ նրանց երրորդ ալբոմը կոչվելու է «Night & Day» և թողարկվելու է 2 մասով։ Առաջինը՝ «Night Edition»-ը թղարկվել է 2017 թվականի հուլիսի 14-ին,իսկ երկրորդը՝ «Day Edition»-ը 2017-ի դեկտեմբերին։ 2017 թվականի մայիսի 19-ին թողարկվեց խմբի նոր երգը՝ «Hands» անվանումով ժվեդացի դիջեյ Մայք Փերրիի և ամերիկյան երգչուհի Սաբրինա Կարպենտերի համագործակցությամբ։