«Ուկրաինա»–ի խմբագրումների տարբերություն

=== Ճարտարապետություն ===
[[Պատկեր:2005-08-15 Pechersk Lavra seen from river Dnepr Kiev 311 cropped.jpeg|մինի|ձախից|[[Կիև-Պեչորյան մայրավանք]]]]
[[Ուկրաինական ճարտարապետություն]]ը մի տերմին է, որըտերմինը նկարագրում է այն մոտիվները և ոճը, որոնցով կառուցված են շինությունները ժամանակակից Ուկրաինայում ամբողջ աշխարհում գտնվող ուկրաինացիների կողմից։ Ուկրաինական ճարտարապետության առաջին տարրերն ի հայտ են եկել [[Կիևյան Ռուսիա]]յի ժամանակաշրջանում։ [[12-րդ դար]]ից հետո ճարտարապետական պատմությունը միանգամայն այլ կերպ զարգացավ Գալիցկի-Վոլինսկյան տիրապետության ժամանակաշրջանում։ Զապորոժյան կազակների տիրապետության ժամանակաշրջանում նոր եզակի ճարտարապետական ոճ զարգացավ Լեհա-Լիտվական միության ազդեցության ներքո։ Ցարական Ռուսաստանի հետ միավորվելուց հետո ճարտարապետությունն սկսեց զարգանալ տարբեր ուղղություններով․ ռուսական տիրապետության տակ գտնվող շրջաններում շինությունները կառուցվում էին այդ ժամանակաշրջանի [[Ռուսաստան]]ին բնորոշ ոճով, մինչդեռ արևմտյան Գալիցիայի ճարտարապետությունը զարգանում էր Ավստրո-Հունգարական ազդեցության տակ՝ երկու դեպքում էլ հոյակերտ շինություններ կառուցվեցին։ Ուկրաինական ազգային մոտիվները կիրառվեցին նաև [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] ժամանակ և այժմյան անկախ Ուկրաինայում։
 
=== Թատրոն ===