«Մարկոս Կրասսոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4158834 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.230.142 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 2.
'''Մարկոս Լիկինիոս Կրասոս''' ({{lang-lat|Marcus Licinius Crassus}}; {{ԱԾ}}), [[Հին Հռոմ|հռոմեացի]] զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
 
Մեծ հարստություն է կուտակել [[Սուլլա]]յի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71-ին [[Գնեոս Պոմպեոս]]ի հետ ճնշել է [[Սպարտակ]]ի ապստամբությունը։ 70-ին ընտրվել է կոնսուլ։ 60-ին [[Հուլիոս Կեսար]]ի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին [[եռապետություն]]ը։ Մ. թ. ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել [[Ասորիք]]ի կառավարումը։
 
Մ. թ. ա. 54-ին հարձակվել է [[Պարթևաստան]]ի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա [[Արտավազդ Բ]]-ն [[Մեծ Հայք]]ը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ [[Միջագետք]]ի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ. թ. ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է [[Հռոմ]]ի և [[Պարթևաստան]]ի սահման հանդիսացող [[Եփրատ]] գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից [[Ուրֆա]]յի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար<ref>[http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/5.html Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն, էջ 112]</ref>։ Պարթևական զորավար Սուրենը [[Մեծ Հայք]]ում գտնվող պարթևաց արքա [[Որոդես II]]-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է [[Արտաշատ]]ում՝ [[Եվրիպիդես]]ի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
 
== Ծանոթագրություններ ==