«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
[[1892]] թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի [[Մեսրոպյան վարժարան]]ը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
 
[[1895]] թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է [[Սեբաստիա]](Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ [[1896]] թվականից տեղափոխվում է [[Մարզվան]]ի՝ ամերիկյան միսիոներների «[[Անատոլիա]]» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ [[1901]] թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ [[1901]]-[[1902]] թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև հսկիչ։ [[1902]] թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով [[1905]] թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։
[[1902]] թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով [[1905]] թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։
 
== Միսաք Մեծարենցի մասին ==
Երիտասարդ Միսաքը ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով։ Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։...Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց,մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի...»։ Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ...»։
«Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։...Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»։
Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է.
«Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց,մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի...»։
Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ...»։
 
== Ստեղծագործական աշխատանք ==
Տող 38 ⟶ 33՝
 
== Գյուղի երգեր ==
Քաղաքի կյանքից խորշող բանաստեղծի համար շատ գրավիչ էր բնական կյանքով ապրող գյուղը: Բանաստեղծն իր մի նամակում ցավ է հայտնում, որ ինքը ամբողջովին չի կարողացել նվիրվել գյուղի թեմային, ապրել «հողին ու ջրին» հետ: Ավելին. նա կարծում էր, որ գյուղական պատկերներն ավելի ինքնատիպ ու մնայուն կդարձնեին իր պոեզիան: «Գյուղի տեսարանները,- գրում է նա,- իմ մեծագույն ներշնչանքս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծության մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի: Անշիջանելի բաղձանքս եղած է վերստին տեսնել ու ապրել գյուղիս ծոցը` նորոգվիլ իր տեսարաններուն ու գեղեցկություններուն ավիշով»: Առողջական ծանր վիճակի պատճառով Մեծարենցն այլևս չէր կարող շփվել գյուղական կյանքի հետ: Բայց խոսքերը ցույց են տալիս, թե նա ինչպիսի նշանակություն էր հատկացնում իր գյուղական պատկերներին: «Այգերգ», «Գետափի երազանք», «Տապի նոպաներ», «Մառախուղ», «Անձրև», «Ջրտուք», «Այգային», «Հովվերգություն մը»,- ահա այն բանաստեղծությունները, որոնց մեջ պատկերված է գյուղը: Մեծարենցն ուրույն մոտեցում ունի գյուղական թեմայի նկատմամբ: Նա, ինչպես հետագայում [[Վարուժանը]] և [[Սիամանթո|Սիամանթոն]], չի փորձում մոտենալ գյուղական կյանքի դառնություններին ու սոցիալական երևույթներին: Բանաստեղծի հիմնական ներշնչանքնը բոլորովին այլ է, դրա համար էլ նա շոշոփում է միայն գյուղական կյանքի որոշ կողմեր: Վերանալով սոցիալական հակասություններից, ուշադրությունը կենտրոնացնելով միայն գեղեցկությունների` մարդու և բնության կապի, գունեղ բնապատկերի և աշխատանքի վրա, Մեծարենցը ստեղծում է իր իդեալներին համապատասխան ռոմանտիկ աշխարհ: Նա հակադրվում է քաղաքի կյանքի չնչիությանը, ներբողելով բնականը, աշխատանքի ու ստեղծման գեղեցկությունը: Բանաստեղծը նկարագրում է գյուղի առավոտը, կեսօրվա տապի ու վերջալույսի պահը, ճամփաներն ու գետեզերքները: Դրանց մեջ զարմանալի շոշափելի են դառնում հոգու շարժումն ու ներաշխարհը, կրկին նրբությամբ ծաղկում են երազները` գեղեցիկի համար:
 
== Մեծարենցի գրական հայացքները ==
Տող 62 ⟶ 57՝
 
== Արտաքին հղումներ ==
{{Wikisource author}}
{{վիքիքաղվածք}}
* [http://grapaharan.org/index.php/Միսաք_Մեծարենց Միսաք Մեծարենցը գրապահարանում]
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Մեծարենց, Միսաք}}
 
[[Կատեգորիա:Արևմտահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Թոքախտից մահացածներ]]