«Վազգեն Օվյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1932 թվական]]<nowiki/>ի [[հունվարի 6]]-ին [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի [[Ստեփանակերտ]]ի շրջանի (այժմ՝ [[Ասկերանի շրջան]]ի) [[Դաշուշեն]] գյուղում։ [[1954 թվական]]<nowiki/>ին ավարտել է Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և Գրականության բաժինը: Այնուհետև ուսուցչություն է արել [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]] [[Վարդաշենի շրջան]]<nowiki/>ի [[Ճալեթ|Ճալեթ գյուղ]]<nowiki/>ի ութամյա դպրոցում: 1955-1958 թվականներին ծառայել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] Զինված ուժերում: Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի Դադուշեն գյուղի յոթնամյա դպրոցում: 1960 թվականին եղել է Ստեփանակերտի կուլտուրայի շրջանային տան տնօրենը: [[1960 թվական]]<nowiki/>ից եղել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] գրողների միության անդամ։ 1961-1976 թվականներին աշխատել է [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր։ 1976-1979 թվականներին աշխատել է [[«Սովետական Ղարաբաղ»]] օրաթերթի խմբագրությունում որպես նամակների բաժնի վարիչ: Այդ տարիներին թերթում հիմնել էր «Եղինջ» երգիծական հանդես-բաժինը և ամիսը մեկ երգիծական պատմվածքներ, ֆելիետոններ, զանազան հումորեսկ էր ներկայացնում ընթերցողին։

[[1979 թվական]]<nowiki/>ից մինչև իր անժամանակ մահը Վազգեն Օվյանը դարձյալ աշխատել է [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես գրական-երաժշտական խմբագրության ավագ խմբագիր: Կրկին սկսեց եթեր արձակվել «Մախաթյան և Լեղունց» (հետագայում ավելացրեց նաև նոր հերոս՝ տիկին Խայթունին) երգիծական հանդեսը, որ տասնամյակներ շարունակ արցախցիների սիրելի հաղորդումն էր։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների հարուստ ֆոնդ, որը, ցավոք, հրկիզվել է [[Ստեփանակերտ]]ի հրետակոծության ժամանակ։ Այդ տարիներին տեղական ռադիոն իր հայեցի հաղորդումներով, հայկական երգ-երաժշտության պրոպագանդմամբ մեծ դեր է ունեցել ժողովրդի ոգին ամուր պահելու և, ընդհանրապես, [[Արցախ]]ը հայեցի պահելու գործում։
 
Վազգեն Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է [[1948 թվական]]<nowiki/>ին [[«Սովետական Ղարաբաղ»]] թերթում։ [[1961 թվական]]<nowiki/>ին լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Այնուհետև պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը։
Տող 11 ⟶ 13՝
[[Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն|Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն]]ը [[1969 թվական]]<nowiki/>ին բեմադրել է Վազգեն Օվյանի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը [[Հայաստան]]<nowiki/>ում [[Հովհաննես Թումանյան]]ի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ [[1973 թվական]]<nowiki/>ին նույն թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի մեկ այլ՝ «Լուսաբացը լեռներում» պիեսը: Այդ ներկայացումներն ու [[1980 թվական]]<nowiki/>ին բեմադրված «Եվ [[Պըլը Պուղի|Պըլը-Պուղի]]<nowiki/>ն մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ՝ միշտ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճով։
 
2015 թվականին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի 4-րդ պիեսը՝ «Ակամա մեղավորները»։ 2017 թ. ապրիլին կրկին նույն թատրոնի բեմ է բարձրացել Օվյանի «Մեծ լոռեցին» (որ բեմադրվել էր 1969-ին՝ Հովհ. Թումանյանի 100-ամյակիհոբելյանին կապակցությամբ)։նվիրված Նորպիեսը՝ բեմադրությունը անվանվել է՝ «Աշխարհը Լոռվա ձորերում»։ անվամբ։ 
 
1976-1979 թվականներին աշխատել է Արցախի մարզային «Խորհրդային Ղարաբաղ» թերթում։ Այդ տարիներին թերթում հիմնել էր «Եղինջ» երգիծական հանդես-բաժինը և ամիսը մեկ երգիծական պատմվածքներ, ֆելիետոններ, զանազան հումորեսկ էր ներկայացնում ընթերցողին։ Երբ կրկին տեղափոխվեց Արցախի ռադիոհաղորդումների խմբագրություն՝ իր նախկին աշխատանքին, որպես գրական-երաժշտական հաղորդումների ավագ խմբագիր, կրկին սկսեց եթեր արձակվել «Մախաթյան և Լեղունց» (հետագայում ավելացրեց նաև տիկին Խայթունին) երգիծական հանդեսը, որ տասնամյակներ շարունակ արցախցիների սիրելի հաղորդումն էր։
 
Վազգեն Օվյանը վախճանվել է [[1987 թվական]]<nowiki/>ի [[փետրվարի 23]]-ին [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|ԼՂՀ]] մայրաքաղաք [[Ստեփանակերտ]]<nowiki/>ում։ Հետմահու պարգևատրվել է [[ԼՂՀ]] բարձրագույն պարգևով՝ «<nowiki/>[[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան|Մեսրոպ Մաշտոց» շքանշան]]<nowiki/>ով։