«Այաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
== Պատմություն ==
=== Մինչև [[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանը]]===
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մթա): Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում: Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր: {{անավարտ բաժին}}
===[[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանի]] օրոք ===
Մինչև 6–րդ դ Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր: Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ): Այն [[Ռուբինյան]]ների, հետագայում [[Հեթումյան]]ների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան: Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով: Եվրոպացիները Ա-ում ունեին իրենց հյուպատոսությունները: Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»: Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո–ֆրանսիական աղբյուրներում: Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ: Այասը 1274-75 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին: 1305 թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թթ, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը:
 
{{անավարտ բաժին}}
===[[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանի]] անկումից հետո ===
1368-78 թթ Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին` անցնում Է օսմանցի թուրքերին: Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը: 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5 000 բնակիչներով, որից 2 000-ը՝ հայեր: Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս:
 
{{անավարտ բաժին}}
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այաս» էջից