Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[1915]] թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ [[Ավստրիա|Ավստրիացի]] գրող [[Ֆրանց Վերֆել|Ֆրանց Վերֆելը]] այդ ամենից ոգևորված որոշում է գրել [[վեպ]] Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ<ref>[https://www.dasaran.am/apps/wiki/view/id/12163 Կռվի սկիզբը և այլ տեղեկություններ]</ref>։
 
Գրքի ստեղծման գաղափարը եղել է [[1929]] թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսնելով է թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է [[1932]] թվականին՝ գերմաներենով, մինչև [[Վեպ|վեպը]] գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ [[Հայաստան|Հայաստանի]] պատմությունը։
 
Գիրքը լույս է տեսել [[1933]] թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ [[ԱՄՆ]]-ում գրքի լույս տեսնումից հետո [[1934]]-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով<ref>[http://times.am/?p=22815&l=am Երկու շաբաթում վեպը վաճառվել է...]</ref>։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը <nowiki/>[[Գիրք|գիրքը]] համարել է ամսվագիրք։
Դեպքերը տեղի են ունեցել [[Մուսա լեռ|Մուսա Լեռան]] վրա [[Հայոց ցեղասպանություն|ցեղասպանության]] ժամանակ: Լեռը գտնվում է պատմական [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկյան Հայաստանի]] ծայրամասում՝ [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովի]] ափին։ Հեղինակը վեպի սկզբում նկարագրում է Գաբրիել Բագրատյանի ընտանիքը: Նկարագրում է, թե ինչպես մի հասարակ մարդու հաջողվեց հիանալի կյանք կառուցել Ֆրանսիայում, ապրել որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան և փիլիսոփա:
 
1914 թվականի հուլիսն էր, Գաբրիելը վճռում է իր հետ [[Հայաստան]] տանել իր կնոջը` Ժուլիեթին և իր որդուն: Նա մեծ ցանկություն ուներ նրանց ծանոթացնել իր ժողովրդի և հայրենիքի հետ: Շաբաթներ են տևում, և վերջապես ընտանիքը հասնում է ` [[Յողունօլուք]]՝ Բագրատյանի ծննդավայր: Գաբրիելը կարծես ամեն քարի տեղ հիշում երէր, բայց նրա հիշողության մեջ աենաշատը տպավորվել էր այդ միստիկ լեռը` [[Մուսա լեռ|Մուսա լեռը]]: Ընտանիքը բարեհաջող տեղավորվում է և կարծես սովորորում է այդտեղի կյանքին, բայց ահա սկսվում են Զեյթունի ջարդերը: Մազապործ եղած ժողովրդին տեղահանում են, վռնդում իրենց բնակավայրերից: Հազարանոց ժողովուրդը, ծանր փորձությունների միջով անցնելով, վերջապես հասնում է [[Յողունօլուք]]: Ապա սկսվում են նրանց սպառնալիքները և որոշվում է նրանց տեղահանության օրը: Յոթ գյուերի ժողովուրդը իրենց համար ղեկավար են ընտրում Բագրատյանին, Կիլիկյանին և Տեր-Հայկազնունին: Ղեկավարները, որպես ժողովրդի փրկության միակ միջոց ընտրում են Մուսա լեռ բարձրանալը: Ամեն ինչ պլանավորում են և [[Թուրքեր|թուրքերից]] թաքուն ժողովրդին բարձրացնում են լեռը:
 
Սկզբի օրերը շատ հանդարտ են անցնում, բանակը պատրաստվում է հակառակորդի հարձակմանը: Եվ ահա վերջապես տեղի է ունենում այդքան սպասված առաջին հարձակումը: Հայերը պարտության են մատնում թուրքական զորքին: Այդ դեպքից հետո [[Էնվեր փաշա|Էնվերն]] ու [[Թալեաթ Մեհմեդ|Թալեաթը]] սկսում են մտածել մուսալեռցիների ամբողջովին բնաջնջման մասին: Երկրորդ հարձակմանը հայերը կարողանում են նույնպես դիադրել: Եվ կարծես փրկությունը արդեն մոտ էր, բայց ահա սկսվում է համաճարակ և տարածվում է [[Տենդ|տենդ հիվանդությունը]]: Ժողովուրդը հայտնվում է շատ ծանր վիճակում: Մեծ մասը ինչպես և [[Ֆրանսիացիներ|ֆրանսուհի]] Ժուլիեթը սկսում են տառապել տենդով: Հայկազնունը մի խեղճ ամիի որդու նամակ է տալիս և ուղարկում է [[Հալեպ]] օգնություն գտնելու համար<ref>[http://patmutyun.do.am/blog/2013-04-03-14 Սուրհանդակները ուղարկվեցին Հալեպ]</ref>:
149 301

edits