«Ջոն Հոլթ (մանկավարժ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
'''Ջոն Քոլդվել Հոլթ''' ({{ԱԾ}}), ամերիկացի գրող և մանկավարժ, «տնային ուսուցման» և մասնավորապես «չուսուցման» մոտեցման կողմնակից, երիտասարդության իրավունքների տեսության ռահվիրա:
== Տնային ուսուցումից մինչև չուսուցում ==
Հոլթը, մի քանի տարի դպրոցական համակարգում աշխատելուց հետո՝ հիասթափվեց: Նահետո, համոզված պնդում էր, որ դպրոցական համակարգի բարեփոխում հնարավոր չէ, ուստի սկսեց պաշտպանել տնային ուսուցման գաղափարը: Նա հավատում էր, որ «այն երեխաները, ովքեր ապահովված են հարուստ և խրախուսող կրթական միջավայրով, կսովորեն այն, ինչին պատրաստ են և երբ պատրաստ են»:<ref>{{cite web|url=http://www.essortment.com/john-caldwell-holt-author-53781.html |title=Who Is John Caldwell Holt: Author |publisher=Essortment.com |date=1986-05-16 |accessdate=2017-07-09}}</ref> Հոլթը հավատում էր, որ երեխաները կարիք չունեն պարտադրանքով սովորելու. նրանք կսովորեն բնականորեն, եթե ազատություն ստանան՝ հետևելու իրենց նախասիրություններին և, եթե նրանց տրամադրվի ռեսուրսների հարուստ տեսականի: Այդ տեսությունը ստացավ «չուսուցում» անվանումը:
 
[[1977]] թվականին Հոլթի ստեղծած «Մեծանալ առանց դպրոցի» (GWS) տեղեկագիրը, տնային ուսուցման տեղեկագրերի շարքում, առաջինն էր Ամերիկայում: Նա նաև հիմնադրեց «Ջոն Հոլթի գրախանութը», որը հատուկ ընտրված գրքերը հասանելի էր դարձնում փոստային առաքմամբ: Սա լրացուցիչ եկամուտ էր ապահովում՝ շարունակելու տեղեկագրի հրատարակումը, քանի որ այն գրեթե գովազդ չէր պարունակում: