«Ֆորմենտերա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 40.
 
== Պատմություն ==
Կղզու անունը սովորաբար ստացվում է [[լատիներեն]] ''frumentarium'' բառից, որը նշանակում է «հացահատիկ»։ Կղզին գրավվել է նախապատմական ժամանակաշրջանում՝ Մ․թ․ա 2000-ից 1600-ական թվականներին։ Այդ ժամանակաշրջանի հնագիտական վայրերից պահպանվել են Կա նա Կոստան<ref> Ca na Costa, L’Enciclopèdia d’Eivissa i Formentera, [http://www.eeif.es/veus/Costa-ca-na/], accessed 16/04/2017.</ref>, Կապ դե Բարբարիան (բազմաթիվ տարածքներ)<ref>Cap de Barbaria, L’Enciclopèdia d’Eivissa i Formentera, [http://www.eeif.es/veus/Barbaria-cap-de/], accessed 16/04/2017.</ref> և Կովա դես Ֆումը<ref> Cova des Fum, L’Enciclopèdia d’Eivissa i Formentera, http://www.eeif.es/veus/Fum-cova-des/, accessed 16/04/2017.</ref>։ Կղզին, մինչև հռոմեացիների գրավումը, գրավել էին կարթագենցիները։ Հաջորդ դարերում կղզին գրավել են [[վեստգոթեր]]ը, բյուզանդացիները, [[վանդալներ]]ի և [[արաբ]]ների կողմից։ [[1109 թվական]]ին կղզին [[Նորվեգական խաչակրաց արշավանք]]ի ղեկավար [[Նորվեգիա]]յի թագավոր Սիգուրդ I Խաչակիրի ավերիչ հարձակման թիրախն էր։ Կղզին նվաճվեց կատալանացիների կողմից, ավելացվեց «Արագոնի թագին» և այնուհետև դարձավ միջնադարյան Մայորկա թագավորության մի մասը։
 
[[1977 թվական]]ից հետո կղզին դարձավ առանձին կղզիական խորհուրդ (նույն տարածքով համանուն քաղաքապետարան)։ Մինչ այդ այն կառավարվում էր Իվիսայի և Ֆորմենտերայի նախկին կղզիական խորհրդի կողմից (ընդգրկելով Պիտիուսյան կղզիների ամբողջ խումբը), բայց առանձին կոմարկայում (շրջան)։ Այս բարեփոխումը թույլ է տվել, որ Իվիսան միավորի իր նորաստեղծ (հինգ համայնքներին) նոր կղզիական խորհրդի հետ (այլևս այն չի կառավարում Ֆորմենտերան)։
Տող 46.
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:P1020571 (546040420).jpg|մինի|աջից]]
Ֆորմենտերայի հիմնական կղզին 19 կիլոմետր է և գտնվում է Միջերկրական ծովում՝ Իբվիսայից 6 կիլոմետր դեպի հյուսիս։ Ավելի մանրամասն, Ֆորմենտերա կղզին [[Միջերկրական ծով]]ի հյուսիս-արևմտյան տարրը հանդիսացող Բալեարյան ծովի սահմանագիծն է<ref>C.Michael Hogan. 2011.[http://editors.eol.org/eoearth/wiki/Special:Search Balearic Sea. Encyclopedia of Earth. Eds. P.Saundry & C.J.Cleveland. National Council for Science and the Environment. Washington DC]</ref>։ Կղզու խոշոր գյուղերն են Սանտ Ֆրանչեսկ Շավյեր, Սանտ Ֆեռան դե սես Ռուկը, Էլ Պիլար դե լա Մոլան և Լա Սավինան։
Ֆորմենտարան ընդգրկում է մեկ ինքնավար քաղաքային համայնքից, որը նունպես կոչվում է Ֆորմենտարա և ունի 9962 բնակիչ։ Նրա տարածքը կազմում է 83,24 քառ, կմ։
Տող 65.
 
== Մշակույթ ==
Ֆորմենտերայում խոսվում է [[կատալաներեն]]ի Բալեարյան բարբառի տեղական Իբիցական ( eivissenc ) տարբերակը։ Չնայած պաշտոնական լեզուները կատալաներենն ու իսպաներենն են, մյուս հիմնական լեզուները, ինչպիսիք են՝ [[անգլերեն]]ն, [[իտալերեն]]ը, [[գերմաներեն]], [[ֆրանսերեն]]ը և [[հոլանդերեն]]ը, կարելի է լսել նաև ամռանը, զանգվածային զբոսաշրջության ժամանակ։
 
== Սպորտ ==
[[Պատկեր:Estany Pudent.jpg|800px|կենտրոն]]
[[Սեպտեմբեր]]ի 1-ից մինչև [[սեպտեմբերի 7]]-ը Ֆորմենտերա կղզին հյուրընկալել է ''2007 Techno 293 OD'' 15 տարեկան պատանիների և 17 տարեկան երիտասարդների աշխարհի առաջնությունը<ref>http://www.techno293.org/</ref>։
 
== Պատկերասրահ ==