«Վանի հերոսամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
Աոաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած։ [[Կովկասյան արշավանք|Կովկասյան ճակատ]]ում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մուսուլմանական խառնամբոխը դաժանորեն սպանում Էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները։ Վանի նահանգի մի շարք գավառներում ([[Շատախ (գավառ)|Շատախ]], [[Հայոց ձոր]], Արճեշ. Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Ամենաերկարատեն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը։
 
1914-ին Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մուսուլմաններ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ Աոաջինում բնակվում էր շուրջ 20 հազար իսկ երկրորդում՝ մոտ 3 հզ. հայ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։ 1915-ի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ։ Պատ-րաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։ 1915-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանը]], Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։ Կազմակերպվեցին պարենամթերքի հայթայթման ու բաշխման, բուժօգնության ծառայություն, զինագործական արհեստանոց (որտեղ պատրաստվեց երկու թնդանոթ, փամփուշտ և այլն), ինչպես նաև կանանց միություն (զբաղվում էր մարտիկների համար շորեր կարելով)։ Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) ներկայացուցիչներ։
 
1915-ի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ։ Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։
Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։ Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ոումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։ Նույնիսկ էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։ Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուր.։
 
1915-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանը]], Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։ Կազմակերպվեցին պարենամթերքի հայթայթման ու բաշխման, բուժօգնության ծառայություն, զինագործական արհեստանոց (որտեղ պատրաստվեց երկու թնդանոթ, փամփուշտ և այլն), ինչպես նաև կանանց միություն (զբաղվում էր մարտիկների համար շորեր կարելով)։ Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) ներկայացուցիչներ։
 
Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։ Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ոումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։ Նույնիսկ էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։ Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուր.։
 
Նույնիսկ էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։
 
Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուր.։
 
Իրավիճակն Այգեստանում ծանր Էր, զինամթերքն ու պարենը՝ սուղ։ Թաղամասին էին ապավինել նաև մոտ 55 հզ. գաղթականներ։ Ջևդեթը, ձգտելով ամեն գնով հաշվեհարդար տեսնել հայերի հետ, համալրել է իր զորքերը, ամբողջ ավարը խոստացել քրդերին՝ հայերի պաշտպանությունը ճեղքելու դեպքում։ 500 բիթլիսցի քրդեր գրոհել են հայկական դիրքերը, բայց, հանդիպելով ուժեղ դիմադրության, նահանջել են խուճապահար՝ տալով շատ սպանվածներ։
 
Ինքնապաշտպանություն են կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական մարմին՝ Հայկ Կոսոյան, Լևոն Գալճյան, Միհրան Թորոմանյան, Միհրդատ Միրզախանյան, Սարգիս Շահինյան, Դավիթ Սարգսյան, Հարություն (Հարո) Ներկարարյան, ինչպես նաև Եզնիկ վարդապետ Ներկարարյան և Միրզախան (ժիրայր) Միրզախանյան կազմով։ Հայերն ունեին 101 հրացան և 210 ատրճանակ, սակավ էին զինամթերքն ու պարենը։ Ապրիլի 7-ին տեղի է ունեցել առաջին գրոհը, և թշնամին տվել է 60-70 սպանված։ Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր ու ամրություններ։

Մինչև ապրիլի 10-ը թուրքական գրոհները եղել են անկանոն, բայց վերախմբավորելով իրենց ուժերը, հրետանու աջակցությամբ թշնամին մի քանի Օր շարունակ անընդմեջ գրոհել է՝ չհասնելով, սակայն, շոշափելի արդյունքի։ Ապրիլի 13-16-ին թուրքերը ակտիվ գործողություններ չեն ծավալել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250-300 արկ։ Վանի մարտերի ընթացքում չի դադարել նահանգի հայ բնակչության կոտորածը, միայն երեք օրում կոտորվել է 24000 հայ, թալանվել ու հրդեհվել ավելի քան 100 հայկական գյուղ։
 
Մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ։ Մոտ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում արձակվել է 15000-ից ավելի արկ։ Ապանվել է մոտ 1000 թուրք (կռիվներին մասնակցած մուսուլմանական ամբոխի կորուստը հաշվի չի առնված), հայերի կորուստը կազմել է մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ։