«Ուկրաինա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
Ուկրաինան ունի կարևոր ռազմավարական դիրք [[Արևելյան Եվրոպա]]յում, շրջապատված [[Սև ծով]]ով հարավից, մյուս կողմերից այն շրջապատում են [[Լեհաստան]]ը, [[Սլովակիա]]ն և [[Հունգարիա]]ն արևելքից, [[Բելառուսիա]]ն հյուսիսից, [[Մոլդովա]]ն և [[Ռումինիա]]ն հարավ-արևմուտքից և [[Ռուսաստան]]ը արևելքից։ Ուկրաինան տարածվում է արևմուտքից արևելք 1316 կմ և հյուսիսից հարավ 893կմ։ Երկրի ծայրագույն կետերն են [[Գրեմյաչ]] գյուղը ([[Չեռնիգովի մարզ]]) հյուսիսում, [[Սառիչ հրվանդան]]ը ([[Ղրիմի Ինքնավար Հանրապետություն]]) հարավում, [[Չոպ]] քաղաքը ([[Անդրկարպատյան մարզ]]) արևմուտքում և [[Չերվոնա Զիրկա (Լուգանսկի մարզ)|Չերվոնա Զիրկա]] գյուղը ([[Լուգանսկի մարզ]]) արևելքում։
 
[[Կարպատյան լեռներ]]ի հյուսիսային մասը հասնում է Ուկրաինայի արևելյան մասին։ Երկրի ամենաբարձր կետը [[Գովերլա]] լեռն է, որի բարձրությունը կազմում է 2061 մ։ Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են [[Սև ծով]]ի հյուսիսում տարածվող [[տափաստան]]անման շրջանները։ Ուկրաինան համարյա կիսվում է երկու հավասար մասերի [[Դնեպր]] գետով, որը տարածվում է ամբողջ Ուկրաինայով հյուսիսից հարավ։ Այն թափվում է Սև ծով [[Ղրիմ]] թերակղզուց հյուսիսհյուսիս՝ [[Հարավային Բուգ]]ի և [[Դնեստր]]ի գետաբերանների մոտ։ Սահմանը Ռուսաստանի հետ երկրի երկրի ամենաերկար սահմանն է, այն տարածվում է նաև [[Ազովի ծով]]ով։
 
[[Պատկեր:Pontic Caspian climate.png|մինի|300px|Մոտավորապես ներկայացնում է Սև ծովի շուրջ ընկած [[բիոմ]]ները։ Ուշադրություն դարձրեք, որ [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզու]] ծայր հարավային մասում, [[Ղրիմի լեռներ]]ից ներքև ընկած է [[մերձարևադարձային գոտի]]:]]