«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
[[Պատկեր:Complete neuron cell diagram en.svg|thumb|Նեյրոնի բաղկացուցիչ մասերը]]
 
Աքսոնը երկար ելուստ է, որի միջոցով բջիջըբջիջն ազդանշաններ է ուղարկում նյարդավորվող բջիջներին։ Այն սկիզբ է առնում մարմնի ''աքսոնային բլրակ (axon hillock)'' կոչվող հատվածից։ Աքսոնները երբեմն ճյուղավորվում են՝ ազդանշանը մի քանի ուղղությամբ փոխանցելու համար։ Աքսոնի վերջնամասում գտնվում են միջնորդանյութեր պարունակող բշտերը։ Նյարդային ազդակի փոխանցման հետևանքով միջնորդանյութերն արտազատվում են դեպի [[սինապս]]ային խոռոչ և միանում հետսինապսային բջջի ընկալիչներին՝ իրականացնելով միջբջջային հաղորդակցությունը։ Աքսոնները հիմնականում պատված են [[միելին]]ի մեկուսիչ շերտով՝ արագ և արդյունավետ հաղորդակցում ապահովելու համար։ Միելինի շերտի շնորհիվ էլեկտրական ազդակն ավելի արագ և արդյունավետ է փոխանցվում։ Աքսոնները կարող են ազդանշաններ ուղարկել 0.1մմ1 մմ-3 մ-ի հասնող տարածությունների վրա։<ref name="KandelEric R 2000">KandelEric R./Schwartz, James H./ Jessell, Thomas M. (2000): Principles of Neural Science, 21-25</ref> <br />
[[Պատկեր:Smi32neuron.jpg|thumb|[[Բրգաձև նեյրոն]]ներ [[գլխուղեղի կեղև]]ում]]
Նեյրոնի դենդրիտների թիվը կարող է հասնել 20-ի, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մեկ կամ ավելի ճյուղավորում։ [[Դենդրիտային փշիկ]]ները կարևոր դեր են խաղում այլ նեյրոններից եկող ազդանշանների ընդունման և սինապսային կապի կարգավորման գործում։ Այսպիսով դենդրիտների ընդհանուր մակերեսի հիման վրա կարելի է կարծիք կազմել, թե ինչ քանակությամբ ազդանշաններ է ստանում տվյալ նեյրոնը։<ref>Kolb, B./Whishaw, Ian W.: An Introduction to Brain and Behavior, Third Edition, Worth Publishers, New York., 73.</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից