«Կալման Միկսաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Կալման Միկսաթը ծագումով հյուսիսային Հունգարիայից է: Ավարտելով Պեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ապագա գրողը որոշ ժամանակ գավառում ծառայում է որպես պետական պաշտոնյա: [[1873]] թվականին վերադառնում է [[Պեշտ]], որտեղ հրատարակում է պատմվածքների առաջին ժողովածուն: Նյութական դժվարությունները Միկսաթին ստիպում են մեկնել Սեգետ քաղաքը և զբաղվել լրագրությամբ:: Երկու տարի անց, նա նորից, այս անգամ վերջնականապես , վերադառնում է Պեշտ, արդեն որպես հասարակության կողմից ջերմորեն ընդունված պատմվածքների երկու ժողովածուների հեղինակ և դառնում է «Պեշտի նորություններ» թերթի աշխատակից: 1887 թվականին դառնում է պառլամենտի պատգամավոր՝ կառավարական [[լիբերալ կուսակցություն|լիբերալ կուսակցության]] կողմից։ 1910 թվականին Հունգարիան հանդիսավորությամբ նշում է Միկսաթի ստեղծագործական կյանքի քառասնամյակը: Հոբելյանից մի քանի օր անց նա մահանում է<ref name="Հունգարական">Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 20-21:</ref>:
 
== Ստեղծագործությունը ==