«Կալտանիսետա (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
Գավառի ամբողջ տարածքը բլրավետ է և գտնվում է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա: Բացառություն է կազմում Ջելա հարթավայրի շրջանը, որը սահմանափակվում է լեռնային շղթայով և ձգվում է Ջելա ծոցի երկայնքով: Պալերմոյի հետ ունեցած սահմանին գտնվում են մի քանի գագաթներ, որոնք գրեթե 900 մ բարձրություն ունեն` Մոնտե Սան Վիտո (888 մ), Մոնտե Սան Պաոլինո (813 մ), Մոնտանոլա (877 մ), Մոնտե Միմանի (855 մ), Մոնտե դելլլե Ռոկե (832 մ), Մոնտե Ֆագարիա (813 մ) և Մոնտե Մատարացո (825 մ):
Սալսո գետը (144 կմ) նախկինում եղել է նավարկելի և համարվել է գավառի գլխավոր ջրային զարկերակը, որի տարածքով հոսում են նաև Դիրիլո (54 կմ), Գատանո (17 կմ) և Ջելա (74 կմ) գետերը: Գավառի բոլոր ջրամբարներն արհեստական ծագում ունեն, բացի Բիվերե դի Ջելա ափամերձ ճահճից և Սֆանդատո լճից, որը ձևավորվել է 1907 թվականին` ստորերկրյա ջրերի հաշվին: Այդ գետն ունի 219 մ երկարություն և 13.5 մ խորություն, գտնվում է Մոնտե Միմանիից արևելք` ծովի մակարդակից 370 մ բարձրության վրա: Դիզուերի և Կոմունելի ջրամբարները ձևավորել են ամբարտակ, իրենց մեջ ամբարելով գավառի կարիքները հոգալու համար ջրային պաշարներ, քանի որ այնտեղ հաճախ երկարատև երաշտներ են լինում:
 
Գավառի տարածքում կան արգելոցներ. Բիվերե դի Ջելա, Լագո Սֆոնդատո, Կոնտրադա Սկալերի, Մոնտե Կապադարսո և Վալե դել Իմերա Մերիդիոնելե, Սուգերետա դի Նիշեմի, Լագո Սոպրանո, Մոնտե Կոնկա: