«Ելոուսթոուն (ազգային պարկ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
Յելոուսթոուն պարկի առավել տեսարժան վայրերից են մոտ 20 մղոն (32կմ) երկարությոմբ, 1000 ոտնաչափ (300մ) խորությամբ և ավելի քան 2500 ոտնաչափ (800մ) լայնությամբ մուգ կարմիր [[Մեծ կանիոնը]]՝ «զարդարված» 40-ից ավելի ջրվեժներով՝ ներառյալ [[Ստորին]], [[Վերին]] ր [[Աշտարակ]] ջրվեժները: Ստորին ջրվեժի ջրերը գահավիժում են 300 ոտնաչափ (100մ) բարձրությունից՝ ավելի բարձր, քան [[Նիագարայի ջրվեժը]]:
 
Պարկի եկրաբանական բնութագրերը կազմավորվել են պարկի ընդերքում գտնվող հրաբխի ժայթքումների ազդեցությամբ: Մոտ 640 000 տարի առաջ տեղի ունեցած վերջին ժայթքման հետևանքով Յելոուսթոուն [[Կալդերա]]յում ձևավորվեց հրաբխային պայթյունից գոյացած հսկայական խառնարան, որն աշխարհի առավել խոշորներից է իր 50 մղոն (80կմ) երկարությամբ և 35 մղոն (55կմ) լայնությամբ: Հրաբխային շարունակվող ակտիվության հետևանքով պարկում այժմ բխուն են ավելի քան 10000 տաք աղբյուրներ՝ ներառյալ գոլորշի և ցեխ ժայթքող աղբյուրները, գեյզերները և ջերմուկները[[ջերմուկներ]]ը:
 
Պարկի հրաբխային ծագման շնորհիվ աշխարհի գեյզերների և տաք աղբյուրների մոտ երկու երրորդը նրա տարածքում է, այդ թվում՝ «[[Շոգենավ]]ը» (ամենամեծը), «[[Փորձառու զինվորականը]]» (ամենականոնավոր ժայթքողը): Միջինում «Փորձառու զինվորականը» ժայթքում է յուրաքանչյուր 90 րոպեն մեկ՝ ցայտելով մինչև 8400 տակառ (32000լ) ջուր: Ժայթքումները կարող են տևել 5 րոպե՝ հասնելով 180 ոտնաչափ (60մ) բարձրության: