«Բամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բամ'''(ֆարսի՝ بم‎‎), քաղաք է Իրանի Քերման նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի մարդահամարի տվյ...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Ancient Bam, 2002.png|մինի|470x470փքս|Հնագույն Բամ քաղաքը, 2002թ.]]
'''Բամ'''(ֆարսի՝ بم‎‎), քաղաք է [[Իրան]]ի [[Քերման]] նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի [[մարդահամար]]ի տվյալներով բնակչության թիվը կազմում է 73,823 մարդ կամ 19,572 ընտանիք:<br>
Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը: Մինչ 2003 թվականի երկրաշարժը տեղի բնակչության թիվը պաշտոնական տվյալներով կազմում էր 43,000 մարդ: Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ: Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է [[Պարթևական կայսրության]] օրոք: Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ: Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ [[Իբն Հաուքալ]]ն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».<br>
Տող 6 ⟶ 7՝
Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են [[Սաֆյանների արքայատոհմ]]ի օրոք: 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այուհետև վերաբնակեցվում: Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում [[Շիրազ]]ից զավթիչների պատճառով: Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց:<br>
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում: Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով: Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը:<br>
[[Պատկեր:Arge Bam Arad edit.jpg|մինի|311x311փքս|Բամի միջնաբերդը՝ մինչ երկրաշարժը]]
 
====2003 թվականի երկրաշարժ====
2003 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Բամին և շրջակա Քերման նահանգին: Մահացան 26,271 և վիրավորվեցին 30,000 մարդ: Ավերածությունների մեծ թիվն աղյուսով և ավազով կառուցված շինությունների պատճառով էր, որոնց մեծամասնությունը չէին համապատասխանում 1989 թվականին Իրանի սահմանած երկրաշարժային կանոնակարգերին, իսկ բնակիչների մեծ մասը քնած էին (երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով առավոտյան 05:26-ին):
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բամ» էջից