«Այաս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3081 բայտ ,  10 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Айас)
'''Այաս''' ({{lang-fr|Layas}}, {{lang-it| La Giazza, Laiazzo}}) — [[Կիլիկիա]]յի խոշոր [[նավահանգիստ]]ներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիս–արևմտյան ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ: Մասնակցել է [[Արևելք]]ից [[Եվրոպա]] կատարվող տարանցիկ առևտրին: [[Իտալացի]]ները կոչել են քաղաքը ''Լայաս'': Ունեցել է հզոր [[միջնաբերդ]], որից հիմա միայն ավերակներ են պահպանվել: Այժմ գտնվում է [[Թուրքիա]]յի տարածքում:
 
== Պատմություն ==
=== Մինչև [[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանը]]===
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մթա): Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում: Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր: {{անավարտ բաժին}}
{{անավարտ բաժին}}
===[[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանի]] օրոք ===
Մինչև 6–րդ դ Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր: Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ): Այն [[Ռուբինյան]]ների, հետագայում [[Հեթումյան]]ների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան: Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով: Եվրոպացիները Ա-ում ունեին իրենց հյուպատոսությունները: Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»: Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո–ֆրանսիական աղբյուրներում: Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ: Այասը 1274-75 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին: 1305 թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թթ, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը:
{{անավարտ բաժին}}
===[[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանի]] անկումից հետո ===
1368-78 թթ Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին` անցնում Է օսմանցի թուրքերին: Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը: 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5 000 բնակիչներով, որից 2 000-ը՝ հայեր: Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս:
{{անավարտ բաժին}}
{{անավարտ բաժին}}
 
== Տես նաև ==
Անանուն մասնակից