«Էռնեստ Հեմինգուեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Անգլերեն Վիքիպեդիայից տեղափոխում եմ «Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ» կատեգորիան oգտվելով ԱՎԲ
Տող 39.
Նրա զուսպ և թերագնահատված գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել [[20–րդ դար]]ի [[Արձակ բանաստեղծություն|արձակ]]ի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել է եկող սերունդների վրա։ Հեմինգուեյն իր աշխատանքների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. [[1954]] թվականին ստացել է [[Գրականության Նոբելյան մրցանակ|Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում]]։ Հրատարակել է յոթ նովել, վեց կարճ պատմվածքների ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք նովելները, կարճ պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ արկածային աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի աշխատությունների մեծ մասը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։
 
Հեմինգուեյը ծնվել է [[Իլինոյս]] նահանգում՝ [[Օաք Պարկ]]ում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star»-ի համար, այնուհետև Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր գրանցվել է մեկնելու իտալական ճակատ։ [[1918]] թվականին ծանր վիրավորվում է և վերադառնում տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացան «A Farewell to Arms» նովելի ստեղծման համար։ [[1921]] թվականին Հեմինգուեյն ամուսնանում է [[Հադլի Ռիչարդսոն]]ի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է [[Փարիզ]], որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է [[1920]]–ականների «[[Կորուսյալ սերունդ|Կորուսյալ սերնդի]]» (“Lost Generation”) ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ “Երբ«[[Ֆիեստա (վեպ)|Եվ ծագում է արևը” (“The Sun Also Rises”)արևը]]» ստեղծագործությունն իր առաջին նովելն էր. Այն տպագրվում է [[1926]] թվականին։
 
1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆեիֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի Քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող. դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) պատմվածքը։ [[Մարթա Գելհորն]]ը նրա երրորդ կինն էր ([[1940]] թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ հանդիպում է [[Մերի Ուելշ]]ի հետ։ Հեմինգույին սպասում էին Նորմանդիայի հողերում և Փարիզում։