«Աֆրոդիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
 
== Մահկանացու սիրեկանները ==
Ափրոդիտեի մեկ այլ սիրեկանից էր մահկանացու [[Ադոնիս]]ը: [[Պերսեփոնե]]ն, որը դժոխքի աստված [[Հադես]]ի կինն էր, նույնպես սիրահարված էր Ադոնիսին, և երբ վերջինս նախընտրում է ոչ թե իրեն, այլ գեղեցկուհի Ափրոդիտեին, [[Պերսեփոնե]]ն, խանդից դրդված, Ափրոդիտեի սիրային կապի մասին պատմում է Արեսին: Զայրացած Արեսը մի վայրի վարազի ազատ է արձակում և ուղարկում Ադոնիսի վրա: Կենդանին սպանում է Ադոնիսին, և վերջինս ընկնում է դժոխք, որտեղ նրան սպասում էր Պերսեփոնեն: Ափրոդիտեն գնում է [[Զևս]]ի մոտ և խնդրում ամենազորեղին հետ վերադարձնել իր սիրեկանին: Զևսը որոշում է այսպես լուծել այդ հարցը. Ադոնիսը տարվա կեսը կանցկացնի մեռյալների աշխարհում Պերսեփոնեի հետ, մյուս կեսն էլ՝ ԱփրոդիտեյիԱփրոդիտեի հետ:
 
Ադոնիսի մահը ցույց տվեց, թե որքան ողբալի ավարտ կարող էր ունենալ հասարակ մաղկանացուների համար սիրո աստվածուհու հետ սիրային կապի մեջ մտնելը: Մեկ այլ մահկանացու՝ [[Անքիսես]] անունով, որն Ադոնիսի նման գայթակղվում է Ափրոդիտեի հմայքով, նույնպես դաժան ճակատագրի է արժանանում: Ափրոդիտեն մարդանման տեսքով է երևում նրան, սակայն շուտով Անքիսեսը գլխի է ընկնում, որ իր դիմաց սիրո աստվածուհին է: Ափրոդիտեն Անքիսեսին խնդրում է խոստանալ, որ գաղտնի կպահի իրենց սիրային կապը, սակայն, հարբած լինելով, վերջինս բացում է այդ գաղտնիքը: Որպես պատիժ՝ Զևսը կուրացնում է նրան:
 
== Պիգմալիոն==
[[Պիգմալիոն]]ը տաղանդավոր քանդակագործ էր, որը քանդակները պատրաստում էր իր ամբողջ եռանդով: Մի անգամ նա մի գեղեցիկ կնոջ արձան է պատրաստում, որն աներևակայելիորեն նման էր կենդանի մարդու: Պիգմալիոնն անմոռաց սիրահարվում է իր իսկ քանդակած կնոչըկնոջը, և աղոթում սիրո աստվածուհուն շունչ պարգևել նրան: Խղճալով քանդակագործին՝ Ափրոդիտեն կենդանացնում է քանդակը:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆրոդիտե» էջից