«Ջոն Հոլթ (մանկավարժ)»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ջոն Քոլդվել Հոլթ | բնագիր ԱԱՀ = {{lang-en|John Holt}} | background-color = #ededed | պատկեր = John Holt (edu...»:)
 
 
 
'''Ջոն Քոլդվել Հոլթ''' ([[ապրիլի 14]], [[1923]] - [[սեպտեմբերի 14]], [[1985]]) ամերիկյան գրող և մանկավարժ էր, «տնային ուսուցման» և մասնավորապես «ապաուսուցմանչուսուցման» մոտեցման կողմնակից, երիտասարդության իրավունքների տեսության ռահվիրա:
== Տնային ուսուցումից մինչև չուսուցում ==
Հոլթը հիասթափված էր դպրոցական համակարգից մի քանի տարի այնտեղ աշխատելու արդյունքում. նա համոզվել էր, որ դպրոցական համակարգի բարեփոխումը հնարավոր չէ, ուստի սկսեց պաշտպանել տնային ուսուցման գաղափարը: Նա հավատում էր, որ «այն երեխաները, որ ապահովված են հարուստ և խրախուսող կրթական միջավայրով, կսովորեն այն, ինչին պատրաստ են և երբ պատրաստ են»:<ref>{{cite web|url=http://www.essortment.com/john-caldwell-holt-author-53781.html |title=Who Is John Caldwell Holt: Author |publisher=Essortment.com |date=1986-05-16 |accessdate=2017-07-09}}</ref> Հոլթը հավատում էր, որ երեխաները կարիք չունեն պարտադրանքով սովորելու. նրանք կսովորեն բնականորեն, եթե ազատություն ստանան՝ հետևելու իրենց նախասիրություններին, և եթե նրանց տրամադրվի ռեսուրսների հարուստ տեսականի: Այդ տեսությունը ստացավ «ապաուսուցում» անվանումը: