«Իրավագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:CourtGavel.JPG|250px|աջից]]
'''Իրավաբանություն''', գիտություն իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝ ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝ բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը։ «Իրավունքը» կարող է լինել փասեական (գործող) և բնական (այստեղից է «բնական իրավագիտություն») կարևոր ավանդույթը) կամ նույնիսկ ներկայացվել որպես կարգավորիչ օրենսգիրք, որը պաշտոնական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չէ։ Կարող է թվալ, թե այս խնդիրների վերացական բնույթը հեռացնում է իրավաբանությունը իրավունքի բովանդակությունից, սակայն սկզբունքները, որոնք իրավաբանությունն ուսումնասիրում կամ նկարագրում է, կազմում են (կարող են կազմել) իրավաբանների գործելակերպի բաղկացուցիչ մասը կամ կիրառվում են (կարող են կիրառվել) [[իրավական համակարգ]]ի շրջանակներում։ Հետևաբար, իրավունքի և իրավագիտության կապը նման է քաղաքականության և քաղաքագիտության կապին։
 
== Պատմություն ==
 
=== Անտիկ շրջան ===
Իրավագիտության տարրերը ծագել են իրավական գիտությունների և [[Օրենսդրություն|օրենսդրության]] զարգացման շրջանում․ [[Իրավունք|իրավունքի]] մասին որոշ տեղեկություններ ընդգրկված են եղել դեռ հնում կրթության ընդհանուր համակարգում։ Ի սկզբանե նրանք մտնում էին կրոնական գիտությունների և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ։ Օրինակ՝ [[Իսրայել|Իսրայելում]] իրավական հանձնարարությունները ուսումնասիրվում էին Մովսեսի Օրենքներով։ <nowiki/>[[Հին Հունաստան|Հին Հունական]] [[Ստոիցիզմ|ստոիկյան դպրոցներում]], սովորեցնում են դատական [[հռետորություն]]։ Ի սկզբանե [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] իրավունքի իմացությունը հանդիսացել է քրմերի արտոնությունը։
 
Առաջին մասնավոր իրավաբանական դպրոցը, որտեղ ուսուցիչներ կարդում էին էին դասախոսություններ և աշակերտների հետ կազմակերպում քննարկումներ, դպրոցի հիմնադիրը եղել է [[Մազուրեի Սաբին|Մազուրեի Սաբինը]] (սաբինյան դպրոցը, [[Գայոս Աթեոս Կապիտոն|Կապիտոնի]] դպրոցից շուտ է հիմնադրվել)։
 
IV-V դարերում գոյություն են ունեցել չորսամյա ժամկետով իրավաբանկան դպրոցներ ([[Հռոմ|Հռոմում]], [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], [[Աթենք|Աթենքում]], [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիայում]], [[Կեսարիա|Կեսարիայում]]), որտեղ աշակետները ուսսումնասիրում էին հայտնի հռոմեական [[Իրավաբանական անձ|իրավաբանների]] գործերը։ 533 թվականին Հուստինիանոսը հրապարակել է հատուկ սահմանադրություն, ուսումնական դասընթացը 5 ամյա դարձնելու համար, որտեղ պարտադիր ուսումնասիրում էին [[Պանդեկտներ|Պանդեկտները]] և [[Հուստինիանոսի օրենսգիրք|Հուստինիանոսի  օրենսգիրքը]]։
 
=== [[Միջնադար]] ===
Հռոմեական իրավական ավանդույթներին փոխարինել է Բյուզանդիական իրավաբանությունը։
 
Արաբական երկրներում գերիշխանությունը անցել է Շարիաթական օրենքին։
 
Վաղ միջնադարում Արևմտյան վրոպայում հատուկ իրավական  կրթություն չի եղել։ Սակայն X դարում [[Պավիա|Պավիայում]] հիմնադրվել է դպրոց, որտեղ  ուսուցանվել է [[Լոմբարդիա|Լոմբարդիական]] օրենք։  դարի վերջում [[Բոլոնիայի համալսարան|Բոլոնիայում]] արվեստի դպրոցին կից բացվել է իրավական դպրոց, իսկ ավելի ուշ համալսարան, որտեղ  XII դարի կեսերին  ուսացանել և սովորել են <nowiki/>[[հռոմեական իրավունք]], տարբեր  երկրներից։
 
== Տես նաև ==
5877

edits