«The Monster Ball Tour»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (GR) File renamed: File:Monsterball uk ditd.jpgFile:Lady Gaga Glitter and Grease 02.jpg File renaming criterion #3: To correct obvious errors in file names, including misspelled [[c::en:Noun#Prope...
չ (GR) File renamed: File:Monster Ball uk Telephone.jpgFile:Monster Ball Money Honey.jpg File renaming criterion #3: To correct obvious errors in file names, including misspelled [[c::en:Noun#Proper...
Տող 57.
[[Պատկեր:Lady Gaga silhouette DITD.jpg|thumb|left|250px|Լեդի Գագան կատարում է "[[Dance in the Dark]]" երգը]][[Պատկեր:Lady Gaga Glitter and Grease.jpg|thumb|right|250px|Լեդի Գագան կատարում է "Glitter and Grease" երգը]]
The Monster Ball 2.0-ում նույնպես Լեդի Գագան սկսել է համերգը «[[Dance in the Dark]]» երգով, բայց այս անգամ երգչուհին չի երևում. նա կանգնած է բարձր հարթակի վրա վարագույրի հետևում, իսկ հանդիսատեսին միայն երևում է նրա ստվերը մանուշակագույն ֆոնի վրա։ Երգի վերջում վարագույրը բարձրանում է և հանդիսատեսները տեսնում են Գագային, որը հագել էր մանուշակագույն բաճկոն։ Հետո Գագայի ընկերները նրան ասում են, որ մեքենայի հետ կապված խնդիրներ կան, և հնարավոր է, որ իրենք չկարողանան հասնել հրեշների դիմակահանդեսին, բայց Գագան նրանց հանգստացնում է, և սկսվում է «Glitter and Grease» երգը։ Այդ երգից հետո Գագան հանում է բաճկոնը և մնում է ընձառյուծի մորթու նախշով մանուշակագույն լողազգեստով (համերգային շրջագայության սկզբում նրա հագին մանուշակագույն գույնի լողազգեստ էր)։ Հետո նա բացում է մեքենայի թափքը, որից դուրս են գալիս գոլորշու սյուն, և նա սկսում է նվագել, որից հետո կատարում է «[[Just Dance]]» երգը։
[[Պատկեր:Monster Ball BDR.jpg|thumb|right|250px|Լեդի Գագան կատարում է "[[Beautiful, Dirty, Rich]]" երգը]] Երգից հետո, առանց դադարի սկսվում է «[[Beautiful, Dirty, Rich]]» երգը, սակայն ելույթի ժամանակ պարողներից մեկը բեմի վրա դուրս է բերում նետ և կպցնում այն Գագայի գլխին։ Երգի վերջում Գագան իր ընկերներից մեկի հետ դուրս է գալիս բեմի «լեզու» և բոլորին բացատրում, որ հրեշների դիմակահանդեսը մի տեղ է, որտեղ բոլորը կարող են իրենց ազատ զգալ։ Գագան միջերգից հետո անմիջապես սկսել է կատարել «Vanity» երգը (որը 2010 թվականի սեպտեմբերից չէր կատարվել շրջագայության ժամանակ), իսկ հետո նա վազել է բեմի ետևը և հանդիսատեսը լսել է «The Fame» երգի երկարացված տարբերակը, հետո բեմի մեջտեղում սկսվում է հայտնվել ծուխ և բեմի տակից դուրս է գալիս Գագան կարմիր թիկնոցով և ահռելի մեծ ժապավենակապով։[[Պատկեր:Lady Gaga The Fame.jpg|thumb|left|250px|Լեդի Գագան կատարում է "The Fame" երգը]] Նա սկսում է սեղմել «ԷՄՄԱ» ({{lang-en|EMMA}}) կոչվող սարքի վրայի ստեղներին և կատարում է «The Fame» երգը։ Երգի վերջում Գագան իջնում է բեմի տակ, վարագույրները փակվում են և սկսվում է միջերգը։ Հետո սկսվում է «Մետրո» գործողությունը։ [[Պատկեր:The Monster Ball - LoveGame revamped3.jpg|thumb|right|250px|Լեդի Գագան կատարում է "[[LoveGame]]" երգը]] Բեմի վրա մետրոյի վագոնի մաս է, որով մարդիկ երթևեկում են, բայց հանկարծ օպերատորը հայտարարում է, որ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում, և սկսվում է հերթական խնդիրը. վթար է տեղի ունենում մետրոյում։ Գագան հայտնվում է վագոնի դռների առջև և կատարում է «[[LoveGame]]» երգը, որի վերջում Գագային են փոխանցում նրա Disco Torch-ը (առաջին համերգներում Disco Stick), և նա սկսում է խոսել դահլիճի հետ։ Միջերգի վերջում Գագան ասում է, թե կա մի երգ, որը նա գրել է իր տղաների համար, և սկսվում է «Boys Boys Boys» երգը, որի վերջում նա հեռանում է բեմից։ Այդ երկու երգերը Լեդի Գագան կատարել է լաքապատ հագուստով, որով նա նկարահանվել էր «[[Telephone]]» երգի տեսահոլովակում։ Հետո հանդիսատեսը լսում է մետրոյի աղմուկը։ [[Պատկեր:Monster Ball ukMoney TelephoneHoney.jpg|thumb|left|250px|Լեդի Գագան կատարում է "[[Money Honey (երգ, Լեդի Գագա)‎|Money Honey]]" երգը՝ նվագելով ստեղնակիթառի վրա]] Եվ հանկարծ լսվում է ստեղնակիթառի ձայնը, և բեմի տակից բարձրանում է Գագան, որը հագել էր սև երկար թիկնոց Armani-ից. նա շարունակում է նվագել ստեղնակիթառի վրա, որի ձայնը սահուն կերպով նմանվում է «[[Money Honey (Լեդի Գագայի երգ)‎|Money Honey»]] երգի մոտիվներին, և կատարվում է այդ երգը։ Երգի վերջում Գագան մի փոքր նվագում է ստեղնակիթառի վրա, և համարն ավարտվում է։ Այդ համարից հետո Գագան գալիս է բեմի «լեզվի» վրա և զանգահարում է դահլիճի իր երկրպագուներից մեկին (դա միայն Ամերիկայում) կամ նայում է երկրպագուների նվերները, որը նրանք նետել էին բեմի վրա (դա ամբողջ աշխարհում)։ Հետո Գագան հանում է բաճկոնը, մնում է ուլունքներով զարդարված սև լողազգեստով և կատարում է «[[Telephone]]» երգը, որից հետո նա նստում է դաշնամուրի առջև և կատարում է «Brown Eyes», «[[Speechless (ԼԵդի Գագայի երգ)|Speechless»]] (կատարման ժամանակ դաշնամուրը պատված է կրակով), [[Պատկեր:Lady Gaga Vancouver 1.jpg|thumb|right|250px|Լեդի Գագան կատարում է "[[Speechless (երգ, Լեդի Գագա)|Speechless]]" երգը]] «[[Born This Way]]», «[[Yoü and I]]», «Americano» և «Living on the Radio» երգերը (կատարվել է ընդամենը մեկ անգամ)։ Դաշնամուրային բոլոր երգերից հետո Գագան կանգնում է և գնում է «լեզվի» վրա տավիղի ձայների ներքո։ Եվ այդտեղ նա հասկանում է, որ իր շուրջը հայտնվում է ինչ-որ տարօրինակ բան, որը շրջապատում է Գագային. պարզվում է, որ դա մրրիկ է, որը շրջապատում է Գագային և տանում հեռու։ Վերևից նրա կողքերին իջնում են կլոր վարագույրներ, և սկսվում է Twister միջերգը։ Դրանից հետո կլոր վարագույրները բարձրանում են և հանդիսատեսի առջև մնում է Գագան, որը հագել էր շքեղ զգեստ։ Նա ասում է, որ իր փոքրիկ հրեշներն իրեն դարձնում են անչափ երջանիկ, և սկսվում է «So Happy I Could Die» երգի կատարումը։ [[Պատկեր:Gaga living dress.jpg|thumb|left|250px|Լեդի Գագան կատարում է "So Happy I could Die" երգը]]Երգի ընթացքում Գագայի զգեստը և գլխարկը շարժվում են։ Երգի վերջում Գագան ընկնում է կենտրոնական այգու (անտառ) ամենամութ և սարսափելի տեղը, և սկսվում է «Put your paws up» միջերգը։ Դրանից հետո լույսն ուղղվում է երաժիշտի վրա, որը կատարում է տարօրինակ երաժշտություն սինթեզատորի վրա։ Եվ այդտեղ սկսվում է «Monster» երգը։ [[Պատկեր:Lady Gaga performing Monster2 cropped.jpg|thumb|250px|Լեդի Գագան կատարում է "[[Monster]]" երգը, The Monster Ball Tour 1.0 (այս զգեստն օգտագործվել է նաև 2011 թվականի համերգների ժամանակ)]]Բեմի վրա հայտնվում է Գագան սև խավապատ հագուստով, որը նաև օգտագործվել է The Monster Ball 1.0.-ի ժամանակ։ Երգի վերջում պարողները բարձրացնում են Գագային և փորձում են «ուտել նրա սիրտը»: Պարողները վազում են և Գագան չի երևում, բայց հանկարծ Գագան դուրս է թռչում բեմի տակից սև լողազգեստով. նա ամբողջությամբ արյունոտ է։ Դրանից հետո Գագան մի քիչ զրուցում է դահլիճի հետ և սկսում է երգել «Teeth» երգը, որից հետո Գագան նորից զրուցում է դահլիճի հետ, հետո նա ասում է այն մասին, որ գտել այգու միակ արյունահոս շատրվանը, և սկսում է երգել [[Alejandro (երգ)|«Alejandro»]] երգը։ Համարն ավարտվում է երկու պարողներ համբույրով, վարագույրը փակվում է և սկսվում է հերթական միջերգը։ [[Պատկեր:The Monster Ball - Poker Face revamped2 cropped.jpg|thumb|left|250px|Լեդի Գագան կատարում է "[[Poker Face (երգ, Լեդի Գագա)|Poker Face]]" երգը (այդ զգեստը նա հագել է մինչև 2010 թվականի ապրիլ)]] Այնուհետև հանդիսատեսները լսում են վախեցնող ձայներ, որոնք փոքր-ինչ նման են գնչուական երաժշտության։ Սկսվում է [[Poker Face (Լեդի Գագայի երգ)|«Poker Face»]] երգը, որը Գագան կատարում է «լեզվի» վրա։ Համերգային շրջագայության սկզբում [[Poker Face (Լեդի Գագայի երգ)|«Poker Face»]] երգի համար օգտագործվել է սեփական արտադրության ընձառյուծային հագուստ, բայց 2010 թվականի ապրիլին նա սկսել է հագնել սեփական արտադրության սև զգեստ, իսկ 2011 թվականի համերգների ժամանակ Գագան երգը կատարել է նախորդ լողազգեստով, որի վրայից հագել է թեթև բաճկոն։ Սկսվում է հաջորդ միջերգ։ [[Պատկեր:Lady Gaga Paparazzi.jpg|thumb|right|250px|Լեդի Գագան կատարում է "[[Paparazzi]]" երգը]] Նրանից հետո Գագան բեմ է դուրս գալիս իր ընկերների հետ։ Գագան հագել էր երկնագույն օրիգամի-զգեստ։ Նրանք չեն հասկանում, թե որտեղ են գտնվում իրենք, և նրա բոլոր ընկերները վախեցած փախչում են՝ թողնելով Գագային մենակ բախտի քմահաճույքին։ Նա շրջվում է և տեսնում սարսափելի հրեշի, որին անվանում են փառքի հրեշ։ Սկսվում է «[[Paparazzi]]» երգի կատարումը։ Երգում Գագան օգնության է կանչում իր երկրպագուներին, որպեսզի օգնեն իրեն հաղթել հրեշին [[լուսանկարչական ապարատ]]ների միջոցով, բայց դա չի օգնում Գագային, և հրեշը նրան ուտում է, բայց հետո նա «վերածնվում է» և բարձրանում բեմի տակից։ Նա սպանում է հրեշին և հեռանում, սկսվում է միջերգը, որի ընթացքում երկրպագուները լսում են երաժշտություն առանց տեսանյութի։ [[Պատկեր:The Monster Ball - Bad Romance revamped3.jpg|thumb|left|250px|Լեդի Գագան կատարում է "[[Bad Romance]]" երգը]][[Պատկեր:Lady Gaga BTW 06.jpg|thumb|right|250px|Լեդի Գագան կատարում է «[[Born This Way]]» երգը]]Հետո սկսվում «[[Bad Romance]]» երգը. Գագան հագել է արծաթագույն ոչ սովորական հագուստ։ Նա կանգնած է պտտվող կլոր [[գիրոսկոպ]]ի կենտրոնում և սկսում է երգել, հետո պարողները կանգնեցնում են օղակները, և Գագան դուրս է գալիս, որպեսզի սկսի պարը։ Երգից հետո բեմի վրա ոչինչ տեղի չի ունենում։ Միայն երկրպագուները բարձր կանչում են Գագային։ Երկու րոպե սպասելուց հետո Գագան հայտնվում է մարմնագույն հագուստով և լողազգեստով։ Եվ սկսում է երգել «[[Born This Way]]» երգը, որի ընթացքում նա հասցնում է նվագել երգեհոնի վրա, իսկ երգից հետո Գագան պարողների հետ գրկախառնվում են և խոնարհվում։ Համերգն ավարտվում է «Outro» միջերգով։
 
== Երգացանկ ==