«Աննա Ֆրանկի օրագիրը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
1945 թվականին Օտտո Ֆրանկը բեռնատարով մոտենում է մի տան ու բարձրանում լքված ձեղնահարկ, զրուցում Միպ Գիզի ու Կրալերի հետ, ովքեր թաքցրել էին իրեն նացիստներից: Օտտոն գտնում է Աննայի օրագիրը և կարդում երեք տարի առաջ իր դստեր գրածները:
 
Ֆիլմի գործողությունները տեղափոխվում են [[1942 թվական]]: Նիդերլանդներում ապրող հրեաների համար պարտադրվում են մի շարք սահմանափակումներ: Աննան ու այլ հրեաներ թաքնվում են ֆաբրիկայում գտնվող ապաստարանում: Կրալերն ու Միպ Գիզը նախազգուշացնում են, որ այն օրերին, երբ ֆաբրիկայում աշխատողներ կան, պետք է պահպանել լռություն, որպեսզի նրանց չգտնեն: Աշխատանքից հետո Կրալերը բերում է ուտելիք և մի արկղ, որի մեջ Աննայի սիրելի դերասանների նկարներն ու դեռևս դատարկ օրագիրը: Օրագրի առաջին էջերում Աննան նկարագրում է այն տարօրինակ զգացումը, երբ չես կարող դուրս գալ և մաքուր օդ շնչել:
 
== Ծանոթագրություններ ==