«Պետեր ֆոն Վինտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
 
'''Պետեր ֆոն Վինտեր ''' ( {{lang-de|Peter von Winter}}, {{ԱԾ}}), գերմանացի օպերային կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը կապ է [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Մոցարտի]] և [[Կարլ Մարիա ֆոն Վեբեր|Վեբերի]] միջև։
 
== Կենսագրություն ==
Պետեր ֆոն Վինտերը ծնվել է 1754 թ․ օգոստոսի 28-ին [[Մանհայմ]]<nowiki/>ում։ Պետերի հայրն աշխատել է որպես ոստիկան քաղաքային դատարանում։ Տղան եղել է բազմակողմանի զարգացած և արդեն 10 տարեկանում Մանհայմի նվագախմբում նվագել է ջութակ , իսկ հետո նաև [[Կոնտրաբաս (լարային նվագարան)|կոնտրաբաս]]։ Մանհայմում Վինտերի ուսուցիչը եղել է Գեորգ Ֆոգլերը։
 
1778 թվականին Վինտերը նվագախմբի հետ մեկնում է Մյունխեն։ Նույն թվականին ամուսնանում է դերձակուհի Մարիաննա Գրոսերի աղջկա հետ։ 1780 թ․ իր գործընկեր Ֆրանց Տաուշի հետ Պետերը մեկնում է [[Վիեննա]]՝<nowiki/>[[Անտոնիո Սալիերի|Անտոնիո Սալիերիի]]ի մոտ ուսուցման համար։
 
30 օպերաների մեծ մասը, գրված 1778-ից 1780 թվականներին, եղել են հաջողված։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը եղել է երաժշտական դրամա «Ընդհատված զոհաբերություն» ( {{lang-de|Das unterbrochene Opferfest}})-ը, որը առաջին անգամ կատարել է 1796 թվականին Վիեննայում։ Այդ օպերայի ձայնային [[կվարտետ]]<nowiki/>ը Բեթհովենը օգտագործել է WoO 75 ստեղծագործության մեջ<ref>{{статья |автор={{nobr|Кириллина Л.}}|заглавие=Бетховен и Петер фон Винтер (о загадке 32 вариаций)|ссылка=http://www.beethoven.ru/node/504|издание=Старинная музыка|тип=журнал|год=2000|номер=1|страницы=16–18}}</ref>՝ որպես դաշնամուրի համար գրված 7 պարեղանակների թեմա։ Բացի դրանից, 1798 թվականին Վիեննայում Վինտերը գրում է «Լաբիրինտ կամ կռիվ տարերքների հետ» ( {{lang-de|Das Labyrinth oder Der Kampf mit den Elementen}}), որի [[Լիբրետո|լիբրետոնլիբրետո]]ն նրա համար գրել է Էմմանուել Շիկանդերը, ինչպես Մոցարտի «[[Կախարդական սրինգ]]»-ի շարունակությունը։
 
1878 թվականից նա եղել է փոխ-, իսկ 1798-ից՝ կապելմեյստեր Մյունխենի պալատական խմբական անսամբլում։
 
1803 թվականին կոմպոզիտորն այցելում է Լոնդոն։ 1808-ին նա դառնում է Փարիզի կոնսերվատորիայի անդամ, իսկ 1815-ին՝ Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի։ Պալատական երաժշտի 50-ամյա ստեղծագործության շնորհիվ 1814 թվականի մարտի 23-ին Բավարիայի թագավոր Մաքսիմիլիանը Վինտերին պարգևատրում է Բավարիայի թագավորության պատվո շքանշանով։
 
Բացի դրամատիկական աշխատանքից, Պետեր ֆոն Վինտերը ստեղծել է նվագախմբային երաժշտություն (սիմֆոնիաներ և համերգներ նվագախմբի համար), կամերային ստեղծագործություններ և սրբազան երաժշտություններ։
 
1817 թվականին Վինտերը գրում է իր ամենահայտնի օպերաներից մեկը՝ Մաոմետտոն ( {{lang-de|Maometto}})։ Նրա հաջորդ օպերան «Երգչուհին և դերձակը» ( {{lang-de|Der Sänger und der Schneider}}), թողարկվել է 1820 թվականին Մյունխենում, որտեղ էլ նա մահացավ 1825 թվականի հոկտեմբերի 17-ին։ Նրա մահից հետո «Ընդհանուր երաժշտական թերթ»-ը գրել է մեծ մահախոսական, որտեղ Վինտերին անվանել է իր ժամանակի ամենակարևոր գերմանացի կոմպոզիտորը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Կոմպոզիտորներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Գերմանացի կոմպոզիտորներ]]