«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Maxim Gorky authographed portrait 1.jpg|250px|մինի|1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի]]
'''ԽՍՀՄ գրողների միություն''' (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ ՄինչնՄինչև միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում Էիևէին գրական զանազան կազմակերպությունների մեջ։ [[1932]] թվականի [[ապրիլի 23]]-ի՝ ՀամԿ(բ) կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
 
== Համագումարներ ==
Գրողների համամիութենական առաջին համագումարը ([[1934]]) ընդունեց ԽՍՀՄ ԳԱ կաոնադրությունը։ ԳԱ անդամների թիվը [[1976]] թվականին հասել է 7833-ի։ Նրանք ստեղծագործում են 76 լեզվով։ ԳԱ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ [[1954]] թվականին, 3-րդը՝ [[1959]] թվականին, 4-րդը՝ [[1967]] թվականին,5-րդը՝0 [[1971]] թվականին, 6-րդը՝ [[1976]] թվականին)։ ԳԱ վարչությունը [[1934]]-[[1936]] թվականներին գլխավորել է [[Մաքսիմ Գորկի]]ն, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, [[1971]]-[[1977]]), Գ․ Մարկովը (I քարտուղար, [[1971]] թվականից)։ ԳԱ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրականգեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳԱ պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով ([[1967]])։