«Ջորջ Փոյա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8 բայտ ,  3 տարի առաջ
}}
 
'''Ջորջ Փոյա''' ([[դեկտեմբերի 13]], [[1887]] - [[սեպտեմբերի 7]], [[1985]]), հունգարացի մաթեմատիկոս: Փոյան [[1914]]-[[1940 ]]թթ. եղել է ETH Zürich համալսարանի, իսկ [[1940]]-[[1953]] թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր: Նա հայտնի է որպես կոմբինատորիկայի, թվերի թեորեմի, թվաբանական անալիզի, հավանականության թեորեմի վերաբերյալ ունեցած իր ուսումնասիրություններով: Փոյան նաև ճանաչված է մաթեմատիկայի ուսուցման մասին իր կատարած հսկայածավալ աշխատանքով:
 
== Կյանքը և աշխատանքը ==
 
== Գործունեություն ==
Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է ազդեցիկ խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն): Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը: Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական
պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2)
<nowiki>:</nowiki> «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին: Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ: