«Սասանյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

"Shapur_I_Coin_3.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing, c:COM:COIN -:
("Shapur_I_Coin_4.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing, c:COM:COIN -:)
("Shapur_I_Coin_3.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing, c:COM:COIN -:)
[[Պատկեր:Shapur I.JPG|մինի|Շապուհ I]]
 
 
[[Պատկեր:Shapur I Coin 3.jpg|100px|մինի|աջից]]
Սասանյանների պետության և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ I-ի (241/243-[[272]]) օրոք։ Շապուհ I արշավել է Միջագետք, ասպատակել [[Կապադովկիա]]ն և [[Կիլիկիա]]ն։ 243 թվականին Հռոմեական զորքերը վերագրավել են [[Խառան]]ը, [[Մծբին]]ը, Միջագետքը։ [[245]] թվականին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253 թվականին Շապուհ I-ը գրավել է Հայաստանը, սակայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկախացել է։
III դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, [[Կրման]], Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանների «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղաքական հաջողություններն ամրապնդել են իրենց պետությունը և հանգեցրել կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան տիրակալներն իրենց անվանել են (սկսած Շապուհ I-ից) [[Իրան]]ի և ոչ Իրանի (Էրան և անէրան) շահընշահ (արքայից արքա), իսկ Սասանյանների պետությունը ՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկական քրմության վրա։ [[Զրադաշտականություն]]ը դարձել է պետական կրոն, իսկ զրադաշտական հռգևորականությունը՝ երկրի գլխավոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը։
13 532

edits