«Բամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բամ'''(ֆարսի՝ بم‎‎), քաղաք է Իրանի Քերման նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի մարդահամարի տվյ...»:
(Տարբերություն չկա)

08:02, 3 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Բամ(ֆարսի՝ بم‎‎), քաղաք է Իրանի Քերման նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 73,823 մարդ կամ 19,572 ընտանիք:
Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը: Մինչ 2003 թվականի երկրաշարժը տեղի բնակչության թիվը պաշտոնական տվյալներով կազմում էր 43,000 մարդ: Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ: Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է Պարթևական կայսրության օրոք: Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ: Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ Իբն Հաուքալն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».

Այնտեղ գործում են հրաշալի, գեղեցիկ և երկարակյաց բամբակյա հագուստ, որն ուղարկում են աշխարհի բոլոր ծագերով մեկ: Այդ հրաշալի հագուստներն արժեն 30 դինար և վաճառվում են Խորասանում, Իրաքում և Եգիպտոսում:

Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են Սաֆյանների արքայատոհմի օրոք: 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այուհետև վերաբնակեցվում: Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում Շիրազից զավթիչների պատճառով: Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց:
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում: Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով: Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը:

2003 թվականի երկրաշարժ

2003 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Բամին և շրջակա Քերման նահանգին: Մահացան 26,271 և վիրավորվեցին 30,000 մարդ: Ավերածությունների մեծ թիվն աղյուսով և ավազով կառուցված շինությունների պատճառով էր, որոնց մեծամասնությունը չէին համապատասխանում 1989 թվականին Իրանի սահմանած երկրաշարժային կանոնակարգերին, իսկ բնակիչների մեծ մասը քնած էին (երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով առավոտյան 05:26-ին): Երկրաշարժի հետևանքում որոշ ժամանակով ջերմացան իրանա-ամերիկյան հարաբերությունները: Վերջինս մարդասիրական ուղիղ օգնություն առաջարկեց Իրանին, որը խոստացավ ենթարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրույթներին և թույլատրել մշտադիտարկում իրականացնել իր ատոմային փորձարկումների վայրերում: Ընդհանուր թվով 44 երկիր օգնող անձնակազմ է ուղարկել փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ 60 երկիր օգնություն է տրամադրել:

Ետերկրաշարժյան զարգացումներ

2003 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Իրանի կառավարությունը պլանավորեց նոր քաղաքի կառուցումը և հին քաղաքի հետ կապված խնդիրների վերացումը: Քաղաքի վերակառուցման և զարգացման պլանի վրա ծախսվեց 6 ամիս, ինչը հարուցեց տեղի իշխանությունների և բնակիչների դժգոհությունը: Այժմ Բամի միջնաբերդի վերակառուցմանն օժանդակում են ճապոնական համալսարանների և Իրանի Մշակույթի նախարարության աշխատակիցները: Երկրաշարժի պատճառած վնասները կազմեցին գրեթե 1 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

2003 թվականի երկրաշարժ

Երկրաշարժից հետո վերակառուցում