«Հեծելազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հեծելազոր''', ({{lang-fr|cavalerie}}, {{lang-it|cavaleria}}, {{lang-la|caballus}}), զորատեսակ։ [[Եգիպտոս]]ի, [[Հնդկաստան]]ի, [[Չինաստան]]ի, [[Միջագետք]]ի երկրների [[բանակ]]ներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև հեծելազորի երևան գալը կիրառվել են ձի լծած մարտակառքեր։ Հեծելազորը որպես զորատեսակ երևան Էէ եկել Ասորեստանում, Ուրարտուում և ստրկատիրական այլ պետություններում։ Մեր թվարկությունից առաջ VI դարում Պարսկաստանում այն հիմնական զորատեսակ Էրէր (ծանր և թեթև)։ Կանոնավոր հեծելազորի Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել Է մեր թվարկությունից առաջ IV դարում և ավելի կատարելագործվել Ալեքսանդր Մակեդոնացու բանակում (ծանր, միջին, թեթև)։ Իր մարտունակությամբ և հզորությամբ հռչակված Էր հայկական հեծելազոր (տես Այրուձի)։ Հին հռոմեական բանակում հեծելազորը օժանդակ զորատեսակ Էր ղեգեոնի կազմում։ Արևմտյան Եվրոպայում ֆեոդ, զորքերի գլխավոր ռազմական, ուժը կազմել Է ասպետական հեծելազորը (ծանրազեն, զրահակիր)։ IX— X դարում Կիևյան Ռուսիայի զորքերում իշխանական դրուժինաները կազմված Էին հեծելազորից։ Իր բարձր մարտունակությամբ [[XIII— XIV դար]]ում աչքի Է ընկել թաթար-մոնղոլական թեթև հեծելազորը։ [[XIV դար]]ում հրազենի երևան գալով և հետևազորի դերի ուժեղացմամբ ասպետական ծանր հեծելազորը կորցրել Է իր նշանակությունը։ [[XVI դար]]ում սկսած մեծ դեր Է խաղացել թեթև հեծելազորը, որը զինված Էր հրազենով։ XVI դարում վերջից ռուսական, բանակում կարևոր էր կազակական հեծելազորը։ [[Պետրոս I]]-ի օրոք ստեղծվեց կանոնավոր հեծելազոր։ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում մարտական լուրջ ուժ էր ֆրանսիական հեծելազորը, որը, սակայն, [[1812]] թ.-ի Հայրենական պա¬տերազմում զիջեց ռուսական հեծելազորին։ Առաջին համաշխարհային պատերազմի ([[1914]]—[[1918]] թթ.) սկզբին պատերազմող կողմերի բանակներում հեծելազորի կազմում էր 8—10%։ Ռազմական, տեխնիկայի տարբեր տեսակների զարգացման հետևանքով հեծելազորային գրոհները պատերազմում դարձան սակավ արդյունավետ, և ետպատերազմյան շրջանում հեծելազորները կրճատվեց, իսկ [[1930]]-ական թվականների վերջին կապիտալիստական խոշոր պետությունների մեծ մասում փաստորեն վերացվեց։ Մինչև [[1939]]—[[1945]] թթ.-ի երկրորդ համաշխարհային պատերազմը հեծելազորը պահպանվել էր միայն մի քանի երկրներում (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Հարավսլավիա և այլն)։ Սովետական հեծելազորը կազմավորվել է [[1918]] թ.-ին, կարմիր բանակի ձևավորման հետ։
[[Պատկեր:Bundesarchiv_Bild_101I-725-0190-11,_Russland,_Rückzug_deutscher_Truppen,_Kavallerie.jpg|thumb|Գերմանական հեծելազորը [[1943]] թ.]]
[[Պատկեր:8e hussards 1804(fr).jpg|thumb|Նապոլեոնի հուսարը]]