«Սվաստիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
== Տարածվածություն ==
Սվաստիկան որպես առանձին նշան հանդիպում ենք [[Նեոլիթյան ժամանակաշրջան|նեոլիթյան]] և [[պղնձե դար|պղնձե]] ժամանակաշրջանում մ. թ. ա. 8-րդ հազարամյակ։ Հավանաբար սվաստիկան եկել է ուշ [[Պալեոլիթ|պալեոլիտային]] դարաշրջանում մեզինական մշակույթի ուսումնասիրությունից։
[[Արևելյան Եվրոպա]]յում, [[Արևմտյան Սիբիր]]ում, [[Միջին Ասիա]]յում և [[Կովկաս]]ում հանդիպում է մ. թ. ա. II-I հազարամյակում, [[Անդրկովկաս]]ում՝ մ. թ. ա. 16-րդ դարում, [[Հյուսիսային Կովկաս]]ում՝ մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ Բրոնզե դարում սվաստիկան հանդիպում է [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևմտյան Եվրոպա]]յում, [[Կովկաս]]ում, [[Արևմտյան Սիբիր]]ում և [[Միջին Ասիա]]<nowiki/>յում: Սվաստիկան ներկայացված է արևելյան զարդանախշերում, շինարարական և կենցաղային իրերում շատ դեպքերում նաև սրբապատկերներում։[[Տրոյա| Տրոյայի]] պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի շարք պատկերներ զարդերի վրա։ Սվաստիկան համեմատաբար ավելի հաճախակի հանդիպում է հնադարյան հուշարձաններում։ Հայտնի է նաև Ամերիկայում, մասնաորապեսմասնավորապես [[Կենտրոնական Ամերիկա]]յի [[Մայա]]: Հազվադեպ հանդիպում է սվաստիկան հին եգիպտական մշակույթում, չի հայտնաբերվել Սիրիայում, Արաբիայի, ինչպես նաև Ավստրալիայի տարածքում։ Սվաստիկայի նշանը բնորոշ է Հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր ազգերի մշակույթներին։
 
Սվաստիկայի բազմաթիվ պատկերներ կան հատկապես [[Գեղամա լեռներ]]ին: [[Արև-Աստված]]ն ու իր խորհրդանիշներըխորհրդանիշերը մեծ քանակությամբ ու բազմապիսի ձևերով պատկերված են նաև հնագույն խեցեղենին, զարդերին, զենքերին և այլն։
 
=== Մերձավոր Արևելք ===
Առաջին անգամ սվաստիկան, որպես առանձին սիմվոլ հայտնաբերվել է [[Անատոլիա|Անատոլիայում]] և [[Միջագետք|Միջագետքում]] և վերագրվում է մ. թ. ա. 7-ից 5-րդ հազարամյակներին։Մասնակիհազարամյակներին։ Մասնակի դեպքերում հանդիպել է կավե անոթների վրա [[Սամարա]]յի տարածքում (այսօրվա Իրաքի տարածքում), որոնք թվագրվում են մ. թ. ա. 5-րդ հազարամյակին։
 
== Կենսագրություն ==
 
=== '''Հայաստան''' ===
19-րդ դարի վերջերին- 20-րդ դարի սկզբներին Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ (Ռեսլեր, [[Նիկողայոս Մառ|Ն.Մառ]], Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան, Հ. Օրբելի) հայտնաբերվել են բազմաթիվ իրեր արևի ու Նրա խորհրդանիշներիխորհրդանիշերի պատկերներով։ Արևը հաճախ պատկերվել է ուղեկից կենդանիների (առյուծ, ձի, խոյ, ցուլ, արծիվ) հետ։ Ուսումնասիրողները ([[Գրիգոր Ղափանցյան|Գ.Ղափանցյան]], Հր. Աճառյան, Հ. Մարտիրոսյան) պնդում են, որ թռչունները (ծիծեռնակ, արագիլ) ներկայացնում են գարնան արևը, առյուծը՝ ամռան արևը, իսկ ձին «արևի մշտնջենական, ամփոփոխ ուղեկիցն է տարվա բոլոր եղանակներին»։ Մեր նախնիների պատկերացմամբ արևի գունդը երկնակամարում շարժվում էր առյուծների, ձիերի, ցուլերի և այլ արագավազ ու հզոր կենդանիների օգնությամբ։ Հայտնաբերված հնագիտական իրերին ձիերը միշտ պատկերված են շարժման, վարգի ընթացքում, իսկ այդ վիճակը համապատասխանում է արևի շարժման ընթացքին։ Հայոց մատենագրության մեջ նշվում են ձիերի անունները՝ Էնիկ, Մենիկ, Բենիկ, Սենիկ, որոնք լծված էին Արև-Աստծո կառքին և որոնց օգնությամբ կառքը շարժվում էր երկնքում։ Ձիերի օգնությամբ Արև-Աստծո շարժման տեսարան է պատկերված Լճաշենից հայտնաբերված բրոնզե գոտու մի բեկորի վրա (մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կես), Հաղպատից հայտնաբերված բրոնզե գոտու վրա և այլն։
 
Արև- Աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ծամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա։ Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում։ Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան։ Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթ բնակավայրից (մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներ)։Այն։ Այն սև, փայլեցված, գծանախշ թաս է։ Ներսից՝ բաց դեղնավուն ֆոնի վրա պատկերված են օձեր, թռչուններ, շրջանակներ ու սվաստիկա։ Կենտրոնում եռաթև պատկեր է՝ առնված շրջանակի մեջ։ Հայտնաբերված խեցանոթների մեջ կան այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում։Հանդիպումմասում։ Հանդիպում են նաև երկճյուղ և եռաճյուղ թեքումներով ու չճուղաորվածչճյուղավորված թևերով սվաստիկաներ։ Այդպիսիք հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից (Նաիրիի շրջան), Վանաձորից, Գանձակից (Գարդման)։ Խեցանոթներին շատ են նաև խաչի պատկերները։ Խաչի պատկերներով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Էջմիածնի մոտ գտնվող Թեղուտ բնակավայրից (մ. թ. ա. 5-4-րդ հազարամյակներ)։
 
Խաչի, սվաստիկայի և Արև-Աստծո այլ խորհրդանշաններով պատկերներ մեծ քանակությամբ հանդիպում են նաև պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղե իրերին։ Դրանք զենքեր են, զարդեր, կենցաղային իրեր և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սվաստիկա» էջից