«Լուծույթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:SaltInWaterSolutionLiquid.jpg|մինի|աջից|Կերակրի աղի լուծելիությունը ջրում]]
'''Լուծույթներ''', [[մարդ]]ն ամենուրեք առնչվում է տարբեր նյութերի լուծույթների, առավել հաճախ՝ ջրային լուծույթների հետ։ Արդյունաբերական և լաբորատոր բազմաթիվ գործընթացներ իրականացվում են ջրային միջավայրում։ [[Կենսաբանական ռեակցիաներ]]ը ևս ընթանում են ջրի մասնակցությամբ։ Նյութերի լուծվելը ջրում պայմանավորված է վերջինիս կառուցվածքի առանձնահատկություններով։ [[Ջուր]]ը խիստ [[բևեռային լուծիչ]] է, ունակ է առաջացնելու [[ջրածնային կապեր]], և այդ պատճառով ջրում լավ լուծվում են իոնային և [[բևեռային կովալենտային կապեր]]ով միացություններ։ Եթե նյութը, ջրի հետ խառնվելով, մանրանում է մինչև [[մոլեկուլներ]] կամ [[իոններ]], և նյութերի [[մասնիկներ]]ը տեսանելի չեն անզեն [[աչք]]ով կամ [[մանրադիտակ]]ով, ապա առաջանում է [[համասեռ լուծույթ]], որը երբեմն անվանում են իսկական լուծույթ։ Լուծույթն այն [[համասեռ համակարգ]]ն է, որը բաղկացած է լուծիչի, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից։ Օրինակ՝ ծծմբական թթվի ջրային լուծույթում առկա են ոչ միայն նշված նյութերի [[մոլեկուլներ]], այլև դրանց փոխազդեցության հետևանքով գոյացած H<sup>+</sup>, հիդրատացված [[իոններ]]։
 
Լուծման գործընթացն ուղեկցվում է և՛ [[ֆիզիկա]]կան, և՛ [[քիմիա]]կան երևույթներով։ Լուծվող նյութի մասնիկներն անցնում են ջրի միջմոլեկուլյաին տարածություններ, բաշխվում են լուծույթի ամբողջ [[ծավալ]]ում, և միաժամանակ տեղի են ունենում նյութի մասնիկների [[հիդրատացում]], [[էլեկտրոլիտներ]]ի դեպքում՝ նաև դիսոցվում և այլ երևույթներ։ Նշված պատճառներով էլ նյութերի լուծման ժամանակ անջատվում կամ կլանվում է [[ջերմություն]]։ Եթե նյութը վատ է լուծվում ջրում, ապա որոշակի պայմանների առկայությամբ կարող է առաջանալ [[կախույթ]] ([[սուսպենզիա]]) կամ [[էմուլսիա]], այսինքն՝ անհամասեռ խառնուրդ։ Երբ անհամասեռ խառնուրդում մասնիկների չափերն այնքան փոքր են, որ չեն երևում անզեն աչքեր, ապա այդպիսի [[համակարգ]]երը կոչվում են կոլոիդ լուծույթներ։
Տող 19.
|}
<br />
Նախկինում լուծիչի 1 [[լիտր]]ի<ref name="մ">[http://www.fundmetrology.ru/depository/01_npa/po879.pdf#page=13 Положение о единицах величин, допускаемых к применению в Российской Федерации. Приложение № 5]</ref>։ փոխարեն ընդունված է եղել 100 [[գրամ]]<ref name="մ" />- ը։ Խնդիրներում կարող է հանդիպել նաև մեծությունը։ Նյութերի լուծելիության արժեքները բերվում են տեղեկատու աղյուսակում։ ԼուծելություննԼուծելիությունն, անշուշտ, կախված է [[ջերմաստիճան]]ից, քանի որ լուծման բուն գործընթացն ունի քիմիական բնույթ։
 
== Պինդ նյութերի լուծելիություն ==